«Նախկին նախագահի անձնակազմի ղեկավարը ներգրավված է եղել կոռուպցիոն շղթայի մեջ». Արուսյակ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

2000 թվականին զանգվածային ձևով սեփականության իրավունքի խախտում է իրականացվել  Կառավարության որոշման հիման վրա, ինչը հակասահմանադրակման է։

Այս մասին այսօր ՝ «ՄԻԵԴ-ի վճիռներն՝ ընդդեմ Հայաստանի. ի՞նչպես առողջացնել դատական համակարգը» թեմայով քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը։

«2000 թվականին Կառավարությունը որոշում է կայացրել և Բուզանդ 12 հասցեում գտնվող տարածքը ճանաչել  գերակա հանրային  շահ, ինչի հիման վրա էլ 2004 թվականին Կառավարության մեկ այլ որոշում է  կայացվել, ըստ որի, Երևանի քաղաքապետարանը պետք է կոնկրետ ժամանակահատվածում 6 իրավաբանական և 1 ֆիզիկական անձի հետ առանց մրցույթի՝ ուղիղ բանակցությունների միջոցով պայմանագրեր կնքեր և կառուցապատման գործին ընթացք տար»,- նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ Արդարադատության նախարարությունն այս գործում շատ լուրջ դեր է ունեցել, իսկ Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի պնդումները, թե ինքը որևէ կապ չի ունեցել,  իրականության հետ աղերս չունեն։

Արուսյակ Ջուլհակյանի խոսքով՝ պատմության մեջ նաև նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանն է ներգրավված եղել։

«Քաղաքապետն իր նախաձեռնությամբ փոխել է Կառավարության որոշումը  և հանել  նշված իրավաբանական անձանցից մեկի անունը, որի փոխարեն, ի դեպ,  «Ավանտ-Տուր»  տուրիստական գործակալության անուն էր նշված։ Դրա փոխարեն նա նշել է «Վիսկոն» ՍՊԸ-ի անունը, որի սեփականատերը ամերիկահայ Պավել Անդերսոնը,  տարիներ անց, ասել է, որ 550 հազար դոլար կաշառք է տվել քաղաքապետին՝ կառուցապատման իրավունքը և իրավաբանական անձանց մեջ իր տեղը «վաստակելու» համար»,- նշեց Արուսյակ Ջուլհակյանը։

Պատգամավորի խոսքով՝ այս  ամենն իրականացվել է նախկին նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանի կոորդինացիայի ներքո։

 

Մանրամասները՝ տեսանյութում․

Նելլի Մելքոնյան