Գյումրու օրը կնշվի օգոստոսի 25-ին. տոնակատարության համար 8 մլն դրամ է հատկացվել

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այս տարի Գյումրու  օրը կնշվի օգոստոսի 25-ին։ Ամեն տարի տոնը նշվում էր աշնանը՝ սեպտեմբերին կամ հոկտեմբերին, սակայն առաջին անգամ գյումրեցիները քաղաքի օրը կտոնեն ամռանը։

«Որոշվեց այս տարի ամռանը նշել՝ տոնը նաև քաղաքում այս օրերին մեծ թվով զբոսաշրջիկների և արձակուրդներին արտերկրից  հարազատ քաղաք վերադարձածների համար հասանելի դարձնելու նպատակով: Բացի այդ՝ Գյումրիում, որպես կանոն,  սեպտեմբերի վերջին եղանակը, մեղմ ասած, բարեհաճ չէ: Եթե առաջին փորձից հետո տոնի ամառային տարբերակն ավելի շահեկան համարենք, չի բացառվում՝ հաջորդիվ ևս նույն կերպ վարվենք»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց  Գյումրու քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի վարիչ Լիլիթ Թովմասյանը։

Այս տարի միջոցառումները կանցկացվեն «Վարպետների քաղաք Գյումրի» խորագրով։ Օրվա ընթացքում տեղի կունենան ինչպես ավանդական, այնպես էլ նոր միջոցառումներ, համերգներ, ֆլեշ-մոբեր ու փառատոններ, թատերականացված ներկայացումներ։ Միջոցառումները կամփոփվեն գլխավոր համերգով՝ Նունե Եսայանի և Գյումրու ժողովրդական պետական նվագախմբի, Թաթայի ու Իվետա Մուկուչյանի մասնակցությամբ: Նունե Եսայանը հանդես է գալու բարեգործական հիմունքներով, իսկ Իվետա Մուկուչյանի ելույթը կապահովի աջակից ընկերություններից մեկը:

«Այս տարի փորձել ենք հանդես գալ նաև այնպիսի նախաձեռնություններով, որոնք չեն լինի, այսպես ասած, «միանգամյա օգտագործման», այլ շարունակակություն և պրոդուկտիվ վերջնարդյունք կունենան: Լավագույն օրինակը Նունե Եսայանի հետ բացառիկ համագործակցությունն է. Գյումրու ավագանու համապատասխան որոշմամբ՝ համերգային այդ հատվածից ստացված ողջ գումարը տրամադրվելու է 100-ամյա հոբելյանի նախաշեմին կանգնած ու Երևանի պետական կոնսերվատորիայից հետո երկրի առաջին՝ թիվ մեկ արվեստի դպրոցի համար երաժշտական գործիքներ գնելուն, այսինքն՝ երգչուհին Գյումրու տոնը կշնորհավորի բարեգործական նախաձեռնությամբ: Մյուս բացառիկ համագործակցությունը Գյումրիում ջինսի արտադրությամբ զբաղվող «Զաքարյան ջինս» ընկերության հետ է։  Հայրենական արտադրության ու քաղաքային մշակույթի համագործակցության բացառիկ ու լավագույն օրինակ է սա, որի շնորհիվ Գյումրիում եզակի, շքեղ շոու ծրագրով կլինի Իվետա Մուկուչյանը: Քաղաքային բյուջեն փոքր է և հաճախ սահմանափակում է արտիստների ընտրությունը, այս իմաստով միակ ու լավագույն տարբերակը միջոցների ներգրավումն է ու համագործակցությունը»,- ասաց Լիլիթ Թովմասյանը։

Դիտարկմանը, որ սեպտեմբերի 21-ին՝ Անկախության տոնի գլխավոր միջոցառումները Գյումրիում են նշվելու, այս պարագայում անհրաժեշտություն կա՞ր առանձին կազմակերպել քաղաքի օրվա տոնակատարությունն ու լրացուցիչ միջոցներ ծախսել, Լիլիթ Թովմասյանը նշեց. ««Գյումրու օրն» ավանդական միջոցառում է, և չեմ կարծում, որ մեկ այլ միջոցառման՝ Գյումրիում անցկացնելը պետք է կանխեր տոնակատարության անցկացումը»։

Նշենք, որ Գյումրու ավագանին հունիսի 12-ին կայացած նիստում 8 մլն դրամ էր հատկացրել Գյումրու օրվա առիթով միջոցառումների կազմակերպման համար։ Հատկացված գումարից 3 մլն 615 հազար դրամը նախատեսված է մեքենաների ու սարքավորումների վարձակալության, 1 մլն 200 հազարը՝ ծառայությունների մատուցման, 1 մլն դրամը՝ հրավառության, 50 հազար դրամը՝ կազմակերպչական կազմի, 950 հազար դրամը՝ մենակատարների, 750 հազար դրամը՝ համույթների, 50 հազար դրամը՝ նվագախմբերի, 125 հազար դրամը՝ միջոցառումները վարողների ու լուսանկարիչների, իսկ 260 հազար դրամը՝ ապրանքների ձեռքբերման համար։

Էմմա Չոբանյան