ՀՔԾ-ն կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրգործ. Աշոտ Մելիքյանը վատ լուր է հայտնել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ վատ լուր է հայտնել՝ կրկին կասեցվել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրգործը:

«Վատ լուր. Հատուկ քննչական ծառայությունը կրկին կասեցրել է «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների առնչությամբ հարուցված քրեական գործը։ Սրա մասին ինձ տեղեկացրեց մեր փաստաբան Կարեն Տոնոյանը, որը ստացել է ՀՔԾ-ի որոշումը։ Այս մարմինը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի գնահատմամբ, ի սկզբանե ձևական մոտեցում էր ցուցաբերում այս գործին, և ակնհայտ էր, որ բոլոր մեղավորներին պատասխանատվության ենթարկելու մտադրություն չկար։ Հիշեցնեմ, որ այս տարվա մարտին ՀՔԾ-ն մեկ անգամ արդեն կասեցրել էր գործը՝ «որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձանց հայտնի չլինելու» ծայրահեղ վիճահարույց պատճառաբանությամբ։ «Էլեկտրիկ Երևանի» իրադարձությունների ընթացքում տուժած լրագրողները ԽԱՊԿ-ի աջակցությամբ բողոքարկեցին այս որոշումը, և ՀՀ դատախազությունն ապրիլի 15-ին վերացրեց այն ու հանձնարարեց ՀՔԾ-ին վերսկսել նախաքննությունը։ Հիմա այդ ծառայությունը կրկին կասեցնում է գործը։ Կարծես՝ պինգ-պոնգ է խաղում։ Իսկ մենք նույն համառությամբ բողոքարկելու ենք. դատախազություն, եթե պետք լինի՝ դատական ատյաններ, եթե պետք լինի՝ Եվրոպական դատարան… Ինչպես բողոքարկում ենք «Սարի թաղի» գործը կասեցնելու մասին ՀՔԾ-ի որոշումը… Այդ իրադարձությունները մոռանալու բան չեն. երկուսում միասին 40-ից ավելի լրագրողներ ու օպերատորներ ֆիզիկական բռնությունների, հետապնդումների ու ճնշումների ենթարկվեցին ոստիկանների կողմից, բազմաթիվ տեսախցիկներ ջարդվեցին, նկարահանված տեսանյութեր ոչնչացվեցին… Ինչու՞ չեք ուզում բացահայտել այս ամենը, պարոնայք»,- ասված է հաղորդագրությունում: