Սուրեն Պապիկյանն այցելել է Արմավիրի մարզ

Լուրեր

03.08.2026 | 23:30
Տաթև-Լծեն ավտոճանապարհին բեռնատարը դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին
03.08.2026 | 23:14
Արմավիր քաղաքի ռեստորաններից մեկի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
03.08.2026 | 22:59
Էրդողանի դաշնակից Բահչելին ու Օջալանն աջակցություն են հայտնել Թուրքիա-PKK խաղաղության գործընթացին
03.08.2026 | 22:44
Մեկնարկել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
03.08.2026 | 22:29
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.08.2026 | 22:15
Ադրբեջանում քաղաքացիական ԱԹՍ-ների կառավարման տեղեկատվական համակարգ է ստեղծվում
03.08.2026 | 22:03
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուին և շտաբներից մեկի ղեկավարին առնչվող քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
03.08.2026 | 21:48
SOCAR-ը ձեռք է բերել ճապոնական ITOCHU ընկերության բաժնեմասը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում
03.08.2026 | 21:35
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երվանդ Քոչարի փողոցում
03.08.2026 | 21:22
ԵՄ պատժամիջոցների ցանկում ներառված Վրաստանի նավթավերամշակման գործարանը կդադարեցնի ռուսական նավթի գնումները
03.08.2026 | 21:07
ԵՄ-ն վաղն արտակարգ նիստ է գումարելու Սեուտայի հարցով
03.08.2026 | 20:47
Վաղը Նորքի 9-րդ զանգվածի որոշ հասցեներում գազանջատումներ կլինեն
03.08.2026 | 20:29
Եվրոպայում 2026 թվականին անտառային հրդեհների վնասը գերազանցել է 3 միլիարդ եվրոն
03.08.2026 | 20:15
Ռուբինյանն ընտրվեց․ փոխադարձ մեղադրանքներ և «զրոյական կետ»-ից սկսելու առաջարկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 20:08
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Սուրեն Պապիկյանը ՏԿԵ ջրային կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Արմավիրի մարզ՝ տեղում ծամոթանալու ոռոգման ջրամատակարարման կազմակերպմանը և ջրօգտագործող ընկերությունների աշխատանքին:

«Նախարար Սուրեն Պապիկյանը շրջել է մարզի համայնքներում, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող գյուղացիների հետ զրուցել ոռոգման աշխատանքների, բերքի իրացման խնդիրների շուրջ, պատասխանել նրանց կողմից բարձրացված հարցերին:

Մարզային այցի շրջանակում նախարարը եղել է «Արմավիր» ջրօգտագործող ընկերության սպասարկման տարածքում, պատասխանատուների հետ քննարկել ջրամատակարարման բարելավմանը և ջրակորուստների նվազեցմանը վերաբերող հարցեր:

Նախարարը նշել է, որ ոռոգման ջրամատակարարման ոլորտն այն ոլորտներից է, որտեղ առկա խնդիրները բազմաթիվ են, բողոքները սպասարկող ընկերություններից՝ շատ, սակայն հետևողական և սրտացավ աշխատանքի,կադրային ճիշտ քաղաքականության արդյունքում ժամանակի ընթացքում դրանք կլուծվեն: «Մենք լիահույս ենք, որ համատեղ աշխատանքով կլուծենք խնդիրները»,-նշել է Սուրեն Պապիկյանը»,- ասված է հաղորդագրությունում: