Գյումրու բյուջեից 143 հազար ԱՄՆ դոլար՝ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդականի հիմնած ՍՊԸ-ին․ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

2015 թվականից առ այսօր Գյումրու բյուջեի հաշվին գործում է համայնքային վարսավիրանոց եւ բաղնիք՝ սոցիալապես անապահով գյումրեցիների համար:  Սոցիալական վարսավիրանոց եւ բաղնիք ունենալու մասին Գյումրու ավագանին համապատասխան որոշում ընդունել էր 2015 թվականի ապրիլի 30-ին: Ավագանու նիստի ժամանակ Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը որպես հիմնավորում նշել էր, որ քաղաքում խիստ անապահով խավից անընդհատ դիմումներ են ստանում օգնության խնդրանքով:

 

«Մենք ունենք հանձնաժողով, որին քաղաքում խիստ անապահով խավից դիմումներ են ներկայացնում օգնության համար, հանձնաժողովը բնակարան առ բնակարան ուսումնասիրություններ է կատարում եւ գտնում է՝ էդ գումարը կարելի է տալ, թե՞ ոչ: Էդ ընթացքում մեր հանձնաժողովը հանդիպել է շատ մեծ ու կարեւոր փաստի, որովհետեւ տնակներում կենցաղային ամենափոքր պայմանն անգամ չկա, այսինքն թե՛ բնակարաններում, թե ՛ տնակներում լողանալու ընդհանրապես հնարավորություն չկա: Ցուցակը կազմվել է, ներկայացնում ենք. քաղաքապետարանը կարող է օգնել նմանատիպ մարդկանց ամսեկան երեք անգամ բաղնիք գնալու եւ, իհարկե, կտրոնները, համաձայն ցուցակի, կբաշխվեն էս մարդկանց ամսական մեկ անգամ վարսահարդարում կատարելու, ֆեն չէ իհարկե, մազերը կտրելու: Եթե դեմ չեք, իհարկե, սա ամսական կկազմի 1300 դրամ, բնակիչների թիվը կազմում է 960»,- ասել էր նա:

2015-2019 թվականներին Գյումրու համայնքային բյուջեից այս սոցալական ծրագրին հատկացվել է ընդհանուր 68 մլն 250 հազար դրամ: Սա համարժեք է 143 հազար ԱՄՆ դոլարի:

Հինգ տարի շարունակ Գյումրու քաղաքապետարանից սնվող սոցիալական բաղնիքում եւ վարսավիրանոցում ծառայություններ մատուցել է «Պլատֆորմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը եւ նշյալ 68 մլն 250 հազար դրամը քաղաքապետարանը փոխանցել է հենց այս ընկերությանը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, այս ՍՊԸ-ի հիմնադիրը Սահակ Սահրադյանն է:

Սահակ Սահրադյանը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի նախկին խորհրդականն է: 2016 թվականի Գյումրու ՏԻՄ ընտրությունների շրջանում նա աշխատանքից դուրս եկավ, հիմեց «Գյումրեցու ոգի» կուսակցությունը եւ մասնակցեց քաղաքապետի ընտրություններին: Նա ընկերական հարաբերությունների մեջ է նաեւ Սամվել Բալասանյանի գործարար որդու՝ Միսակ Բալասանյանի հետ:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների համաձայն, 2015 թվականի փետրվարից Սահակ Հովհաննեսի Սահրադյանը դադարել է «Պլատֆորմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության սեփականատերը լինելուց: ՍՊԸ-ի միակ բաժնետերը  2015 թվականից մինչ 2016 թվականի ապրիլը եղել է Արա Հովհաննեսի Սահրադյանը: Արա Սաhրադյանը Սահակ Սահրադյանի եղբայրն է: Արա Սարդարյանը եղել է նաեւ նշյալ սոցալական բաղնիքի տնօրենը: Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի փոխանցմամբ՝ Սահակ եւ Արա Սահրադյանները նախկինում բնակվել են Շիրակի մարզի Ախուրյան գյուղի նույն հասցեում: Սակայն, ընտրողների ռեգիստրի համաձայն, Սահակ Սահրադյանն այժմ գրանցված է Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի բնակարաններից մեկում:

Այնուհետ, 2016 թվականին Արա Սահրադյանը «Պլատֆորմ» ՍՊԸ-ի բաժնեմասն աղմբողջությամբ վաճառել է Շալիկո Հովհաննիսյանին: Նա էլ իր հերթին՝ 2018 թվականի հունիսին, ՍՊԸ-ն օտարել է Դիաննա Աբրահամյանին:

Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը Factor.am-ին փոխանցեց, որ ՍՊԸ-ն գնած անձանց հետ որեւէ կապ չունեն: «Դրանով իմ եղբարն է զբաղվել շատ շուտ, հետո, երբ ես քաղաքապետարանից դուրս եմ եկել, նրանց հետ էլ կապ չեմ ունեցել, եղբայրս այդ ՍՊԸ-ն օտարել է, ուրիշ մարդ է գնել: Ժամանակին ծրագիր է եղել, որպես վստահված մարդ՝ իմ եղբորն է տրվել, հետո մրցույթ է հայտարարվել»,- ներկայացրեց նա:

Գյումրու քաղաքապետարանի գլխավոր ֆինանսիստ Լենա Ջիլավյանը տարօրինակ ոչինչ չի տեսնում, որ արդեն հինգ տարի է՝ քաղաքապետի նախկին խորհրդականի հետ փոխկապակցված ՍՊԸ-ն է սոցիալական բաղնիքին ծառայություններ մատուցում:

«Եկեք չխորանանք այդ հարցերում, որ այդպես նայենք՝ բոլորն էլ քաղաքապետարանին ծանոթ են, բարեկամ են: Մեր քաղաքապետը բիզնեսմեն մարդ է եղել երկար տարիներ: Դա մեկը մյուսի հետ կապ չունեցող բան է, բոլորովին կոռուպցիա չկա: Մրցույթին ոչ ոք չի մասնակցում, բացի այդ կառույցից ոչ մեկ մրցույթին չի մասնակցում:  Գյումրին այնքան փոքր է, որ մեկը մեկի խնամին է, եղբոր բարեկամն է, ի՞նչ անենք: Դուք մտածում եք, որ նախկին խորհրդականի ՍՊԸ-ն է, ուրեմն կոռուպցիա կա՞: Այդ ՍՊԸ-ն միակ կառույցն է, որը կարող է նման ծառայություններ մատուցի, մրցույթը դնում ենք, ուրիշ դնող չկա՝ ինքը հաղթում է»,- իր պարզաբանումները ներկայացրեց  Լենա Ջիլավյանը:

Ստորեւ ներկայացնում ենք Գյումրու քաղաքապետարանի հատկացումները եւ սոցիալական բաղնիքից ու վարսավիրանոցից օգտված քաղաքացիների թիվը:

2015 թվականի մայիսից 9 մլն 984 հազար դրամ է հատկացվել 960 շահառուի համար:  2016 թվականի հունվարից-օգոստոս ժամանակահատվածում 9 մլն  984 հազար դրամ է հատկացվել 960 շահառուի: 2016 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին՝ 4  մլն 992  հազար դրամ 1920 շահառուի: 2017 թվականի փետրվար-դեկտեմբերին՝ 12 մլն 855 հազար դրամ 620 շահառուի: 2018 թվականին 1մլն  360 հազար դրամ՝ 536 շահառուի հունվար ամսվա համար, իսկ մյուս ամիսների համար 15 մլն  860 հազար դրամ` 698 շահառուի, 2019 թվականին 15 մլն  դրամ՝ 684 շահառուի:

Նշենք, որ յուրաքանչյուր քաղաքացի մեկ ամսվա ընթացքում բաղնիք կարող է այցելել երեք անգամ, իսկ վարսավիրանոց՝ մեկ:

Նարեկ Կիրակոսյան