Դավիթ Սանասարյանը դիմում է Գլխավոր դատախազությանը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանն, ում լիազորությունները կասեցվել են, իր ֆեյսբուքյան էջում բաց նամակ է հղել ՀՀ Գլխավոր դատախազությանը։

Դրանում, մասնավորապես, ասվում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » կողմից հեմոդիալիզի պարագաների գնման նպատակով հայտարարած մրցույթի ընթացակարգի մշտադիտարկման արդյունքում պարզվեց, որ կրկին ընթացակարգերը խախտվում են և չեն ապահովվում «Գնումների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի թիվ 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի պահանջները:

Հարգելի դատախազություն, Ձեր՝ 26.04.2019 թ-ի «Հեմոդիալիզի պարագաների գնումների գործընթացները Վանաձորի և «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնների կողմից կազմակերպվել են չարաշահումներով. հարուցվել է երկու քրեական գործ» վերնագրով մամլո հաղորդագրությունը փաստեց , որ ՊՎԾ ուսումնասիրությունը տեղին է եղել և ոլորտի կարգավորման անհրաժեշտություն կա։ Սակայն մինչ օրս գործի արդյունքը չի երևում, ավելին՝ ՍԳԼ ԲԿ-ն կրկին խախտում է օրենսդրի և կառավարության սահմանած պահանջները։

19.06.2019 թ-ին «Վ» ընկերության կողմից բողոքարկվել է թվով 7 ընթացակարգեր, որի պահանջն է եղել արգելել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ »-ին ընդունել որոշումներ, կնքել պայմանագրեր և պարտավորեցնել պատվիրատուին չկայացած հայտարարել տվյալ ընթացակարգերը, որը 18.07.2019թ ՀՀ գնումների հետ կապված բողոքները քննող անձի կողմից կայացվել է որոշում «Վ» ՍՊԸ ներկայացրած բողոքը բավարարել և
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ » հայտարարած թվով 7 ընթացակարգերով մրցույթները հայտարարել չկայացած։

Հարգելի գործընկերներ, եթե վերոնշյալ ընկերության կողմից չբողոքարկվեր տվյալ ընթացակարգերի անցկացումը (ի դեպ, բողոքարկող «Վ» ՍՊԸ-ն չի մասնակցել վերոնշյալ մրցույթներին), վստահեցնում եմ, որ վերջիններս կիրականացվեր խախտումներով, չնայած, համոզված եմ, որ ՊՎԾ-ն կարձագանքներ խախտումներին։ Այնուամենայիվ, քանի դեռ նախորդ գործի իրավական լուծումը չի տրվել, քանի դեռ պատասխանատուները չեն պատժվել, խախտումներով ընթացակարգերը շարունակվելու են։

Հասկանալի է ձեր բազմազբաղությունը, բայց նաև հույս ունեմ, որ դրան զուգընթաց առաջիկայում նախաքննությունը կավարտվի և կտեսնենք վերոհիշյալ գործի իրավական հանգուցալուծումը։

Հարգանքներով՝
ՀՀ քաղաքացի Դավիթ Սանասարյան»։