2018-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին «Սանիթեք»-ը պետբյուջե չի վճարել 280 մլն դրամ. ՊԵԿ փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Կատարված հարկային պարտավորությունների նախնական հաշվարկների համաձայն՝ «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊԸ-ն 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսների համար չի հաշվարկել և պետական բյուջե չի վճարել 299.918.392 ՀՀ դրամ ԱԱՀ, իսկ «Սանիթեք ՍՊԸ»  հայաստանյան մասնաճյուղը` 280.429.121 ՀՀ դրամ ԱԱՀ:

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշեց Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը:

«Պարզվել է նաև, որ  «Սանիթեք» ընկերությունը, իր գործունեության տեսակով  հանդիսանալով ԱԱՀ վճարող,  ինչ-ինչ հանգամանքներից ելնելով,  գտել է, որ գործունեության մի մասը՝ աղբի տեղափոխումը, կարող է որակել որպես բեռնափոխադրում։ Աղբահանության  ընդհանուր գործընթացի մեջ ներառված  ծառայությունների մի մասը՝ սանմաքրման և ձմեռային պահպանման, ընկերությունը շարունակել է հարկել ԱԱՀ-ով, իսկ աղբի տեղափոխման գործընթացը համարել բեռնափոխադրում, իսկ ընկերությունը՝ հաստատագրված վճար վճարող: Մեր դիտարկմամբ՝  գործունեության այդ մասը չի կարող դիտարկվել  որպես բեռնափոխադրում»,- ընդգծեց ՊԵԿ փոխնախագահը։

Նրա խոսքով՝ աղբի տեղափոխությունն աղբահանության գործընթացի առանձին բաղկացուցիչ մաս է և ներառվում է ընդհանուր աղբահանության մեջ, այսինքն՝ չի հանդիսանում առանձին բեռնափոխադրման տեսակ։

Էդվարդ Հովհաննիսյանը հավելեց, որ «Սանիթեք ինթերնեյշնլ»-ում և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղում այս պահին համալիր հարկային ստուգումներ են նշանակված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան