Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ թեժությունը թելադրված է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ եւ Հայաստանում ազդեցության համար պայքարով․ Լևոն Զուրաբյան

Լուրեր

14.01.2026 | 23:33
Կառավարությունը փոփոխություն է առաջարկում ավագանու անդամների հրաժարականի կարգում
14.01.2026 | 23:29
40 մլն դրամանոց էլեկտրամոբիլներ՝ Հակակոռուպցիոն կոմիտեին
14.01.2026 | 23:22
Հրդեհ է բռնկվել Աշտարակի ձորում գտնվող ռեստորանային համալիրի տաղավարներից մեկում
14.01.2026 | 23:10
Բաքուն հիմա էլ Հնդկաստանի կողմից էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ, իբր, բռնաճնշումների մասին միջազգային համաժողով է անցկացնելու
14.01.2026 | 22:56
Եթե այստեղ հասել ենք, կարող ենք մեծ հաջողություններ ունենալ․ ԿԳՄՍ նախարարը՝ ֆուտզալի Հայաստանի հավաքականին
14.01.2026 | 22:39
Ինչ իրավիճակ է ճանապարհներին
14.01.2026 | 22:29
Ասաց՝ ուրախ է, որ Հայաստանում է․ Ավանեսյանն այցելել է ադրբեջանական գերությունից վերադարձած Վագիֆ Խաչատրյանին
14.01.2026 | 22:14
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.01.2026 | 22:01
Թրամփը հայտարարել է՝ «անընդունելի» է, որ Գրենլանդիան «ԱՄՆ-ի ձեռքում չլինի»
14.01.2026 | 21:50
Մարգահովիտ գյուղի տներից մեկում հրդեհ է բռնկվել
14.01.2026 | 21:39
ՀՀ–ԱՄՆ համագործակցության օրակարգը՝ քննարկման կենտրոնում. ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է ԱՄՆ պատվիրակությանը
14.01.2026 | 21:27
Թուրքիայի ընդդիմադիր ազգայնական կուսակցության ղեկավարը Պոլսի Հայոց պատրիարքարան է այցելել
14.01.2026 | 21:13
Փաշինյանը ծանոթացել է Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի բարելավված պայմաններին
14.01.2026 | 21:00
ՀՀ-ը միջանցք չի տալիս ո՛չ Ադրբեջանին, ո՛չ ՌԴ-ին, ո՛չ ԱՄՆ-ին․ ապաշրջափակում կլինի մեր ինքնիշխանության պահպանմամբ․ Սարգիս Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.01.2026 | 20:45
Նոր երկաթգիծ ԱՄՆ-ից, հին կառավարիչ ՌԴ-ից․ ինչ է սպասվում Հայաստանի երկաթուղուն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման վերաբերյալ տարատեսակ քննարկումներին և նշել, որ այս հարցի քննարկման թեժությունը իրականում բացառապես թելադրված է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ եւ Հայաստանում ազդեցության համար պայքարով։

Իր գրառման մեջ ՀԱԿ փոխնախագահը գրել է․

Հայաստանն ունի բազմաթիվ կենսական մարտահրավերներ, որոնց լուծումը ճակատագրական նշանակություն ունի երկրի ապագայի համար.

1. Մեր գլխին կախված Ադրբեջանի լայնածավալ ռազմական հարձակման վտանգը, որն աճում է օրեցօր։
2. Արցախում ներքին քաղաքական իրավիճակի կայունությանը սպառնացող զարգացումներ, որոնք կապված են առաջիկա նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների հետ եւ անհարկի էսկալացիայի դեպքում կարող են, բառիս բունիմաստով, “հրավիրել” Ադրբեջանի ագրեսիան։
3. Ռուսաստանի հետ վստահության հարաբերությունների համակարգի կառուցման անհրաժեշտությունը, որպեսզի ավելի արդյունավետ լուծվեն Ադրբեջանի զսպման, ռազմա-տեխնիկական համագործակցության եւ ներդրումների հարցերը։
4. Ռուսաստան-Արեւմուտք սրվող հակամարտության եւ հակաիրանական սանկցիաների պայմաններում ԱՄՆ-ի, ԵՄ-ի եւ Իրանի հետ արդյունավետ համագործակցության պահպանման ու ընդլայնման, ներդրումների ապահովման դժվարությունը։
5. Հակամարտության եւ շրջափակման մեջ գտնվող երկրում թռիչքաձեւ տնտեսական աճի համար անհրաժեշտ ներդրումային մթնոլորտի ապահովումը։
6. Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ ուշացմամբ ներգրավվելու, ենթակառուցվածքային եւ բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված ներդրումային նախագծերի շուրջ համագործակցության կառուցման անհրաժեշտությունը։
7. Արդար եւ արդյունավետ դատական իշխանության ստեղծման պահանջը։
8. Ապօրինի հարստացած պաշտոնյաների կողմից թալանած միջոցների վերադարձի եւ նրանց արդարադատության առաջ կանգնեցնելու խնդիրը։
9. Անցումային արդարադատության իրականացման, զանգվածաբար իրավազրկված քաղաքացիների իրավունքների վերականգնման եւ վնասների փոխհատուցման, եւ մարտիմեկյան ոճրագործության արդար դատի ապահովման հսկայածավալ աշխատանքի բարդությունը։
10. Կուսակցական համակարգի վերափոխման անհրաժեշտտությունը, որը կապահովի կոռուպցիոն կուսակցական-քաղաքական համակարգի ապամոնտաժումը, կբացառի կոռուպցիոն կապիտալի եւ օտարեկրյա ազդեցությունների թելադրանքը մեր քաղաքական համակարգի նկատմամբ, կուսակցությունների մասին օրենքի եւ ընտրական օրենսգրքի հիմքում դնելով կուսակցությունների հանրային ֆինանսավորումը։

Սրանք մարտահրավերներ են եւ խնդիրներ, որոնցից ամեն մեկը առանձին վերցրած ճակատագրական նշանակություն ունի մեր երկրի ապագայի համար, էլ չասած, թե ինչ ահռելի ԳԵՐ-մարտահրավեր է այս բոլոր մարտահրավերների հավաքականությունը, որն առանց չափացանցության կարելի է համարել ԷՔԶԻՍՏԵՆՑԻԱԼ /այսինքն, լինել-չլինելու, գոյատեւման հետ կապված/։

Բայց արի ու տե՛ս, որ, բոլոր այս հարցերը մի կողմ նետած, ազգովի կենտրոնացել ենք Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու՝ գրեթե զրոյական նշանակություն ունեցող մի խնդրի վրա։ Բայց ո՞նց այդպես եղավ։ Ցավոք սրտի, նման իրավիճակի պատճառները ոչ մի կապ չունեն Հայաստանի ու նրա ժողովրդի շահերի ու առաջնային օրակարգի հետ։ Հարցի քննարկման թեժությունը իրականում բացառապես թելադրված է Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությամբ եւ Հայաստանում ազդեցության համար պայքարով։ Պրո-արեւմտյան շրջանակները պնդում են, որ կոնվենցիայի վավերացումը ճակատագրական նշանակություն ունի Հայստանում մարդու իրավունքների պաշտպանության, բռնության եւ խտրականության վերացման համար, պրո-ռուսական շրջանակները պնդում են, որ վավերացումը ուղիղ ճանապարհ է դեպի ավանդական արժեքների եւ ընտանիքի ինստիտուտի քայքայում։

Իրականում, երկուսի տեսակետն էլ ճշմարտության հետ որեւէ աղերս չունեն։ Ստամբուլյան կոնվենցիայի ո՛չ վավերացումը, ո՛չ էլ չվավերացումը որեւէ լուրջ ազդեցություն չի ունենա ո՛չ մարդու իրավունքների, ո՛չ էլ մեր ընտանիքների եւ ավանդական արժեքների վրա, քանի որ այդ հարցերում կան շատ ավելի հզոր գործոններ, որոնք բոլորը կապված են վերեւում նշված 10 մարտահրավերների հետ։ Երկու շահագրգիռ լոբբիներն էլ հետապնդում են օրակարգ, որը որեւէ առնչություն չունի Հայաստանի առաջնային շահերի հետ:

Սա իսկապես կեղծ օրակարգ է։ Ուզում են՝ վավերացնեն, ուզում են՝ թող չվավերացնեն, դրանից միեւնույն է էական բան չի փոխվելու։ Ես կոչ եմ անում մեր հանրությանը, բոլոր առողջ քաղաքական ուժերին չենթարկվել երկուստեք մանիպուլյացիաներին, որոնց նպատակն է շեղել մեր ժողովրդին իր կենսական օրակարգից եւ թեժացնել օտարերկրյա մրցակցությունը ազդեցության համար: Բնականաբար, կան բազմաթիվ ազնիվ մարդիկ, որոնք Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ ձեւավորել են դիրքորոշում, հիմնվելով անկեղծ համոզմունքի եւ սկզբունքների վրա: Նրանց սահմանադրական իրավունքն է ազատորեն հայտնել այդ տեսակետը, բայց ցանկալի է, որ այդ մարդիկ էլ գիտակցեն բանավեճի աշխարհաքաղաքական կոնտեքստը եւ հնարավորինս հեռու մնան կոնվենցիան հայ հասարակությանը բաժանող կռվախնձոր դարձնելու եւ քաղաքական ճղճիմ խաղերում օգտագործելու փորձերից: Եւ միգուցե, լավագույն լուծումն այս պահին կլինի ԱԺ-ում հարցի քննարկման հետաձգումը: Իսկ նման իրավիճակներից ապագայում խուսափելու լավագույն միջոցը քաղաքական կյանքը մեր շահերից բխող օրակարգով լցնելն է:
Մեզ պետք է ներքին քաղաքական կայունություն եւ իրական բովանդակալից եւ ինքնիշխան ժողովրդավարական գործընթաց։ Մեր նպատակը պետք է լինի՝ կենտրոնացնել հանրային բանավեճը Հայաստանի կենսական օրակարգի վրա եւ արագորեն շարժվել նրանում ընդգրկված խնդիրների լուծման ուղղությամբ։