Հայկ Մարությանը հանդիպել է Համահայկական խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ

Լուրեր

02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
02.09.2026 | 12:10
Տիգրան Գասպարյանը նշանակվել է էկոնոմիկայի փոխնախարար
02.09.2026 | 12:06
Պաշտոնանկություններ ԿԳՄՍՆ-ում․ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
02.09.2026 | 11:59
ԱՄՆ հարվածից Իրանում հարսանիքի ժամանակ 5 մարդ է զոհվել․ Թեհրանը պատասխան հարվածներ է հասցրել ամերիկյան թիրախներին
02.09.2026 | 11:46
Անուշիկ Ավետյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Բոլորը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Ստեփանակերտ՝ մասնակցելու Արցախի Հանրապետության մայրաքաղաքում մեկնարկած Համահայկական յոթերորդ խաղերի բացման արարողությանը։

Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի հետ միասին Հայրենիքի համար կյանքը զոհած հերոսների հուշահամալիրում ծաղիկներ խոնարհելուց հետո քաղաքապետ Մարությանը հանդիպել է Համահայկական յոթերորդ խաղերում Երևանը ներկայացնող մարզիկների ու մարզիչների հետ։

Ողջունելով Երևանի հավաքականի անդամներին՝ քաղաքապետը հույս է հայտնել, որ Երևանի հավաքականը պատվով կներկայացնի համայն հայության մայրաքաղաքը խաղերում։ «Առողջ ապրելակերպը մեր ազգային նոր վերելքի քաղաքականության կարևոր բաղադրիչներից է։ Թեև Համահայկական խաղերն ավելի շատ համախմբման, իրար տեսնելու, իրար հետ շփվելու առիթ են, քան զուտ մարզական մրցություն, այնուհանդերձ, ես կարևորում եմ մարզական մրցակցության ոգին և հույս ունեմ, որ ինչպես նախորդ խաղերին, հիմա էլ դուք ամենաբարձր արդյունքները ցույց կտաք», – ասել է քաղաքապետը։

Հավաքականի անդամները քաղաքապետի հետ զրուցել են մայրաքաղաքի մարզամշակութային կյանքին ու քաղաքի զարգացման այլ ոլորտներին վերաբերող խնդիրների մասին։ Այնուհետև Ստեփանակերտի քաղաքապետարանում քաղաքապետ Մարությանը հանդիպել է իր գործընկեր Սուրեն Գրիգորյանին։ Զրուցակիցները փաստել են, որ Համահայկական խաղերի անցկացումը Արցախում լուրջ խթան կդառնա երկու մայրաքաղաքների հարաբերությունների զարգացման համար և ավելի ճանաչելի կդարձնի Արցախը սփյուռքի տարբեր համայնքներում ու, ընդհանրապես, հայկական աշխարհում։

Հայկ Մարությանը և Սուրեն Գրիգորյանը քննարկել են նաև համատեղ ծրագրերի ընթացքը։ 2019թ. օգոստոսի 5-18-ն Ստեփանակերտում կայանալիք Համահայկական ամառային 7-րդ խաղերի պաշտոնական բացումն ու մի շարք մարզաձևերի մրցաշարերը կընթանան Ստեփանակերտում, այնուհետև օգոստոսի 9-ից մրցումները կշարունակվեն Երևանում: Երևանի մարզական պատվիրակությունը, որն ամենամեծն է (285 մարզիկ), խաղերին կմասնակցի 19 հավաքական թիմով՝ 17 մարզաձևերում: