Անհետացած փաստաթղթերն արժեքավոր են, թե ոչ՝ ԱԱԾ-ն չպիտի որոշի․ իրավապաշտպանները կարծում են, որ պետք է քրգործ հարուցվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
17.11.2024 | 11:44
Եթե ՀՀ-ն չի ցանկանում մասնակցել COP29-ին, ուրեմն որոշակի խնդիրներ ունի «կանաչ օրակարգի» հետ․ Հաջիև
17.11.2024 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 17-ի դրությամբ
17.11.2024 | 10:45
Դեսպան Տոլմաջյանն ու Բրիժիտ Մակրոնը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում իրավիճակի վերաբերյալ
17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Մայիսի 8-ին հրավիրած մամուլի ասուլիսի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց․Ազգային անվտանգության ծառայությունից որոշ փաստաթղթեր են ոչնչացվել։ Ավելի ուշ՝ Ազգային ժողովի ամբիոնից վարչապետը հայտարարեց, որ այդ փաստաթղթերը տեղում չեն:

Շուրջ երեք ամիս քննարկվող անհետացած փաստաթղթերից  տեղեկություն ստացվեց երկու օր առաջ՝ օգոստոսի 6-ին։ Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նշեց, որ անհետացած փաստաթղթերի մի մասն արդեն վերականգնվել է։ Ավելին՝ դրանց հիմնական մասը Մարտի 1-ի հետ է կապված։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի խոսքով՝  ԱԱԾ-ից փաստաթղթերի անհետացումն ամենաաբսուրդային բանն է, որ երբևէ կարելի էր պատկերացնել։

«Ինձ չի զարմացնում, որ անգամ ԱԱԾ-ից կարող են փաստաթղթեր կորել, որովհետև դեռ մեկ տարի առաջ ասում էի, որ կան  համակարգեր, որոնց Հեղափոխությունը պետք չի և իրենք ներսից փորձելու են կազմաքանդել և հարվածել նոր իշխանություններին։ Փաստորեն, պարզվեց, որ իսկապես  ԱԱԾ-ի ներսում կարող են  փաստաթղթեր կորել։ Ավելի աբսուրդ բան հնարավոր չէր, սա այն տարբերակն  է, որ նույնիսկ ամոթից կարելի էր դրա մասին  չհայտարարել, որովհետև այն կառույցը, որը մեր բոլորի անվտանգությունը պետք է ապահովի, պարզվեց, որ անգամ  իր ներսում իր անվտանգությունը չի կարողանում ապահովել»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ կարևոր է  հասկանալ՝ փաստաթղթերը ով, ում և ինչ մտադրությամբ է փոխանցել։

Մայիսի 8-ին Արթուր Վանեցյանը Factor.am-ի հետ զրույցում նշել էր, որ եթե պարզվի, որ անհետացած փաստաթղթերն արժեք են ներկայացնում, համապատասխան գնահատական կտրվի և դեպքը կքննվի քրեական գործի շրջանակում։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցին Վանեցյանի այս  հայտարարությունը զարմացնում է։

«Առհասարակ, ես չեմ պատկերացնում Վանեցյանի այն ձևակերպումը, թե փորձելու են պարզել՝ որքանով են անհետացած փաստաթղթերը կարևոր։ Ապշած եմ, որովհետև ԱԱԾ-ում ոչ կարևոր թուղթը գործ չունի անելու։ Եթե իմ  իմ սեղանին կա ոչ կարևոր թուղթ, այն հայտնվում է ուղիղ աղբամանի մեջ։ Ինչպես կարող է  ԱԱԾ-ում լինել անպիտան թուղթ և դեռ ժամանակ պետք լինի պարզելու համար՝ արդյոք դա պիտանի է»,- ընդգծեց իրավապաշտպանը։

Արթուր Վանեցյանը նաև վստահեցրել  էր, որ  կլինի լիարժեք քննություն, որը որևէ հարց անպատասխան չի թողնի։

Վանեցյանի այս հայտարարությունից ավելի քան երկու ամիս է անցել, սակայն մինչ օրս անհետացած փաստթղթերի վերաբերյալ քրեական գործ չի հարուցվել։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ քրեական գործ չհարուցելը լուրջ հետևանքներ է պարունակում։

«Իհարկե, շատ վատ է, որովհետև անպատժելությունը բերում է ավելի ծանր հանցագործությունների, ավելի ցինիկ հանցագորությունների։ Ես չեմ զարմանա, եթե որևէ   մեկի նկատմամբ քրեական գործ չհարուցվի, որովհետև դա ինչ-որ ավանդույթ է դարձել․ չեն պատժվում այն դատավորները, որոնք անմեղ մարդկանց են դատել, այն քննիչները, որոնք գործեր են կոծկել»,- նշեց Նինա Կարապետյանցը։

Տեղեկություն չկա նաև այն մասին, թե արդյոք  ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի առնչությամբ հարցաքննություններ են եղել։ Մասնավորապես՝  արդյոք պարզաբանում տալու համար ԱԱԾ է հրավիրվել ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանը։

Factor.am-ի հետ զրույցում Արթուր Վանեցյանը նշել էր, որ Գեորգի Կուտոյանին հարցաքննելու անհրաժեշտություն ԱԱԾ-ն առայժմ չի տեսնում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ընդգծում է, որ ԱԱԾ-ն որևէ մեկին չի կարող հարցաքննել, քանի դեռ քրեական գործ հարուցված չէ։

«Գեորգի Կուտոյանին կամ որևէ մեկին հարցաքննության կանչելու համար պետք է քրեական գործ հարուցված լինի։ Քրեական գործն այս մասով կարող է հարուցվել ՀՔԾ-ում։ ԱԱԾ-ն այս մասով ընդամենը  կարող է ծառայողական քննություն անել։ Իրենք չեն կարող որևէ մեկին, որն  այժմ ԱԱԾ մարմինների ծառայող չէ, պարտավորեցնել, որ գա և բացատրություն տա։  Նման պարտավորեցման հնարավորություն ունի միայն նախաքննություն իրականացնող մարմինը, երբ կա հարուցված քրեական գործ։ Եվ սա է նաև պատճառը, որ սրա հետ կապված պետք է ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվի և այս գործի քննությունը տեղափոխվի ՀՔԾ»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Նա նշեց, որ ասել անհետացած փաստաթղթերն արժեքավոր են, թե ոչ, կարող է միայն Հատուկ քննչական ծառայությունը։

«Մարմինը, որը Մարտի 1-ի քրեական գործը վարում է, ՀՔԾ-ն է։ Միայն ՀՔԾ-ում կարող են ասել՝ որ նյութերն են արժեքավոր, որ նյութերը՝ ոչ։  Չի կարող ԱԱԾ-ն որոշել։ ՀՔԾ-ն պետք է գնահատական տա՝ քրեականգործ հարուցվելու է, թե չէ։ ՀՔԾ-ն պետք է որոշի՝ ում հարցաքննի, ում՝ ոչ։ Այս պահին  առկա ինֆորմացիան բավարար չէ, որպեսզի ասվի՝ որքան է հենց Գեորգի Կուտոյանի մեղքը, որքանով նա կապ ունի կամ չունի, բայց, կարծում եմ, որ եթե քրեական գործ հարուցվի, ապա առաջին բանը, որ քննիչը պետք է անի, նաև Գեորգի Կուտոյանին հարցաքննելն է»,- ասաց Դանիել Իոաննիսյանը։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցի կարծիքով էլ՝ այն, որ փաստաթղթերն ԱԱԾ-ից են անհետացել, նշանակում է, որ դա արվել է պետական անվտանգության հետ առնչություն ունեցող անձանց կողմից, իսկ փաստաթղթերը՝ կարևոր են եղել պետական անվտանգության համար։

«ԱԱԾ-ից փաստաթղթեր կորելու համար պատասխանատու կարող են լինել միայն ԱԱԾ աշխատակիցները։  Այս հանգամանքները հիմք են, որ անհապաղ հարուցվեր քրեական գործ՝ բացահայտելու համար, թե ովքեր են եղել այդ մարդիկ, որպեսզի նման հակաիրավական, եթե չասեմ՝ հակապետական գործողություններ այլևս չկատարվեն»,- նշեց Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանն ընդգծեց, որ ԱԱԾ-ից փաստթղթերի անհետացումը խոսում է այն մասին, որ ԱԱԾ աշխատակիցները կամ Մարտի 1-ի գործից տեղյակ են եղել կամ դրանում անմիջական մասնակցություն ունեցել։ Հետևաբար՝ Մարտի 1-ին առնչվող քննության մեջ նաև ԱԱԾ-ն պետք է ներգրավված լիներ։ Այնուամենայնիվ, իրավապաշտպանին հուզում է այն հարցը, թե ինչպես են Մարտի 1-ին առնչվող այդ փաստաթղթերն  ԱԱԾ-ում հայտնվել․ արդյոք փաստաղթերում ներկայացված տեղեկատվությունը հայթայթած անձինք դրա լիազորությունն ունեցել են։

«Այդ ի՞նչ խնդիր կարող էր լինել, որը պետք է հանդիսանար  ԱԱԾ-ի գործառույթը՝ հետաքրքրվելու, տեղեկություններ հավաքելու տեսանկյունից։ Արդյոք ես պետք է ենթադրեմ, որ Մարտի 1-ի իրադարձություններում  առկա է եղել արտաքին ուժերի կամ այլ պետությունների միջամտության հանգամանքներ, որոնց դեպքում միայն ԱԱԾ կողմից տեղեկություններ հավաքելու լիազրությունը կարող էր հիմնավոր լինել»,- ասաց իրավապաշտպանը։

Արթուր Վանեցյանի  պնդմամբ՝ վերականգնված փաստաթղթերը հետաքրքիր են, գործը՝ յուրահատկություններ պարունակող։ Ըստ նրա՝ այս պահին դրանք Հատուկ քննչական ծառայությանն են փոխանցվել և միացվել Մարտի 1-ի գործի քննությանը։ Իսկ թե առաջիկայում ում անունները կհայտնվեն ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի կողքին և ինչ տեղեկատվություն կա փաստաղթղթերի մնացած՝ չվերականգնված մասում, առայժմ շարունակում է մնալ անհայտ։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Նելլի Մելքոնյան