«Մաս-մաս, բայց տեսանելի են»․ Աշոտ Փաշինյանը՝ զինվորի կյանքում փոփոխությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.05.2024 | 15:38
Ամենայն Հայոց Կաթողիկոսը քաղաքական շարժում է առաջնորդում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:30
Իմ խորհուրդն էր ԵՄ երկրներին՝ բոյկոտել Պուտինի երդմնակալությունը․ Բորել
07.05.2024 | 15:23
Պուտինից երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ, ոնց որ, չեմ ստացել, Էրդողանից ստացել էի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:19
Ի՞նչ է քննարկելու Փաշինյանը Պուտինի հետ, սահմանազատման աշխատանքները հասնում են Կիրանց․ ԼՈՒՐԵՐ
07.05.2024 | 15:13
Ես կողմ եմ Ալիևի գաղափարին, որ մինչև նոյեմբեր ստորագրվի պայմանագիրը. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 15:02
Քրեական վարույթ է նախաձեռնվել Արթուր Խաչատրյանին ոստիկանության տանելու օրինականության հարցով
07.05.2024 | 14:56
Էդ ի՞նչ եք ասում` տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:45
Ռուսաստանի կառավարությունը հրաժարական է տվել
07.05.2024 | 14:42
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ
07.05.2024 | 14:33
Ոչնչացվել է վտանգավոր սննդամթերքը
07.05.2024 | 14:28
ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին տեղեկություններ ունեմ. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 14:21
Վաշինգտոնը Թուրքիային և Իսրայելին կոչ է անում լուծել տարաձայնությունները
07.05.2024 | 14:10
Ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 103 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված
07.05.2024 | 14:00
Չեմ կարծում, որ ամեն տարի պետք է ՌԴ-ում մասնակցեմ շքերթին. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.05.2024 | 13:55
Պուտինը երդվել և 5-րդ անգամ ստանձնել է ՌԴ նախագահի պաշտոնը
Բոլորը

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցում էր նաև նրա որդին՝ Աշոտ Փաշինյանը: Նա, ինչպես հայտնի է, զինվորական ծառայություն է անցնում Արցախի զորամասերից մեկում։

Աշոտին ծնողները տեսակցում են գրեթե ամեն անգամ Արցախ այցելելիս։ «Արցախի ՊԲ զինծառայող, շարքային Փաշինյանի հետ»,- այսպես է որդու և տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկարը վերնագրել ՀՀ վարչապետը։

Աշոտ Փաշինյանը կանգնած էր հարթակին շատ մոտ՝ ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի ու Աննա Հակոբյանի կողքին։ Երբ հանրահավաքն ավարտվեց, ՊԲ շարքային զինծառայող Փաշինյանը մի քանի ազատ րոպե ունեցավ, որն օգտագործեց արցախցիների հետ ողջագուրվելով ու լուսանկարվելով։ Նրանից մի քանի րոպե խլեցինք նաև մենք։

Երբ խնդրեցինք պատմել ծառայությունից, ասաց՝ ռազմական գաղտնիք է. «Չեմ կարող մանրամասնել»։ Հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք բանակի մասին մինչ զորակոչվելն ունեցած իր պատկերացումները նույնն են տեսածի հետ, ինչին ՀՀ վարչապետի որդին պատասխանեց․ «Մի քիչ իրականում բանակը դժվար է պատկերացնել, բայց կարելի է ասել, հա էլի…»։ Շարունակեց, որ, այնուամենայնիվ, որոշ տարբերություններ նկատել է իր նախնական պատկերացման ու բանակային իրական կյանքի միջև։

Նշենք, որ այս պահին առնվազն 8 զորամասում գործում է սննդի մատուցման նոր կարգ։ Այդ գործը Կառավարությունը պատվիրակել է մասնավոր ընկերություններին։ Պարբերաբար խոսվում է նաև զինծառայողներին նոր որակի հանդերձանք տրամադրելու մասին։ Աշոտ Փաշինյանն ասաց՝ փոփոխություններն ամբողջությամբ չեն զգացվում, մաս-մաս, բայց տեսանելի են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան