Բողոքներ հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգից. ՄԻՊ-ն առաջարկներ է ուղարկել ՊԵԿ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպանին բողոքներ են հասցեագրվել հարկային և մաքսային մարմինների բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգի վերաբերյալ, որոնց համաձայն՝ հաճախ դիմում-բողոք ներկայացրած անձը տեղեկացված չի լինում իր բողոքի վերաբերյալ կայացված որոշման բովանդակությանը, ինչն առաջացնում է բողոքը բավարարված լինելու ակնկալիք։ Այս մասին տեղեկանում ենք ՄԻՊ աշխատակազմի հանրային կապերի բաժնից:

Մինչդեռ, ըստ հաղորդագրության, հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի կայացրած որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից, իսկ դիմում-բողոք բերած անձին այն տրամադրվում է երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Պատշաճ վարչարարության իրավունքի և որոշակիության սկզբունքի երաշխավորման նպատակով Պաշտպանի կողմից առաջարկվել է բողոքարկման հանձնաժողովում հարուցված վարչական վարույթի եզրափակիչ փուլում նաև նախատեսել կայացրած որոշման հրապարակման փուլ և սահմանել, որ բողոքարկման հանձնաժողովի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Բացի այդ, բողոքարկման հանձնաժողովի աշխատանքների թափանցիկության բարձրացման նպատակով, առաջարկվել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի նիստերի առցանց հեռարձակման օրինակով սահմանել նաև գանգատարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման պահանջ, ինչի արդյունքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։

Բողոքարկման հանձնաժողովի նիստերի առցանց հեռարձակման դեպքում կբարձրանա հանձնաժողովի ընդունած որոշումների օբյեկտիվության և անաչառության մակարդակը, և, դրանով պայմանավորված, նաև հանրության մեջ կամրապնդվի մինչդատական գանգատարկման ինստիտուտի նկատմամբ վստահությունը: Բացառություն կարող է սահմանվել այն դեպքերի համար, երբ դիմում-բողոք բերած անձը հրաժարվում է նշված հնարավորությունից։ Առաջարկություններն ուղարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե։