Երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է նախկին աշխատանքում

Լուրեր

02.09.2026 | 14:15
Ստամբուլի մոտ երկու նավ է բախվել․ անձնակազմի 10 անդամ անհետ կորած է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 14:10
Transfermarkt. Ամռան ամենաթանկ տրանսֆերների տասնյակը
02.09.2026 | 13:55
Պուտինը մեկնաբանել է Ռուսաստանում նոր զորահավաքի ալիքի մասին լուրերը
02.09.2026 | 13:46
Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ տարածված տեսանյութի առնչությամբ ՄԻՊ-ը վարույթ է սկսել
02.09.2026 | 13:35
US Open. 40-ամյա Գաել Մոնֆիսն ուշագրավ ցուցանիշ է գրանցել իր ծննդյան տարեդարձի օրը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:27
Գերմանիան փակում է ռուսական հյուպատոսությունը՝ Լայպցիգի օդանավակայանի դեմ հարձակման փորձից հետո
02.09.2026 | 13:18
Եթե պետք լինի զենքը կվերցնենք ու կպաշտպանենք մեր հայրենիքը. Դանիելյանը` Արցախ վերադարձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 13:16
Հայաստանից ԱՄԷ է արտահանվել 60 տոննա ձուկ․ ըստ Էկոնոմիկայի նախարարության՝հայկական ձկնամթերքի նկատմամբ մեծ պահանջարկ կա
02.09.2026 | 13:13
Նոր նշանակումներ Կառավարությունում
02.09.2026 | 13:05
Ադրբեջանում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.09.2026 | 12:54
Արամազդ Ղալամքարյանը վերանշանակվել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնում
02.09.2026 | 12:45
Ռուսական զորքերը հարվածել են Օդեսային. բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ
02.09.2026 | 12:34
Լևոն Մովսիսյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ
02.09.2026 | 12:14
Ժոզե Մոուրինյոն նոր կարգապահական կանոն է սահմանել «Ռեալում»
02.09.2026 | 12:11
Պուտինը՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի մասին//Գագիկ Խաչատրյանը 2 ամսով կալանավորվեց. ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կինը խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությունը՝ իրեն նախկին աշխատանքում վերականգնելու համար:

Այս մասին հայտնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:

Դիմումատուի փոխանցմամբ՝ աշխատավայրից իրեն ծանուցել են, որ կազմակերպության լուծարման հիմքով ազատվել է աշխատանքից, մինչդեռ ինքը 2017 թվականից գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում:

Բացի դրանից՝ աշխատանքից ազատելիս այլ աշխատանք չի առաջարկվել` չնայած այն հանգամանքին, որ աշխատավայրում իրեն փոխարինող աշխատակիցը շարունակում է աշխատել որպես հիմնական աշխատող:

Արդյունքում զրկվել է նաև մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստից:

Բողոքի հիման վրա Պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, պարզաբանումներ ստանալու պահանջով գրություն է հասցեագրվել պետական իրավասու մարմնին:

Ստացված պատասխանների համաձայն, Մարդու իրավունքների պաշտպանի գրությունն ուսումնասիրելու արդյունքում, քաղաքացին վերականգնվել է նախկին աշխատանքում:

Նշենք, որ ՀՀ աշխատանքային օրենսդրությամբ արգելվում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքից ազատել հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող կնոջը: