Հետախուզվում են. ովքեր են հեղափոխությունից հետո արդարադատությունից թաքնվողները և ինչ մեղադրանքներով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

Թավշյա հեղափոխությունից հետո մեկը մյուսին հաջորդող քրեական գործեր հարուցվեցին, որոնց շրջանակում մի շարք նախկին բարձրաստիճան այրերի կամ նրանց հարազատների նկատմամբ հայտարարվեց հետախուզում։

Factor.am-ը վերհիշել է, թե անցած տարվանից սկսած՝ հետախուզվողներից ում են իրավապահ մարմինները կարողացել հայտնաբերել։ Եվ այսպես՝ 2018 թվականի հուլիսին հետախուզում հայտարարվեց 2008 թվականի մարտյան արյունալի իրադարձությունների ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած, սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ մեղադրվող Միքայել Հարությունյանի նկատմամբ։ Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ նա գտնվում է Ռուսաստանում, և որ մեր դաշնակից երկիրը չի պատրաստվում Հարությունյանին արտահանձնել, քանի որ նա ՌԴ քաղաքացի է։ ՀՔԾ-ն, այնուամենայնիվ, ուժի մեջ է թողել Հարությունյանին կալանավորելու միջնորդությունը, և նա ՀՀ-ի կողմից շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

Արդեն 2018 թվականի հոկտեմբերի 31-ին ապացույցներ կեղծելու մեղադրանք առաջադրվեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանին։ Դեկտեմբերի 26-ին նրա մեղադրանքը լրացվեց ևս երկու հոդվածով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ և 309-րդ հոդվածի 2-րդ մասով պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով։ Վահագն Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը, որը դատարանի որոշմամբ վերացվեց, նա, սակայն, շարունակում է գտնվել հետախուզման մեջ։

2018-ի դեկտեմբերի 3-ին մեղադրանք առաջադրվեց բնապահպանության նախկին նախարար, նախկին պատգամավոր Արամ Հարությունյանին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման համար։ Խոսքը 14 միլիոն դոլարի մասին է։ Հիշեցնենք, որ նախքան նրան մեղադրանք առաջադրելը՝ այս մասին, առանց անուններ նշելու, առաջինը ԱԺ ամբիոնից խոսեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ դա լինելու է երրորդ հանրապետության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքը։ Արամ Հարությունյանի նկատմամբ հետախուզումը շարունակվում է: Իրավապահներին չի հաջողվում գտնել նախկին նախարարին։

2018-ի հոկտեմբերից հետախուզման մեջ է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լևոն Սարգսյանը։ Նա մեղադրվում է հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու և ապօրինի հարստանալու համար։ Սարգսյանը ՀՀ սահմանը հատել էր այն ժամանակ, երբ դեռ իրեն մեղադրանք առաջադրված չէր։ Նրա տեղը ևս իրավապահները չգիտեն։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Լևոն Սարգսյանն արաբական երկրներին մեկում է, բայց այս մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։ Անցած տարվա հուլիսից հետախուզման մեջ էր նաևՍերժ Սարգսյանի մյուս եղբոր՝ Ալեքսանդր Սարգսյանի որդին՝ Նարեկ Սարգսյանը։ Նա մեղադրվում է ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, պահելու, կրելու և թմրամիջոցների, հոգեմետ նյութերի շրջանառություն իրականացնելու հատկանիշներով։ Նրան իրավապահները հայտնաբերեցին Չեխիայում՝ Ֆրանկլին Գոնսալես անվամբ։ Նա, սակայն, մինչ օրս չի արտահանձնվել հայկական կողմին։ Դատախազությունից տեղեկացնում են, որ արտահանձնման գործընթացը շարունակվում է։ Մինչդեռ մամուլում պարբերաբար տեղեկություններ են հայտնվում, որ Սարգսյանը հայկական կողմին չի վերադարձվելու։ Ըստ լուրերի՝ նա երրորդ երկրից քաղաքական ապաստան է խնդրել։

Սերժ Սարգսյանի հետախուզվող մտերիմների ցանկում է նաև նրա խնամին։ Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայրը՝ Արա Մինասյանը, որպես մեղադրյալ անցնում է փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու գործով։ Նրա նկատմամբ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետախուզում էր հայտարարվել, որն արդեն այս տարի դատարանի որոշմամբ կասեցվել է։

2019-ի փետրվարից հետախուզվողների շարքերը լրացրեց ԱԺ նախկին պատգամավոր, կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի որդիներից Արման Գրիգորյանը։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր արժողությամբ գույքի յուրացման համար։

2019 թվականի ապրիլի 15-ին օֆշորային սկանդալի կիզակետում հայտնված ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ և հայտարարվեց հետախուզում։ Պողոսյանը մեղադրվում է հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, որ նա, օգտագործելով պաշտոնեական դիրքը, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով գույք է հափշտակել և չարաշահել իր պաշտոնեական լիազորությունները, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ: Իրավապահների կողմից հետախուզում հայտարարվելուց հետո Պողոսյանի գրասենյակը հայտարարեց նախկին պաշտոնյայի բնակության հասցեն, սակայն նա ձերբակալվեց այլ վայրում։ ՌԴ-ում նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր կալանքը։

Մամուլը վերջերս գրեց, որ Միհրան Պողոսյանը կալանքից ազատ է արձակվել ու այլևս չի արտահանձնվելու հայկական կողմին։ Մինչդեռ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ իրենց միջնորդությունը գտնվում է քննարկման փուլում և արտահանձնման գործընթացը շարունակվում է սահմանված իրավական ընթացակարգերին համապատասխան:

Փաստորենմ մեկ տարի շարունակ հետախուզվողների մեծ մասի գտնվելու վայրն իրավապահները պարզել չեն կարողանում, իսկ երկու հայտնաբերվածները դեռևս չեն արտահանձնվել հայկական կողմին։ Մինչդեռ դեռևս 2018 սեպտեմբերին հրավիրված հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ որևէ մեկը պատասխանատվությունից չի պլստալու. «Ոչ մի մուկ և ոչ մի ձուկ չի պլստալու։ Ամերիկաներից լինի, ռուսաստաններից լինի, ավստրալիաներից լինի՝ գտնելու ենք, բերելու ենք իրենց և իրենց գողացած ամեն լուման, ամեն կոպեկը, ամեն դոլարը»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան