Դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ ՀԿ-ների ներկայացուցիչները դատախազությանը կտրամադրեն իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը․ Վ․ Հարությունյան

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Երեկ՝ 2019 թ․ օգոստոսի 7-ին Հայաստանի հելսինկյան ասոցիացիա հ/կ ներկայացուցիչ Նինա Կարապետյանցը, Ժուռնալիստներ հանուն մարդու իրավունքների հ/կ ներկայացուցիչ Ժաննա Ալեքսանյանը, Իրավունքի եւ ազատության կենտրոն հ/կ ներկայացուցիչ Վարդան Հարությունյանը եւ ՀԱԿ իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը հանդիպում ունեցան ՀՀ Գլխավոր դատախազի հետ։ Այս մասին հայտարարություն է տարածել իրավապաշտպան Վարդան Հարությունյանը։

«Հանդիպման նախաձեռնողները հ/կ ներկայացուցիչներն էին։ Թեման՝ քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացումը։

Զրույցի ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ ՀՀ դատախազությունը կսկսի մարտի-1-ին առնչվող քաղբանտարկյալների արդարացման գործընթաց, իսկ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները այս հարցում ամեն կերպ կաջակցեն եւ դատախազությանը կտրամադրեն թեմային վերաբերվող՝ իրենց ձեռքի տակ եղած ողջ տեղեկատվությունը։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Գլխավոր դատախազությունը գիտակցում է քաղաքական դրդապատճառներով դատապարտված մարդկանց արդարացման անհրաժեշտությունը, ավելին՝ այս ուղղությամբ ունի արդեն ձեռնարկած քայլեր, եւ պատրաստ է քաղաքական դրդապատճառներով քրեական հետապնդումների ենթարկված քաղաքացիների արդարացման իրավական գործընթացը` նոր եւ նոր երեւան եկած հանգամանքների, դատական սխալի եւ արդարադատության բուն էության խախտման հիմքերով ավարտին հասցնել»,-ասված է հայտարարության մեջ։