Տնտեսագիտականի ռեկտորը՝ դասախոսների բողոքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ իր անվան շուրջ կապված խնդիրներին:

Նա ասաց, որ այսօր դիպլոմը շատերի համար ձևական բնույթ է կրում և հաճախ ասում են, որ համալսարանն ավարտած ուսանողները տարրական գիտելիքներ չունեն։

«Մեր համալսարանում այլևս միջնորդություններ չեն լինում, ես դա կարող եմ երաշխավորել։ Որպես չափելի հետևանք կարող եմ ասել, որ շուրջ 125 ուսանող լքեց համալսարանը հունվարի քննաշրջանից հետո, քանի որ չէին եղել միջնորդություններ։ Մենք բացառում ենք այն դեպքերը, երբ ուսանողը բացարձակ անպատրաստ գալիս է քննության և ինչ որ բաներից ելնելով ստանում է քննությունը. դասախոսի երեխա, որևէ մեկի ծանոթ, այդ ամենը բացառել ենք։ Եթե գտնվի դասախոս, ով միջնորդությամբ գնահատական կնշանակի, ապա այդ դասախոսը պիտի կրի ոչ միայն իրավական, այլև բարոյական պատասխանատվություն։ Չկա մի ուսանող, ով կարող է իրեն արտոնյալ զգալ»,-ասաց Հայրապետյանը։

Ռեկտորն ասում է՝ ամեն օր փորձել են մի բան փոխել համալսարանում, հիմնել են ուսանողական աշխատանքի համակարգը, երբ ուսումնառության ընթացքում համալսարանն աշխատանքի է ընդունում ուսանողներին, որպեսզի նրանք հետո աշխատաշուկայում խնդիրների չբախվեն։ Անուհետ նա անդրադարձավ դասախոսների կողմից բարձրացված այն խնդիրներին, որ իր գիտական աշխատանքում խնդիրներ կան:

Ասուլիսում Հայրապետյանն ընդունեց, որ իր ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։

«Ցավոք, մեր երկրում չկա կարգ այն մասին, որ Բարձրագույն որակավորման հանձնաժողովը կամ այլ մարմին կարող է հետադարձ ուժով զրկել անձին գիտական աստիճանից։ Բայց այստեղ էականն այն է, որ ոչ միայն այդ գործընթացը հնարավոր չէ, այլև ես ինքս եմ եմ դրա մասին խոսել, ԲՈԿ-ի նախագահին ասել՝ քանի որ նախկինում եղել է անորոշ իրավիճակ, մարդիկ հազարավոր ատենախոսություն են պաշտպանել զրոյական գիտական արժեքով, չեն դրվել հստակ պահանջներ, պետք է կարգ մշակել, որի համաձայն նախկին ատենախոսները, համարելով եղած օրինաչափությունները սխալ, սեփական կամքով հրաժարվեն իրենց գիտական աստիճանից։ Սա ինձ համար միակ լուծումն է», – հայտարարեց Հայրապետյանը՝ ընդգծելով, որ ինքը պատրաստ է հրաժարվել գիտական աստիճանից։

Ռեկտորի պաշտոնակատարն ասաց, որ իր դեմ «ատենախոսական դիվերսիա» է իրականացվում, մինչդեռ դրա հեղինակների ատենախոսությունների գիտական արդյունքը «ամբողջությամբ արտագրած է»։ «Իմ ատենախոսության գիտական արդյունքը 100 տոկոսով իմն է, ամբողջությամբ իմն է, նրանք ֆիքսվել են միայն տեսական հատվածում հղումների բացակայության վրա։ Ամեն ինչ համեմատության մեջ է պարզվում։ Ես երբևէ չեմ բացառել ու չեմ բացառում, որ իմ ատենախոսության մեջ եղել են խնդիրներ։ Դրանք են եղել պատճառը, որ պնդում եմ՝ կարգի առկայության դեպքում, սեփական կամքով պատրաստ եմ հրաժարվել գիտական աստիճանից, այն պարագայում, երբ իմ գիտական հոդվածները տպագրվում են մի շարք հեղիանակավոր շտեմարաններում, այն դեպքում, երբ ընդդիմախոսները մեկ նման հոդված չեն կարող ցույց տալ», – հայտարարեց ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան