Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները մտահոգում են ՌԴ-ին. Մարիա Զախարովա

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանիև Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի և հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը մնում է անփոփոխ: Համառուսական երիտասարդական ֆորումի ժամանակ անցկացված ճեպազրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ռուսաստանը ելնում է այն հանգամանքից, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների միջոցով: Դուք գիտեք մեր դիրքորոշումը, այն չի փոխվել»,- ասել է Զախարովան:

Նա նշել է, որ Մոսկվան շարունակում է աջակցել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: «Մեր կողմից, լինելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր և հաշվի առնելով Մոսկվայի սերտ հարաբերությունները Բաքվի և Երևանի հետ, շարունակում ենք նպատակաուղղված լինել աջակցությանը՝ նպատակ ունենալով առաջ մղել խաղաղ գործընթացը»,- հավելել է Մարիա Զախարովան:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հավելել է, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխադարձ մեղադրանքները մտահոգում են ռուսական կողմին: Նրա խոսքով՝ նման հռետորաբանությունը չի նպաստում բանակցային գործընթացի համար բարենպաստ պայմանների ձևավորմանը և հակամարտության կարգավորման փոխզիջումային տարբերակներ որոնելուն: