Աշխատանքային քննարկում՝ «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Կարևորելով Հայաստանում արբիտրաժի զարգացումը և այս ոլորտում ձեռնարկված քայլերը, ինչպես նաև շահագրգիռ կառույցների մասնակցությունը ոլորտի զարգացման գործում՝ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի նախաձեռնությամբ օգոստոսի 8-ին տեղի է ունեցել «Հայաստանում արբիտրաժի զարգացման հեռանկարները» թեմայով աշխատանքային քննարկում:

«Փոխնախարարը, ողջունելով քննարկման մասնակիցներին, ընդգծել է, որ նման ձևաչափով մասնագիտական քննարկումը նպատակ ունի բացահայտելու ոլորտում մասնագիտացած ներկայացուցիչների կարծիքներն ու առաջարկները ոլորտի զարգացման համատեքստում, որոնց ամփոփումը հնարավորություն կընձեռի  ստեղծել վստահելի, կենսունակ և արդյունավետ արբիտրաժային հաստատություն, ինչն էականորեն կբեռնաթափի դատական համակարգի ծանրաբեռնվածությունը:

Հանդիպման  ընթացքում քննարկվել են արբիտրաժային օրենսդրության կատարելագործման անհրաժեշտությունը, անդրադարձ է կատարվել ինստիտուցիոնալ և պրոֆեսիոնալ արբիտրաժային կենտրոնների ստեղծման հնարավորություններին, վեճի լուծման այլընտրանքային եղանակների զարգացման հեռանկարներին, ինչպես նաև քննարկվել են «Ֆինանսական համակարգում արբիտրաժային հաստատության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծի հիմնական ուղղությունները:

Հաջորդիվ, տեղի է ունեցել մասնակիցների դիտարկումների և առաջարկությունների քննարկում:

Հանդիպմանը մասնակցել են ներկայացուցիչներ՝ Բարձրագույն դատական խորհրդից, Կենտրոնական բանկից, Բանկերի միությունից, Հայկական բարեգործական ընդհանուր միությունից, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից, ինչպես նաև փաստաբաններ, արբիտրներ, դասախոսներ, իրավաբանական ծառայություններ մատուցող կազմակերպություններ, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, այլք»,-ասված է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: