Կաշառքի համար Սահմանապահ զորքերի զինծառայող է կալանավորվել. ԱԱԾ

Լուրեր

02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
02.09.2026 | 11:42
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Աչաջուրի գյուղապետարանի և Մշակույթի տան գույքերի օտարման գործարքները
02.09.2026 | 11:39
Ուկրաինան սկսում է փակել Ռուսաստանի երկինքը, այն վտանգավոր է դառնում ինքնաթիռների համար․ Զելենսկի
02.09.2026 | 11:31
Սեյրան Օհանյանի վերաբերյալ նոր քրեական վարույթ կա․ նա մեղադրվում է զինծառայողին արտահերթ բնակարան հատկացնելու համար լիազորությունները չարաշահելու մեջ
02.09.2026 | 11:20
Արման Ծառուկյան. «Առայժմ չեմ ցանկանում ռևանշ մենամարտ անցկացնել Մախաչևի հետ»
02.09.2026 | 10:56
Հայաստանը ցանկանում է օգտվել ԵՏՄ-ի առավելություններից, բայց միաժամանակ շարժվում է դեպի ԵՄ․ Պուտին
02.09.2026 | 10:40
«Մանչեսթեր Սիթին» 145 միլիոն եվրոյով ձեռք է բերել «Չելսիի» կիսապաշտպանին
02.09.2026 | 10:25
Կաթողիկոսի գործով դատավոր Վահագն Մելիքյանի վերաբերյալ քրեական և կարգապահական վարույթ կա
02.09.2026 | 10:14
Կառլեն Հովհաննիսյանը 11-մետրանոց է իրացրել «Ակրոնում» նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 10:06
Հարգանքի տուրք՝ Եռաբլուր պանթեոնում․ ՈՒՂԻՂ
02.09.2026 | 10:03
Գագիկ Խաչատրյանը կալանավորվեց
02.09.2026 | 09:55
«Եթե Հայաստանին պետք չէ՝ մենք կգնանք թեկուզ վաղը»․ Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին
02.09.2026 | 09:47
Էդգար Սևիկյանը կխաղա Իսպանիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բացահայտվել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք: ԱԱԾ–ից հայտնում են, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է Սահմանապահ զորքերի զինծառայողի կողմից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:

Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի N զորամասի ծառայողը, ծանոթանալով և մտերմանալով երկու անձանց հետ (քույր և եղբայր) առաջարկել է օժանդակել նրանց կաշառքի դիմաց ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում աշխատանքի ընդունվելու հարցում։ Գործելով միասնական դիտավորությամբ՝ 2018 թ․ սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում վերոնշյալ և այլ պատրվակներով նրանցից խաբեությամբ և վստահությունը չարաշահելու եղանակով մաս-մաս հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3.104.632 ՀՀ դրամ գումար։

Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 1 անձի առաջադրվել է մեղադրանք: ՍԶ ծառայողը կալանավորվել է։

ՀՀ ԱԱԾ-ն հորդորում է քաղաքացիներին՝ զերծ մնալ զարտուղի ճանապարհներով ԱԱԾ համակարգ ընդունվելու փորձերից: Նմանատիպ դեպքերից տուժած քաղաքացիները կարող են զանգել հետևյալ հեռախոսահամարով՝ 010 563515։

Կատարվում է նախաքննություն: