Ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագիծը

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել  Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը, որի օրակարգում ներառված է եղել Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների ծրագրի նախագծի ներկայացումը:

«Փոխնախարար Գրիգորյանը բացման խոսքում, ողջունելով Խորհրդի անդամներին, շնորհակալություն է հայտնել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակին կայուն և արդյունավետ համագործակցության համար:

Անդրադառնալով անչափահասների իրավունքների պաշտպանությանը՝ փոխնախարարն ընդգծել է, որ այն Սահմանադրությամբ ամրագրված հատուկ հոգածության ներքո է, և այդ համատեքստում, անչափահասների հանդեպ բռնության դեպքերը ևս անմասն չեն Կառավարության հանձնառությունից՝ առանց  բռնության հասարակության կերտման ճանապարհին:

Ամփոփելով բացման խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը նման համապարփակ խնդրի լուծման համար կարևորել է համակարգված գործողությունների պլանավորումը և անաչառ մշտադիտարկման իրականացումը՝ ստացված իրական արդյունքների գնահատման համար:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի  խորհրդական Սուրեն Քրմոյանն իր հերթին ողջունել է խորհրդի անդամներին և հույս հայտնել, որ 2016 թվականին ստեղծված Խորհուրդը կշարունակի մնալ անչափահասների իրավունքների պաշտպանության միջգերատեսչական արդյունավետ հարթակ:

Այնուհետև, խորհրդի անդամներին ներկայացվել է Երեխաների նկատմամբ բռնության դեմ պայքարի գործողությունների 38 կետից բաղկացած ծրագրի նախագիծը, որին էլ հաջորդել է դիտարկումների ներկայացում և քննարկումը»,- տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։