Սոչիի օդանավակայանը հերքում է հայազգի աշխատակիցներին ազատելու մասին լուրերը

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցներին ազգային պատկանելության պատճառով զանգվածաբար աշխատանքից ազատելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը և վիրավորական են ընկերության համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ չորեքշաբթի մի շարք լրատվամիջոցներում և սոցցանցերում հայտնվել են Սոչիի միջազգային օդանավակայանի աշխատակիցների ուղերձները, որոնք հայտնել են, թե ընկերությունն արդեն երկրորդ տարին է՝ ազգային պատկանելության պատճառով աշխատանքից ազատում է աշխատակիցներին: Հայտարարությունում նշվում է, որ այս խնդիրը վերաբերում է օդանավակայանի 200 աշխատակիցների, որոնից շուրջ 100-ն արդեն ազատվել է:

«Լրատվամիջոցներում հակասական և ընկերության համար վիրավորական տեղեկատվության ի հայտ գալու հետ կապված՝ Սոչիի միջազգային օդանավակայանը պաշտոնապես հայտարարում է, որ ընկերության կադրային քաղաքականությունը համապատասխանում է ՌԴ օրենսդրության բոլոր նորմերին և պահանջներին:

Օդանավակայանի աշխատակազմը բազմազգ է, և մենք դա համարում ենք մեր առավելությունը, կադրային որոշումները կայացվում են՝ հիմնվելով կորպորատիվ ստանդարտների և դրույթների, էթիկական նորմերի վրա, որոնք գոյություն ունեն բազմազգ թիմում: Սակայն աշխատակիցների մի փոքր խումբ, որոնք վերջերս խզել են աշխատանքային հարաբերություններն օդանավակայանի հետ, դիտավորյալ օգտագործում են ազգային դրդապատճառը՝ իրենց անձնական շահերի համար՝ հատուկ պայմաններ պահանջելով իրենց համար: Մենք կարծում ենք, որ այդ անձանց խմբի գործողությունները ոչ միայն իրավաչափ չեն, այլև հանգեցնում են ազգամիջյան ատելության հրահրման, ինչն անթույլատրելի է»,- հայտնել են օդանավակայանի մամուլի ծառայությունից:

Նշենք, որ Սոչիի միջազգային օդանավակայանի մի խումբ հայազգի աշխատակիցներ հաղորդագրություն են տարածել, որ օդանավակայանի ղեկավարությունը 2018 թվականից սկսած՝ աշխատանքից ազատում է հայկական ազգանունով աշխատակիցներին: Նրանց պնդմամբ՝ արդեն աշխատանքից ազատվել է 100 աշխատակից, ևս 100-ն իր հերթին է սպասում: