Եղեգնաձորի երաժշտական դպրոցում հայտնաբերված չարաշահումների գործով երեք անձի մեղադրանք է առաջադրվել. պետությանը պատճառվել է 2 170 000 ՀՀ դրամի վնաս

Լուրեր

10.01.2025 | 21:45
Փաշինյանի գլամուրային բլոգը` Ալիևի սպառնալիքների ֆոնին. ինչի է ձգտում ՀՀ վարչապետը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:29
Լրագրողներն ավելի քան 88 հազար ռուս զինվորների անուններ են պարզել, որոնք զոհվել են Ուկրաինայի դեմ պատերազմում
10.01.2025 | 21:15
Դեղերը վաճառում են օրենք խախտելով․ Factor TV-ի շրջայցը դեղատներում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 21:00
ԵՄ-ին անդամակցելու մեկնարկով՝ ՀՀ-ն վեկտոր չի փոխում, այլ՝ հասանելիություն ունենալ հարուստ շուկային, մրցունակ տնտեսություն․ Արման Եղոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 20:43
Ուրսուլա ֆոն դեր Լեյենին չեն հրավիրել Թրամփի երդմնակալությանը
10.01.2025 | 20:28
Մերկասառույց և մառախուղ. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին
10.01.2025 | 20:13
Նիկոլաս Մադուրոն երրորդ անգամ ստանձնել է Վենեսուելայի նախագահի պաշտոնը
10.01.2025 | 20:00
ՀՅԴ-ն երբեք դեմ չի եղել ԵՄ-ի անդամ դառնալուն, 2017-ին է կնքվել CEPA-ն․ Քրիստինե Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 19:41
Լեհաստանը նպատակ ունի աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը ԵՄ Խորհրդում նախագահության ընթացքում
10.01.2025 | 19:29
Ադրբեջանի իշխանությունները բանտարկված իրավապաշտպանից պահանջել են հրաժարվել ԱՄՆ Պետդեպի մրցանակից
10.01.2025 | 19:14
Ո՞վ է գլխավոր դատախազի տեղակալի նախընտրելի թեկնածուն
10.01.2025 | 19:00
Հանուն ԵՄ-ին անդամակցելու՝ ՀՀ-ն ծանր ուղի է անցնելու, զրկանքներ կլինեն, բայց հաջողությամբ կավարտենք․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.01.2025 | 18:44
ՀՀ ԱԽ քարտուղարն ու ԵՄ հատուկ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը
10.01.2025 | 18:30
Տրանսպորտը թանկանում է․ քաղաքացիները՝ գնի փոփոխության ու նոր համակարգի մասին․ ՀԱՐՑՈՒՄ
10.01.2025 | 18:22
Ուկրաինայի ԱԳՆ-ն պարզաբանել է՝ ինչու է հետաձգվել Թրամփի հատուկ բանագնացի այցը Կիև
Բոլորը

ՀՀ ՔԿ Վայոց ձորի մարզային քննչական վարչության վարույթում Եղեգնաձորի երաժշտական դպրոցի նախկին և ներկա տնօրենների, ինչպես նաև դպրոցի ուսմասվարի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

2018թ. սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժին է ստացվել «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի մի խումբ ուսուցիչների կողմից ՀՀ վարչապետին և ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետին հասցեագրված դիմումն այն մասին, որ ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից, իր պաշտոնեական դիրքն օգտագործելու եղանակով, յուրացում կատարելու դիտավորությամբ 2014թ. 1-ին կիսամյակի ընթացքում դպրոցի ուսուցչուհիներից մեկին պարտադրվել է դասամատյանում կատարել դասաժամերի հավելագրումներ, ինչի արդյունքում նշված դասաժամերի դիմաց ամեն ամիս, որպես աշխատավարձ, վերջինիս փոխանցվել է 20.000 ՀՀ դրամ գումար, սակայն նշված դասաժամերը չեն դասավանդվել, իսկ գումարները տրամադրվել են տնօրենին:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որի նախաքննությունը կատարվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում: Քրեական գործի նախաքննությամբ իրականացվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքում ի հայտ են եկել չարաշահման մի քանի դրվագներ:

Մասնավորապես՝ նախաքննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ դպրոցի ուսմասվարը տնօրենի հետ նախնական համաձայնության է եկել՝ դերաբաշխմամբ պետական միջոցների յուրացումներ կատարելու շուրջ՝ նախապես խոստանալով հաստատել դպրոցի ուսումնական տարվա տաբելը և որոշ ուսուցիչներից վերցնել նրանց վրա ավել գրված ժամերից ստացված աշխատավարձն ու դրանց մի մասը փոխանցել ՊՈԱԿ-ի տնօրենին:

Այդ նպատակով կազմվել ու հաստատման է ներկայացվել դպրոցի 2017-2018թթ. ուսումական ծրագիրը, որտեղ ներառվել են կեղծ տվյալներ: Մասնավորապես՝ 2017թ. սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ դպրոցի երկու ուսուցիչների անվամբ գրել է 68 կեղծ դասաժամ, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել տնօրենին, ով, պաշտոնական դիրքն օգտագործելով, յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գույքը:

Բացի այդ, 2017թ. սեպտեմբերից մինչև 2018թ. մարտ ամիսը ներառյալ դպրոցի դասատուներից մեկի անվամբ տնօրենի կողմից գրվել է 63 կեղծ դասաժամ, ինչը դպրոցի ուսմասվարի կողմից հաստատվել է դպրոցի ուսումնական տարվա տաբելով, սակայն ուսուցչի կողմից նշված դասաժամերը չեն դասավանդվել, բայց դրանց համար ստացվել է գումար, որն ուսմասվարի միջոցով փոխանցվել է տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է. գումարի մի մասը վերջինս տվել է ուսմասվարին՝ հանցագործությանը օժանդակելու համար:

Նախաքննության ընթացքում ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունից ստացվել է Վայոց ձորի մարզպետի գրությունն այն մասին, որ Եղեգնաձոր քաղաքի բնակիչների կողմից ՀՀ Վայոց ձորի մարզպետին ուղղվել է նամակ՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես` «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի կողմից 2017-2018թթ ընթացքում իրականացված թվով 8 մշակութային միջոցառումների ընթացքում միջոցառումների մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որոնցից չի հաշվարկվել և պետական բյուջե չի վճարվել մոտ 400.000 ՀՀ դրամ գումար:

Բացի այդ, տնօրենը 2017-2018թթ ընթացքում երաժշտական դպրոցի կարիքների համար շուկայականից բարձր գնով թվով չորս Ա/Ձ-ներից կատարել է գնումներ, իսկ երաժշտական դպրոցի տպիչ սարքերի ներկանյութի լիցքավորման և թմբուկների փոխարինման գործարքների ընթացքում, փոխշահավետ պայմանավորվածություն ձեռք բերելով թվով երեք Ա/Ձ-ների հետ, հաշիվ ապրանքագրերում ցույց է տվել ավելի մեծ չափերի գումարներ և յուրացրել:

Նյութերի նախապատրաստման ընթացքում Վայոց ձորի մարզպետի կարգադրությամբ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ում անցկացվել է 2017-2018թթ բյուջետային տարվա գործունեության ֆինանսական աուդիտ, որի արդյունքում պարզվել է, որ 2017-2018թթ. ընթացքում իրականացված հիշյալ 8 մշակութային միջոցառումների ժամանակ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում միջոցառման մասնակիցներին տրվել են դրամական խրախուսումներ, որից չի հաշվարկվել և ՀՀ պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 400.7 հազար ՀՀ դրամ եկամտային հարկ:

Բացի այդ, «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ –ի կողմից 2017-2018թթ.ընթացքում ձեռք բերված /գնված/ տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների շուկայական գների ուսումնասիրությամբ աուդիտը պարզել է, որ ՊՈԱԿ-ի կողմից 2017թ. գնված տնտեսական ապրանքները և գրենական պիտույքները ձեռք են բերվել մանրածախ շուկայական նույն կամ համարժեք ապրանքների համեմատ բարձր գներով:

Դեպքի առթիվ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործը, որը նույն օրը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն: Որոշում է կայացվել՝ քրեական գործերը մեկ վարույթում միացնելու, նախաքննությունը համատեղ շարունակելու և ՊՈԱԿ-ի տնօրենին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու և նրան նոր մեղադրանք առաջադրելու մասին:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաապրանքագիտական փորձաքննություն, որի եզարկացության համաձայն՝ փորձաքննությանը տրամադրված ապրանքատեսակների ընդհանուր շուկայական արժեքի և հաշիվ-ապրանքագրերում նշված ընդհանուր գների տարբերությունը կազմում է 1.202.500 ՀՀ դրամ:

Վարույթն իրականցնող մարմնի կողմից որոշում է կայացվել՝ հանրային ծառայության մեջ գտնվող դպրոցի տնօրենի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նաև դպրոցի նախկին տնօրենի կողմից ևս թույլ տրված չարաշահումների վերաբերյալ:

Մասնավորապես՝ «Եղեգնաձորի երաժշտական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենը, ով հիշյալ պաշտոնում աշխատել է մինչև 2017թ. ապրիլի 24-ը, հանդիսանալով պաշտոնատար անձ, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական գործառույթներով, կազմել ու հաստատման է ներկայացրել դպրոցի 2014-2015թթ., 2015-2016թթ., 2016-2017թթ. ուսումական տարիների ծրագրերը, որտեղ ներառել է կեղծ տվյալներ, այն է՝ 2014թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2017թ. ապրիլի 24-ը ներառյալ դպրոցի 3 դասատուների անվամբ գրել է կեղծ դասաժամեր, որոնք նրանց կողմից չեն դասավանդվել, սակայն դրանց համար վարձատրվել են և ստացված ամբողջ գումարը փոխանցել նախկին տնօրենին, ով պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացրել է պետությանը պատկանող զգալի չափերով գումարը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 325-րդ հոդվածի 1-ին մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով: ՊՈԱԿ-ի ուսմասվարին մեղադրանք է առաջադրվել՝ 38-179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ ՊՈԱԿ-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործով բոլոր երեք մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված ընդհանուր վնասից վերականգնվել է 2 170 000 ՀՀ դրամ: Նախաքննությունը շարունակվում է: