Ռուսաստանաբնակ հայ ձեռներեցն աղբի տեսակավորման 80 մլն դրամ արժողությամբ ծրագիր է ներկայացրել․ քաղաքապետարանից ասում են՝ չեն ստացել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լսելով, թե ինչ է կատարվում Երևանում՝ աղբամշակման հետ կապված, որոշեցի գալ Հայաստան։ Աղբանոցն այն կետը չէ, որտեղ կարելի է աղբը պարզապես բերել և լցնել։ Երևանի աղբանոցը բարձիթողի վիճակում է․ թե՛ մեքենաներն են կրճատվում, թե՛ գարշահոտություն է։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ասաց Մոսկվայի աղբահանության ոլորտում գործունեություն ծավալած ձեռներեց Սարգիս Մինասյանը։

«Այսօր աղբի հետ կապված մեր հիմնական  խնդիրները սկսում են ոչ թե աղբամանից, այլ աղբանոցից։Մոսկվայում այն կազմակերպությունը, որտեղ ես աշխատում էի  լուծարվեց, մնաց փոքր գործարան, որն օրական  200 տոննա աղբ էր տեսակավորում։ Ես պայմանագիր կնքեցի իմ ղեկավարության հետ՝  այդ գործարանը Հայաստան տեղափոխելու մասին։Համաձայնեցին տեղափոխել»,- նշեց Սարգիս Մինասյանը։

Նրա խոսքով՝ Հայաստան վերադառնալուն պես մայիսի 4-ին Երևանի քաղաքապետարան է դիմել՝ խնդրելով միջոցներ տրամադրել՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում աղբի տեսակավորման գործարան բացելու համար, սակայն Կոմունալ վարչությունից բանավոր մերժում է ստացել։

Երևանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը  Factor.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը ռուսաստանաբնակ Սարգիս Մինասյանին ոչ թե մերժել է, այլ հորդորել մանրամասն բիզնես ծրագիր ներկայացնել։ Խաչիկյանը հավելեց, որ Սարգիս Մինասյանը քաղաքապետարան մեկ անգամ է դիմել, սակայն իրենք մինչև այժմ բիզնես ծրագրի փաթեթը չեն ստացել։

Սարգիս Մինասյանը հերքեց Կոմունալ վարչության պետի ասածը՝ նշելով, որ ինքը քաղաքապետարան երեք անգամ է դիմել․ առաջին անգամ բանավոր մերժում է ստացել՝ հեռախոսազրույցի միջոցով։

«Բիզնես ծրագիր ներկայացնելու հորդոր մերժում ստանալուց հետո երկրորդ անգամ էլ եմ դիմել։Քաղաքապետարան էի հրավիրվել՝ Արարատ Խաչիկյանի հետ հանդիպման։ Դրանից հետո դիմել եմ երրորդ անգամ՝ արդեն պատրաստի բիզնես ծրագրով»,- նշեց Մինասյանը։

Factor.am-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը վստահեցրեց․ քաղաքապետարանում Մինասյանի բիզնես ծրագիրը չեն ստացել։

Մինասյանն իր հերթին հերքեց Խաչիկյանի պնդումը, նշելով, որ ինքը բիզնես ծրագիրը քաղաքապետարան է ուղարկել։

Նա նաև ներկայացրեց հուլիսի 7-ին քաղաքապետ Հայկ Մարությանին ուղղված դիմումի պատասխանը, որի մեջ ասվում է․

«Ի պատասխան 2019 թվականի հուլիսի 7-ին Երևանի քաղաքապետին ներկայացրած Ձեր դիմումի հայտնում ենք, որ Ձեր առաջարկին գնահատական տալու համար անհրաժեշտ է, որ Դուք տրամադրեք առաջարկի մանրամասն տեխնիկատնտեսական հաշվարկը»։

Սարգիս Մինասյանը նաև ընդգծեց, որ առաջին անգամ բանավոր մերժում ստանալիս որևէ հիմնավորում չի լսել։ Քաղաքապետարանի Կոմունալ վարչության պետ Արարատ Խաչիկյանը մեզ հետ զրույցում ասաց․

«Հորդորել ենք, որ ներկայացնի բիզնես ծրագիր և նշի, թե ինչ միջոցներով է պատկերացնում դրա իրականացումը»։

Մինասյանը հավելեց, որ իր բիզնես ծրագրի իրականացման համար շուրջ 80  մլն դրամ է հարկավոր։

Ըստ ծրագրի՝  նախատեսվում  է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ  ձևակերպել 1000 քմ հողատարածքի՝ երկար տարիների վարձակալության պայմանագիր, ապա բացել փոքրիկ ընկերություն, որը  հնարավորություն կստանա հավաքել  կենցաղային աղբը ողջ ծավալով, տեսակավորել գործարանում, որտեղ ընդհանուր աղբից կտարանջատվեն պլաստիկ շշերը,  պոլիէթիլենային թաղանթները,  խառը և կոշտ պլաստիկը, թուղթը և ապակին։

Սարգիս Մինասյանի խոսքով՝ նախագծի իրականացումը հնարավորություն կտա ստեղծել աշխատանքային ճիշտ գրաֆիկ և աղբահանությամբ զբաղվող մեքենաներից պահանջել մեծ քանակ՝ վարձատրության համար։

Մինասյանը եզրափակեց, որ չնայած քաղաքապետարան ուղարկած իր վերջին դիմումից արդեն մեկ ամիս է անցել, սակայն դեռ հույս ունի, որ դրական պատասխան է ստանալու։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան