«Նիկոլ Փաշինյանը մնում է շատ ռոմանտիկ հեղափոխական»․ Ստյոպա Սաֆարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 10:29
Միսաք Մեծարենցի անվան թիվ 146 հիմնական դպրոցում գործարկվելու է էլեկտրական շչակ
17.11.2024 | 10:13
Զինծառայողներն օգտվում են քաղաքային տրանսպորտի բոլոր տեսակներից անվճար երթևեկելու իրավունքից. Կոստանյան
17.11.2024 | 10:07
«Մեղրու սար» կոչվող հատվածում, Քաջարան քաղաքում, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում
16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
Բոլորը

Երեկ Ստեփանակերտում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել մի շարք հայտարարություններով, որոնց պարզաբանման համար Factor․am-ի տաղավար ենք հրավիրել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանին

-Երեկ Փաշինյանը հայտարարել է, որ Արցախը Հայաստան է եւ վերջ։ Այս հայտարարությունը հետաքրքիր է նրանով, որ ավելի վաղ Փաշինյանը հայտարարում էր, որ Արցախի անունից բանակցելու մանդատ չունի, հետեւաբար Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան։ Հիմա Արցախը նույնպես Հայաստան է։ Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Արցախը վերադարձնել բանակցային սեղան։

-Ես կարծու եմ, որ ելույթի երկարատեւությունը մի շարք հարցեր է առաջացրել, բայց էդպիսի հակասություն, որոնց մասին խոսում են, չեմ տեսնում։ Նիկոլ Փաշինյանը նաեւ հղում կատարեց անցած տարի «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի Արցախի մասով ասվածին։ Չմոռանանք, որ անցյալ տարի մայիսի 8-9-ին արդեն որպես նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը գնաց կրկին Ստեփանակերտ, Շուշի եւ ելույթ ունեցավ այնտեղ, նրա խոսքի մեջ կար արդեն այդ երկփուլանոց միավորման գաղափարը։ Առաջին փուլում ճանաչել Ադրբեջանից Արցախի անջատման միջազգային խնդիրը,-ուզենք չուզենք էդ խնդիրը կա, դա միայն Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրը չէ,-եւ խոսեց նաեւ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին։ Այլ բան, որ այս անգամ տեքստի մեջ շատ խառնիխուռն էին ձեւակերպումները եւ թվաց թե մի կողմից Նիկոլ Փաշինյանը միավորում է Արցախը եւ հայաստանը եւ դրան ծափահարում է հավաքված բազմությունը, մյուս կողմից մնում է այն դիրքերում, որ ինքը որպես հայաստանի մանդատ ունեցող վարչապետ կներկայացնի Հայաստանի իր ընտրողների տեսակետները, իսկ այ Արցախի ընտրողների տեսակետները կներկայացնեն Արցախի իշխանությունները։ Երեկվա իր ելույթում էլ էդ պահը կար, բայց նորից եմ ասում, նա էդ խնդիրը պակաս ձեւակերպեց եւ հղում չկատարեց իր մեկ տարի առաջվա հայտարարությանը միավորման մասին, որն էլ տարատեսակ շահարկումների առիթ դարձավ։

-6-րդ կոնսենսուսում խոսելով Արցախի հարցի կարգավորման մասին, նա այլեւս չի ասում, որ այդ երկիրը պետք է նստի բանակցային սեղանի մոտ։

-Ելույթում ինքը ասեց։ Ելույթում երբ ինքը խոսում է Արցախում նախագահի ընտրություններից եւ իշխանությունների ձեւավորումից, բառացիորեն այսպիսի մի ֆրազ ասաց, որ Հայաստանի ժողովրդավարական ընտրված իշխանությունները եւ Արցախի ժողովրդավարական իշխանությունները բանակցությունների միջոցով Արցախի կարգավիճակը եւ անվտանգության միջազգային երաշխիքները քննարկելու ժամանակ հանդես կգան Արցախի ազատագրական պատերազմիարդյունքների պաշտպանության դիրքերից։ Սա նշանակում էր, որ ունենալու ենք բանակցություններում երկու ներկայացուցիչ, ինչը Փաշինյանի կոնցեպտն է, այսինքն Արցախը պիտի ներկայանա ի դեմս իր օրինական իշխանությունների եւ հայաստանը որպես հակամարտության եւս մեկ կողմ հանդես կգա իր իշխանությունների միջոցով, նա երկու բանակցորդների առաքելություն սահմանեց ազատամարտի արդյունքների պաշտպանությունը, վերստին նշեց որ առաջնահերթությունը Արցախի կարգավիճակը եւ միջազգային անվտանգությունն է, էս ամենի հետ միասին նաեւ տալիս է այն տեսլականը, որը պիտի հետեւի էդ ամբողջ միջազգային վեճի կարգավորումից հետո։ Էս բոլոր ասվածները Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ ասել է։

-Նիկոլ Փաշինյանը նկատում է նաեւ, որ Արցախը նույնպես մասնակցել է հեղափոխությանը։ Բացի Արմեն Գրիգորյանի դերակատարությունից ուրիշ ինչպե՞ս է արտահայտվել Արցախի մասնակցությունը։

-Շատ ծագումով արցախցիներ, որոնք ապրում են Հայաստանում, որոնք կամ արմատներ ունեն։ Իմ արմատները նույնպես գնում են Արցախ, դա Արցախի ներդրու՞մ է, թե ոչ։ Ես հարցն այդպես չէի դնի, թե Հայոց աշխարհի որ ռեգիոնն ինչ ներդրում է արել, բայց էն, որ փաստացի ծագումով հազարավոր արցախցիներ իսկապես ողջունել են Հայաստանի հեղափոխությունը, այդ թվում նաեւ Արցախից են ողջունել։ Մենք էդ ձայները լսել ենք։ Չեք մոռացել հավանաբար, երբ նույնիսկ Արցախում էլ փորձում էին հեղափոխության ալիքները տարածել եւ հասնել արտահերթ իշխանափոխության։

-Նա նաեւ հայտարարեց, որ հեղափոխությունը պետք է շարունակվի Արցախում։ Սա ինչ ուղերձ էր եւ ում էր ուղղված։

-Ես էդ ուղերձը տեսա բավականին հետաքրքիր փաթեթավորված։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ըստ էության հայտարարեց, որ հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն է, բայց նաեւ Արցախում ժողովրդավարական ընտրությունների երաշխավորն է։ Ինքն ասում է՝ ես չեմ կարող միջամտել Արցախում տեղի ունեցող պրոցեսներին, բայց ես երաշխավորում եմ, որ նույն արժեքները, որոնք կան Հայաստանում, էդ նույն արժեքները պիտի լինեն Արցախում՝ կոռուպցիայի դեմ պայքար, բռնությունից զերծ հասարակություն, ամեն մի այլանդակություն օջախով ու ընտանիք պահելով չարդարացնելու վարքագծեր եւ այլն։ Բայց մի բան էլ է հուշում՝ եթե Հայաստանը եւ ինքը երաշխավոր է, կհիշեք, ելույթում մի հատված կա, որը շատերին հոգնեցրել է, երբ պատմում է թավշյա հեղափոխության մասին, թե ինչպես առաջնորդությունն ինչպես եղավ՝ ցանցային, եւ այլն, եւ պնդում էր, որ ամեն մի քաղաքացի ըստ էության դարձավ թավշյա հեղափոխության առաջնորդ, ինքը կարծեք թե հասկացնում է, որ եթե ձեր քվեն կեղծվի, դուք էլ իրավունք ունենք դառնալու ձեզ չբավարարող ընտրությունների դեպքում իրականացնել հեղափոխություն։ Ես Հայաստանի երաշխավորությունն էս դաշտում եմ տեսնում։

-Նիկոլ Փաշինյանը մտադիր է մինչեւ 2050 թվականը Հայաստանի բնակչությունը հասցնել 5 միլիոն հոգու։ Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանն էլ 2017 ին հայտարարում էր, որ մինչեւ 2040 թ պետք է ՀՀ բնակչությունը հասցնել 4 միլիոնի։Սա ի՞նչ ծնելիության մրցավազք է։

-Սա ծնելիության մրցավազք չէ, սա Հայաստանի անվտանգության ու ապագայի հարցն է, որովհետեւ ժողովրդագրությունը մի խնդիր է, որն ազդում է բոլոր ոլորտների վրա, եւ բանակի վրա է ազդում, որովհետեւ բանակին պետք են, զորակոչիկներ, եւ տնտեսության վրա է ազդում, որովհետեւ տնտեսությանը պետք է աշխատունակ սերունդ։ Եվ էս կտրվածքով անկեղծ ասած մինչեւ հեղափոխությունը բավականին մեծ ճիգեր գործադրվեցին քաղաքացիական հասարակությունից եւ հետազոտական կենտրոններից, որպեսզի էդ խնդիրը բերենք օրակարգ։ Ես ձեզ ուրիշ բան չասեմ, միայն մեկ տարբերություն Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ՝ առաջինը հայտարարում էր, որ մինչեւ 2040 թվականը պետք է դառնանք 4 միլիոն, բայց Սերժ Սարգսյանի պաշտոնավարման 10 տարիներին, նրանից առաջ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման 10 տարիներին, նրանից էլ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանի պաշտոնավարման 7-8 տարիներին ՀՀ-ն չի ունեցել ժողովրդագրության քաղաքականություն։ Պատկերացնու՞մ եք ինչ է նշանակում կոնցեպցիա չունենալ։

-Տեր-Պետրոսյանի ժամանակ պատերազմ կար․․․

-Գործոնների մասին չեմ խոսում։ Ըստ էության Տեր-Պետրոսյանի իշխանությունը չունեցավ էդ ժամանակային բանը մշակելու դա։ Բայց Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ սարգսյանի օրոք էդ խնդիրն էլ չէր դրվում, որ հեռանկարում գնահատեին՝ Հայաստանը ծերացող հասարակություն դառնու՞մ է, թե ոչ։ Կապ չունի՝ 5 միլիոն կդառնանք, թե 4,5՝ կարեւորը քաղաքական որոշում է կայացվել մշակելու ժողովրդագրական քաղաքականություն։ Ես մի գրառում կարդացի, որ բնական վերարտադրության էսպիսի տեմպերով չենք կարողանա հասնել էդ թվերին։ Իհարկե չենք կարող։ բայց չմոռանանք, որ ավազաններից խոշորագույնը հայրենադարձությունն է։

-Այսինքն, ծնելը պարտադիր չէ։

-Միայն ծնելության խնդիրը չէ, ծնելիության խթանման ուղղությամբ այլ քաղաքականություն է տարվում։ Դրա հետ կապված մտածում են կանանց համար այնպիսի արտոնություններ, ժամանակային պայմաններ եւ այլն, անգամ մանկապարտեզներում ժամերի երկարացման մասին են մտածում․․․

-Այսինքն, մայր լինելը պիտի դառնա գրավիչ․․․

-Ընդհանուր առմամբ երկրի գրավչության մասին է խոսքը, հատկապես եթե նկատի ունենանք, որ վերջին տասնամյակներին ցավոք սրտի միայն բարեկեցիկ երկրներում է, որ սփյուռքի թիվն ավելացել է, իսկ մնացած երկրներում հակառակը՝ նվազելու միտումներ ունի՝ Մերձավոր Արեւելք, ես ցավով եմ ասում, բայց կանխատեսում եմ նաեւ Ռուսաստան, հետխորհրդային երկրներ, Կարագանդայի դեպքերը եղան։

Փաշինյանն ասել է, որ մեզ իրատեսականն այլեւս հետաքրքիր չէ, մեզ հետաքրքիր է անհնարինը։ Ի՞նչը նկատի ունի։

-Նիկոլ Փաշինյանը մնում է շատ ռոմանտիկ հեղափոխական։ Շատերն ասում են՝ Սերժ Սարգսյանի ժամանակ էլ հայտարարվում էր մեգածրագրեր, 2009 թվականին եկավ ԱԺ, մեր առջեւ խոստացավ Հայաստան-Իրան երկաթգիծը կառուցել, նոր ատոմակայան։ Բայց մի բան ակնհայտ է, ի տարբերություն նախորդների, Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ունի քաղաքական համառություն եւ կամք, եւ դա ինձ ստիպում է հավատալ եւ ողջունել էդ համարձակ երազը։ Նրա ծրագրերինց շատ-շատերը իրատեսական են այնուամենայնիվ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մհեր Արշակյան