Տավուշում կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերման ցուցանիշներն աճել են 40 տոկոսով

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Տավուշի մարզի դատախազությունում ամփոփվել են 2019 թվականի առաջին կիսամյակում մարզի տարածքում բացահայտված կոռուպցիոն հանցագործության դեպքերով քրեական հետապնդման մարմինների գործունեության արդյունքները:

Ուսումնասիրությունը փաստում է, որ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո գտնված վարույթներով այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում առերևույթ կոռուպցիոն դեպքերով հարուցվել է 21 քրեական գործ: Այս ցուցանիշը 6-ով կամ 40 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերից 2-ն արձանագրվել է առողջապահության, 2-ը՝ կրթության, 13-ը՝ տեղական ինքնակառավարման,  3-ը՝ բնապահպանության, 1-ը զբաղվածության ոլորտներում:

Առերևույթ կոռուպցիոն հանցագործությունները դրսևորվել են հիմնականում պաշտոնեական դիրքն օգտագործելով տարբեր չափերի յուրացում կամ վատնում կատարելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, փաստաթղթերի կեղծման և դրանց տարբեր համակցությունների տեսքով:

2019 թվականի առաջին 6 ամիսների ընթացքում հարուցված 21 քրեական գործերով 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, որոնցից՝ համայնքային կազմակերպության 1 տնօրեն և 1 պաշտոնատար անձ, բժշկական կենտրոնի  1 նախկին տնօրեն: Բոլորի  նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Նշված ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 2 անձի վերաբերյալ 2 քրեական գործ, որից 1-ով  կայացվել է մեղադրական դատավճիռ, իսկ մյուս քրեական գործի դատաքննությունն ընթացքի մեջ է:

Կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված 21 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված նախնական վնասը կազմել է մոտ 59մլն ՀՀ դրամ, որից 4մլն ՀՀ դրամը Տավուշի մարզի դատախազության աշխատակիցների գործուն ներգրավվածությամբ վերականգնվել է, որից 2.5մլն-ը՝ դատարան ուղարկված 2 քրեական գործերով նախաքննության ընթացքում:

Ընդ որում՝ կոռուպցիոն հանցագործության դեպքերով հարուցված քրեական գործերով հայտնաբերված՝ պետությանը պատճառված վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը (մոտ 13մլն դրամ) գերազանցում է գրեթե 4.5 անգամ, իսկ վերականգնված վնասը՝ կրկնակի անգամ (2018թ. առաջին կիսամյակում՝ 2մլն դրամ):

Վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ կիրառվում է պատշաճ քրեադատավարական գործիքակազմ: