Ցմահ դատապարտյալը ակնկալում է օրենքի գերակայություն. դատական նիստը հետաձգվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր նշանակված էր ցմահ դատապարտյալ Աշոտ Մանուկյանին պայմանական վաղաժամկետ ազատելու հարցով դատական նիստ, որը, սակայն, հետաձգվեց. գործով դատախազը գտնվում է արձակուրդում:

Լրագրողների հարցին, թե Մանուկյանն ինչ է ակնկալում դատարանից, վերջինս ասաց. «Նոր իշխանություններից ակնկալում եմ օրենքի գերակայություն, օրենքի կիրառում»:

Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց օգոստոսի 20-ին: 1996 թվականից անազատության մեջ գտնվող Մանուկյանի վաղաժամկետ ազատման վերաբերյալ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը բացասական, իսկ պրոբացիոն ծառայությունը՝ դրական եզրակացություն է տվել: Նման պայմաններում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որում պահվում է դատապարտյալը, միջնորդագիր է տարել դատարան՝ վաղաժամկետ ազատման վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Աշոտ Մանուկյանը 23 տարի առաջ մեղադրվել է երեք զինծառայողի սպանության համար և գնդակահարության դատապարտվել, սակայն դատավճիռն ի կատար չի ածվել, և 2003 թվականին, ինչպես գնդակահարության դատապարտված այլ անձանց, նրա պատիժը ևս փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ:

20 տարեկանում հանցանք կատարած Մանուկյանն այժմ 43 տարեկան է: Ինչպես քրեակատարողական ծառայությունը, այնպես էլ պրոբացիոն ծառայությունն արձանագրել են, որ Աշոտ Մանուկյանը պատժի կրման ընթացքում դրական վարքագիծ է դրսևորել, քրեական ենթամշակույթի նկատմամբ բացասական վերաբերմունք ունի, ակտիվորեն մասնակցել է վերասոցիալականացման միջոցառումներին: Նման պայմաններում, սակայն, քրեակատարողական ծառայությունը գտել է, որ Մանուկյանի հանցանք կատարելու հավականությունը բարձր է:

Պրոբացիոն ծառայությունն էլ, թեև դատապարտյալի հանցանք կատարելու հավանականությունը ցածր է գնահատել ու նպատակահարմար գտել նրա վաղաժամկետ ազատումը` հանդես է եկել առաջարկությամբ, որը նրա պաշտպան Միհրան Պողոսյանը ոչ իրավաչափ է համարում: Մասնավորապես`ծառայությունն առաջարկել է պայմանական վաղաժամկետ արձակման հարցը քննարկելիս դատապարտյալի նկատմամբ նշանակել դատահոգեբանական փորձաքննություն՝ պարզելու նրա հոգեբանական բնութագիրը, որը, ըստ պրոբացիոն ծառայության, կարող է էական ազդեցություն ունենալ նրա վերասոցիալականացման գործընթացի վրա:

Նշենք, որ պատժի կրման ընթացքում Մանուկյանը հեղինակել է «Հանցագործություն, ողբերգություն տառապանքներ…» անունը կրող գրքույկը, որում նա տեղի ունեցած սպանության մասին որոշ հանգամանքներ է պատմում, նշում, որ կենցաղային հարցի շուրջ վիճաբանությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լքել է իր զորամասն ու գնացել մեկ այլ զորամաս:

Դատապարտյալն իր մտքերը շարադրել է զինվորների հետ զրույցի ձևով. նրանց հորդորում է տաքարյուն չլինել, կոնֆլիկտի չբռնվել, ինչ-որ քայլ անելիս մի պահ կանգ առնել ու մտածել:

Հատկանշական է, որ դատապարտյալի գործով սպանված երեք զինվորականներից երկուսը հարազատ եղբայրներ են եղել, այսինքն՝ մի ընտանիք ունեցել է երկու կորուստ, սակայն տուժողները որևէ պահանջ չունեն Աշոտ Մանուկյանից և նրա ընտանիքից: Ընդհակառակը. նրանք գտնում են, որ Աշոտ Մանուկյանն արդեն իսկ կրել է իրեն հասանելիք պատիժը, ուղղվել է, և չեն առարկում, որ նա պայմանական ազատ արձակվի. սրա վերաբերյալ տուժողները նոտարական կարգով հայտարարություն են տվել:

Չնայած հայտարարության առկայությանը, ինչպես երևում է պրոբացիոն ծառայության կողմից Մանուկյանի վերաբերյալ կազմված զեկույցից, ծառայության աշխատակիցներն այցելել են տուժողների հարազատներին ու նրանց հետ առանձնազրույցների միջնոցով ևս մեկ անգամ համոզվել, որ Մանուկյանի վաղաժամկետ ազատման դեմ նրանք առաջարկություն չունեն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան