Ակնհայտ է, որ Արցախը Հայաստան է, բայց չասվեց՝ Արցախը Հայաստանի Հանրապետություն է. Ռուբեն Սաֆրաստյանը՝ վարչապետի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Շվեյցարիան ու Կանադան դուրս եկան փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ

– Պարո՛ն Սաֆրաստյան, չնայած F-35-երի պատճառով լարվածությանը՝ Թուրքիան ու ԱՄՆ-ն, կարծեք, նորից համագործակցելու եզրեր են գտել: Այսօր հայտարարվեց, որ Սիրիայում անվտանգության գոտու հարցում համաձայնություն են ձեռք բերել: Դամասկոսն արդեն արձագանքել է՝ հայտարարելով, որ սա Սիրիայի ինքնիշխանության դեմ ոտնձգություն է: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս համաձայնությունը:

– Անտարակույս, դա Սիրիայի իշխանությունների և կառավարության դեմ ծանր ոտնձգություն է, որովհետև խախտվում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Ի դեպ՝ առաջին անգամ չի խախտվում: Ներկայում Սիրիայի տարածքում թուրքական բանակի շուրջ 15.000-անոց ստորաբաժանում կա, որը ծանր զինտեխնիկա ունի: Ըստ էության՝ թուրքական բանակն արդեն գտնվում է Սիրիայի տարածքի մի զգալի հատվածում սկսած 2016 թվականից: Բացի այդ՝ ամերիկյան զորքերը նույնպես իրենց դաշնակիցների հետ Սիրիայի տարածքում են, և երկու դեպքում էլ չունեն սիրիական կառավարության թույլտվությունը: Այսինքն՝ սա Սիրիայի տարածքի բռնազավթման շարունակությունն է: Ինչ վերաբերում է անվտանգության գոտուն, այդ շրջանները հիմնականում բնակեցված են քրդերով և գտնվում են քրդական ժամանակավոր իշխանությունների հսկողության տակ: Հիմա, փաստորեն, Թուրքիան պահանջում է, որ այդ՝ մոտ 32 կմ խորությամբ տարածքը լրիվ ձերբազատվի քրդական ստորաբաժանումներից և հանձնվի թուրքական բանակի հսկողությանը:

– Այդ մասին պահանջ արդեն թուրքական իշխանությունները ներկայացրել են՝ ոչ միայն դուրս գալ այդ տարածքից, այլ նաև զինաթափվել: Կարծում եք՝ սա թուրք-քրդական նոր բախման կհանգեցնի՞, հատկապես, որ սիրիական ծայրահեղական ուժերն արդեն հայտարարել են, որ Անկարային այդ հարցում կաջակցեն:

– Տեսեք՝ ինչ ստացվեց. երբ Էրդողանը հայտարարեց, որ իրենք լի են վճռականությամբ՝ այս խնդիրը լուծելու ոչ մեկի հետ չհամաձայնեցնելով, ամերիկացիները պատվիրակություն ուղարկեցին Թուրքիա: 3 օր տևած բանակցությունների ընթացքում համաձայնություն է ձեռք բերվել, որ պետք է ստեղծվի համատեղ թուրք-ամերիկյան կենտրոն, որը պետք է փորձի այս խնդիրը, այսպես ասած, երկու կողմերի համաձայնությամբ: Որովհետև ամերիկացիների մոտեցումներն այլ են: Նրանք շահագրգռված չեն, որ քրդական ուժերը զինաթափվեն, որովհետև իրենց դաշնակիցներն են և հենց իրենք էլ հիմնականում զինել են քրդերին: Մյուս կողմից՝ ամերիկացիներն անհրաժեշտ չեն համարում, որ այդպիսի մեծ տարածք անցնի թուրքական հսկողության տակ: Եվ երրորդ՝ նրանք կարծում են, որ եթե այստեղ պետք է լինեն թուրքական ստորաբաժանումներ, այնտեղ պետք է լինեն նաև քրդական ստորաբաժանումներ: Եվ կենտրոնը, որ ստեղծվել է, պետք է փորձի լուծել այս երկու մոտեցումների համատեղելիության խնդիրը: Մի հանգամանք էլ կա, որի վրա ուզում եմ կանգ առնել՝ ինչո՞ւ է Թուրքիային պետք անվտանգության այս գոտին, ինչպես իրենք են ասում, բայց որը, ըստ էության, Սիրիայի տարածքի մի մասի օկուպացիան է: Թուրքերն առաջին հերթին ուզում են իրենց սահմանից հեռացնել քրդական ուժերին, բայց նրանց թաքնված նպատակն ավելի ռազմավարական է, ավելի խորն է գնում: Նրանք ուզում են այստեղ ստեղծել, այսպես ասած, մարդասիրական միջանցք, որի միջոցով ուզում են Սիրիայի տարածք տեղափոխել Թուրքիայում գտնվող սիրիական փախստականներին: Կարծես թե՝ լավ, բարի նպատակ է, բայց իրականում սա շատ վտանգավոր է, որովհետև արաբներին ուզում են տեղափոխել քրդաբնակ շրջաններ և, այդպիսով, քրդերի և արաբների միջև նոր լարվածության գոտի ստեղծել, և այդ երկուսի միջոցով իրենց խնդիրները լուծել: Այստեղ -կարող է պայթյունավտանգ իրավիճակ ստեղծել:

– Անդրադառնանք նաև սահմանային վիճակին, որը վերջերս լարվում է: Ադրբեջանցիները կրկին ակտիվացել են, հիմա էլ որոշել են արձագանքել Ստեփանակերտում հանրահավաքի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին: Նոր լարվածություն կանխատեսո՞ւմ եք, և արձագանքից այն կողմ կարո՞ղ են անցնել ադրբեջանցիները:

– Վերջին շրջանում ադրբեջանական կողմից ագրեսիվ ընդվզումները Հայաստանի և Արցախի նկատմամբ հաճախակի են դարձել: Ես կարծում եմ, որ սա չունի ռազմավարական նշանակություն, այսինքն՝ սա չի վկայում, որ Ադրբեջանը իր մոտեցումները ստրատեգիական առումով փոխում է, որ որոշում է լայնածավալ պատերազմ սկսել: Ես կարծում եմ՝ սա պայմանավորված է Ադրբեջանում առկա ներքին խնդիրներով: Ես չեմ կարծում նույնիսկ, որ սա պայմանավորված է Թուրքիայի գործոնով, որովհետև Թուրքիան մեծ ազդեցություն ունի Ադրբեջանի գործողությունների վրա, և ես չեմ բացառում, որ ապագայում, եթե Թուրքիան հանկարծ որոշի փոխել իր ռազմավարությունը Հարավային Կովկասում, նա կարող է օգտագործել Ադրբեջանին ու նրա ագրեսիան Հայաստանի և Արցախի դեմ՝ իր ռազմավարական նպատակները լուծելու տեսակետից: Բայց ներկա փուլում ես նման փոփոխություն չեմ տեսնում:

– Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 5-ի հանրահավաքի ժամանակ նաև կարգախոսներ հնչեցրեց՝ «Արցախը Հայաստան է և վերջ», «Միացում», որին նույնպես հետևեց ադրբեջանական արձագանքը, որ այս ամենը սրում է իրավիճակը, սա բանակցային գործընթացի ոգուն չի համապատասխանում: Կարծում եք՝ հետագայում բանակցային գործընթացում ադրբեջանցիները կգնա՞ն որոշակի քայլերի և իրավիճակի սրման:  

– Այն, ինչ ասվեց Նիկոլ Փաշինյանի կողմից, ակնհայտ է: Այո՛, Արցախը Հայաստան է, բայց չասվեց, որ Արցախը Հայաստանի Հանրապետություն է: Եթե Ադրբեջանը լուրջ մոտենար խնդրին, սա պետք է հաշվի առներ: Ադրբեջանից է կախված, եթե նրանք ցանկություն ունեն դիմել ագրեսիվ գործողությունների և վերջ տալ խաղաղ բանակցային գործընթացին, դա նրանց ընտրությունն է, սա դեր չի խաղա: Ես չեմ կարծում, որ ներկայում Ադրբեջանը պատրաստ է գնալու լայնածավալ ագրեսիվ գործողությունների: Կարծում եմ, որ բանակցային գործընթացը կշարունակվի:

– Ադրբեջանական կողմը վստահ է, որ եթե որևէ գործողություն սկսվի, Թուրքիան նոր ձեռք բերած S-400-ներով օգնության է հասնելու Բաքվին: Չնայած հայաստանյան ռազմական փորձագետները նշում են, որ դրանց ունեն կոնկրետ նշանակություն և ձեռք են բերվել մայրաքաղաք Անկարան պաշտպանելու համար: Ամեն դեպքում, Հայաստանի և Արցախի դեմ դրանք օգտագործելու հավանականություն տեսնո՞ւմ եք:

– Ես չեմ կարծում, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմական գործողություններ կծավալի՝ նույնիսկ հաշվի առնելով իր դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ: Այս դեպքում նա գործ կունենա ոչ միայն Հայաստանի, այլ նաև ՀԱՊԿ-ի և, ամենակարևորը, ռուսական զինված ուժերի հետ: Ես կարծում եմ, որ ներկա փուլում Թուրքիան ուղղակի պատրաստ չէ գնալ ռազմական բախման Ռուսաստանի հետ: Այնպես որ՝ դա ադրբեջանական, այսպես կոչված, վերլուծաբանների երազանքն է, որն իրականությունից հեռու է:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան