Բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ. ընկերությունը պատասխանել է Գարեգին Բաղրամյանի

Լուրեր

13.10.2026 | 15:19
Հոկտեմբերի 15-ին օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով․ առաջիկա օրերին սպասվում են անձրևներ
13.10.2026 | 15:19
Զինծառայողը վիրավորվել է զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով․ ՊՆ
13.10.2026 | 15:12
Վարդան Ղուկասյանի տնային կալանքը երկարաձգվեց // Արցախցիները հստակ կարգավիճակ են պահանջում․ ԼՈՒՐԵՐ
13.10.2026 | 15:02
Վարդան Ղուկասյանը ևս 3 ամիս կմնա տնային կալանքի տակ
13.10.2026 | 14:55
Էրդողանի խորհրդականն ու կուսակիցը քննադատել են դպրոցներում հիջաբն արգելելու՝ Ադրբեջանի իշխանությունների որոշումը
13.10.2026 | 14:46
Արմավիրում շինանյութի պահեստում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել հրշեջների 4 մարտական հաշվարկ
13.10.2026 | 14:35
Ռուբեն Ռուբինյանը Բելգիայի դեսպանի հետ քննարկել է տնտեսական և միջխորհրդարանական համագործակցության հարցեր
13.10.2026 | 14:22
Երևանում ծխախոտի բաց վաճառքի դեպք է հայտնաբերվել․ տնտեսվարողը կենթարկվի պատասխանատվության
13.10.2026 | 14:10
Հայաստանն ու Լեհաստանը քննարկել են տնտեսական դիվանագիտության ոլորտում համագործակցության ընդլայնումը
13.10.2026 | 14:00
Ադրբեջանում հիջաբի արգելքի դեմ բողոքի ցույցերի շրջանակում ավելի քան 200 մարդ է ձերբակալվել
13.10.2026 | 13:51
Ալեն Սիմոնյանն ընդունել է «Save Armenia» կազմակերպության ներկայացուցիչներին
13.10.2026 | 13:42
Լեհաստանում Starlink-ի կայանի հրկիզման գործով Գերմանիայում Թուրքիայի երկու քաղաքացիներ են ձերբակալվել
13.10.2026 | 13:34
Հաշմանդամություն ունեցող երեխաներին ուղեկցողները Երևանի հանրային տրանսպորտից կօգտվեն անվճար. նախագիծ
13.10.2026 | 13:25
Ինչո՞ւ չեք գնում Մեսրոպ Մանուկյանի կողքին կանգնեք. Հայկ Սահակյանը` «Մայր Հայաստան»-ի անդամներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.10.2026 | 13:22
Պաղեստինի ԱԳ նախարար Վարսեն Աղաբեկյանն Ադրբեջան կայցելի
Բոլորը

Արցախի կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել՝ անդրադառնալով ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանի երեկվա հայտարարություններին: Կառավարության նիստից հետո Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում խոսել էր բջջային կապի ոլորտում սակագների մասին:

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունը պատասխանել է Գարեգին Բաղրամյանի մի քանի դիտակումներին:

«1. «Մինչև հոկտեմբեր–նոյեմբեր 3G ցանց է ներդրվելու…»:

«Ղարաբաղ Տելեկոմը» հիշեցնում է, որ Արցախում 3G-ն հասանելի է 2013 թվականի հունիսից՝ Շուշի, Հադրութ, Մարտունի, Ճարտար, Մարտակերտ, Ասկերան, Ստեփանակերտ քաղաքներում և հարակից տարածքներում: Վերջին 7 տարում Արցախի տնտեսական աճը զգալի գերազանցեց պլանավորվածը, որի արդյունքներից մեկն էլ, որպես սոցիալական էֆեկտ, արտահայտվեց 3G ցանցի վրա ծանրաբեռնվածության նկատելի աճով: Այս պատճառով ընկերությունը որոշեց գնալ լրացուցիչ լուրջ ներդրումների՝ ցանցն արդիականացնելու, թողունակությունը մոտ 10 անգամ ավելացնելու, 3G ծածկույթն ընդլայնելու հիմնական ավտոմայրուղիների և փոքր բնակավայրերի ուղղությամբ: Արդիականացման և ցանցի ընդլայնման պրոցեսի ավարտին կիրականացվեն այլ ուսումնասիրություններ՝ գնահատելու նորագույն բջջային տեխնոլոգիաներ ներմուծելու հնարավորությունը: Այս ճանապարհին միջազգային գործընկերների հետ հարաբերություններում «Ղարաբաղ Տելեկոմը» հաղթահարում է հայտնի բարդություններ՝ պայմանավորված Արցախի Հանրապետության կարգավիճակով:

  1. «… Օպերատորը նաև որոշակի կամք չի դրսևորել, որպեսզի նվազեցումները լինեն»:

Ռոումինգի սակագներին առնչվող հարցադրումների վերաբերյալ ընկերությունը հարկ է համարում ընդգծել. տարիների ընթացքում բոլոր սակագնային նվազումներն իրականացվել են «Ղարաբաղ Տելեկոմի» նախաձեռնությամբ:

Ա. 2012-ի հոկտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի բաժանորդների համար գործող 113-136 դր/ր նվազեցվեց 45դր/ր-ի:

Բ. 2015-ի հունվարին «ՎԵՈՆ Արմենիայի»-ի (Բիլայն) բաժանորդները 116-232դր/ր-ի փոխարեն սկսեցին խոսել 45դր/ր միասնական սակագնով:

Գ. 2015-ի մարտին՝ Յուքոմի բաժանորդները, ևս, 115-216դր/ր-ի փոխարեն սկսեցին օգտվել 45դր/ր սակագնից:

Դ. 2018-ի սեպտեմբերին «Վիվասելլ-ՄՏՍ»-ի հետ համատեղ սահմանվեց 38դր/ր ՀՀ և Արցախի ցանցեր ելքային և 25դր/ր մուտքային զանգերի սակագին: Եվ, ինչպես տեղյակ եք, այս տարվա օգոստոսի 1-ից գնային այս քաղաքականությունը որդեգրեցին նաև ՀՀ մյուս 2 երկու օպերատորները»,- նշված է հաղորդագրությունում:

Ընկերությունը նաև շեշտել է, որ «Ղարաբաղ Տելեկոմն» իր բաժանորդների համար արել է ռոումինգ ծառայությունում հնարավոր առավելագույնը՝ սահմանելով 0 դրամ՝ Հայաստանի ցանկացած բջջային ցանցում մուտքային զանգերի համար: Ընկերությունը նաև հայտարարել է, որ կանի իրենից կախված ամեն ինչ՝ սակագնային քաղաքականության շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններն ըստ ժամանակացույցի կյանքի կոչելու համար: