Եռաբլուրում պղծել են Ապրիլյան հերոսների շիրմաքարերը. վանդալիզմի հեղինակը հայտնաբերվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 23:24
Քաղաքացիությունը չի կարող լինել «ներդրման դիմաց արագ ստացվող ծառայություն», այն պետք է հիմնված լինի պետության հետ իրական և կայուն կապի վրա. ՆԳ նախարար
06.08.2026 | 23:10
Վինիսիուսը երկարաձգել է «Ռեալի» հետ պայմանագիրը
06.08.2026 | 22:59
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.08.2026 | 22:44
Ադրբեջանական բեռնատարների վարորդները Վրաստանում շաբաթներով չեն անցնում մաքսային ստուգումը․ Բաքուն դիմել է Վրաստանի ԱԳՆ-ին
06.08.2026 | 22:30
«Անընդունելի և դատապարտելի է». Արամ Ա Կաթողիկոսը՝ Գարեգին Բ-ին դատարան կանչելու մասին
06.08.2026 | 22:17
Պետական պարտքի աճը Փաշինյանի օրոք. հնարքներ ԱԺ-ում և կապը Ամուլսարի հետ. Փա՞ստ թե փուստ
06.08.2026 | 22:11
Հրդեհ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում
06.08.2026 | 22:01
Կոնֆերենցիաների լիգա. Հեռացումներ, գեղեցիկ գոլեր ու ոչ-ոքի՝ «Նոա» – «Սյոն» խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:47
Նախագահը ԹՈՒՄՈ-ի հիմնադիր Սամվել Սիմոնյանին է հանձնել ՀՀ պետական պարգևը
06.08.2026 | 21:32
Սարյանի պուրակի ծառերից մեկը քամուց կոտրվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 21:20
Մոսկվան Երևանից պաշտոնական դիմում չի ստացել երկաթուղու կոնցեսիան դադարեցնելու վերաբերյալ
06.08.2026 | 21:10
Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին
06.08.2026 | 20:57
Գոռավան բնակավայրում մանկապարտեզ կկառուցվի
06.08.2026 | 20:43
Վթար Լոռու մարզում․ վարորդը հոսպիտալացվել է
06.08.2026 | 20:30
ԶԻՆԱՊԱՀ-ի ցուցակում զոհված զինծառայողներ՝ 2025-ին և 2026-ին․ ինչ հանգամանքներում են նրանք մահացել
Բոլորը

Երեկ երեկոյան՝ ժամը 21։00-ի սահմաններում, անհայտ անձինք  «Եռաբլուր» հուշահամալիր-պանթեոնի տարածք են ներխուժել ու վանդալիզմի ենթարկել Ապրիլյան պատերազմի հերոսների գերեզմանաքարերը։ Գերեզմանաքարերին  մոմանման նյութ են թափել։

Ապրիլյան պատերազմի հերոս  Արմեն Ուրֆանյանի մայրն ասում է` ազգին երկրորդ անգամ ցավ տվեցին: Այդուհանդերձ կարծում է, որ դիտավորություն չի եղել։ «Ես կարծում եմ՝ էս տղաները թշնամիներ չունեն։ Երևի թաղամասի փոքր երեխաներն են, որովհետև ես հաճախակի տեսել եմ երեկոյան ժամերին 13-14 տարեկան  տղաների: Կարող ա եկել են, քամի ա, կպել ա, մոմերը վառվել են»,- ասաց Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Հասմիկ Ներսիսյանը:

Նրա խոսքով՝ «Եռաբլուրում» պետք է տեսախցիկներ տեղադրվեն, հսկողությունն էլ ուժեղացվի։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը տեղի ունեցածը լկտիություն որակեց։ Ըստ նրա՝ քառօրյայի հերոսների շիրմաքարերի ընտրությունը պատահական չի եղել։ «Պարզ երևում է, որ միտումնավոր է եղել, որովհետև, եթե ուշադրություն եք դարձրել,  միայն այս հատվածն ա։ Վերևը ես նայեցի,  ոչ մի բան  չկար։ Այն, ինչ տեղի  ունեցավ, բացարձակ լկտիություն է։ Նույնիսկ, երբ գալիս էի այստեղ, հավատս չէր գալիս։ Այսպիսի արարք պարզապես գլխիս մեջ չի  տեղավորվում»,- նշեց Արման Աբովյանը:

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության  պատգամավոր Սասուն Միքայելյանի համոզմամբ՝ սա որևէ խմբավորման արարք չէ, սակայն հետագայում կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

«Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում նման բան ա կատարվում, մեկ-երկուսի  արած գործ չի: Ինչ-որ ծրագրված բան է կատարվում, որը նաև կազդի մեր ներքաղաքական իրավիճակի վրա։ Միգուցե միտումնավոր է արվում»,- ասաց Սասուն Միքայելյանը:

«Արծիվ 30 Արարատ» մահապարտների հրամանատարի տեղակալ Եփրեմ Մարգարյանի կարծիքով, սակայն, սա աղանդավորական խմբավորման անդամների ձեռքի գործն է։ «Սա երևի հենց էդ սատանիստների արած գործն է։ Նայեք՝ ինչ են արել․ հենց քառօրյայի տղաների գերեզմաններն են պղծել ու փախել։ Նկարների վրա խզբզած էր, նյութ էր ինչ-որ, բայց մաքրվեց, մեկ էլ մոմերը շփած էր գերեզմանաքարերի վրա, ոնց որ մոմը հալացնեն ու  շփեն գերեզմանաքարերի վրա»,- նշեց Եփրեմ Մարգարյանը:

«Արծիվ 30 Արարատ» մահապարտների հրամանատարի տեղակալը նշեց, որ այսօրվանից սկսած պատրաստվում են Ապրիլյան պատերազմի հերոսների շիրմաքարերի մոտ գիշերային հերթապահություն իրականացնել։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ Ալթունյանը կիսում է այն կարծիքը, թե սա որոշակի խմբավորման անդամների ձեռագիրն  է։

«Այն, ինչ մենք ենթադրում ենք, որոշակի հիվանդագին ուղղվածություն ունեցող ծիսակարգ է եղել, որը  դրսևորվել է նաև մի շարք այլ գերեզմանատներում։ Մարդիկ եկել են՝ պատրաստի տաքացված մոմով, կենտրոնական  մուտքից չեն եկել,  էս տարածքում ինչ-որ մի տեղից եկել են, տաքացված մոմը  շաղ են տվել գերեզմանաքարերի վրա և հեռացել»,- ասաց Գևորգ Ալթունյանը:

Գևորգ Ալթունյանի խոսքով՝ աշխատակիցներն ամբողջ գիշեր մաքրման աշխատանքներ են իրականացրել։ Ինքն ապշած է՝ նման բան պատկերացնել անգամ դժվարանում է։

«27 տարի նման դեպք չի եղել այստեղ։ Ցանկացած բանական մարդ ունի պատկերացում, որ «Եռաբլուրն» այն վայրն է, որտեղ նման դեպքեր չեն կարող լինել»,- ընդգծեց ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետը:

Ալթունյանը վստահեցրեց, որ «Եռաբլուրում» հսկողությունը կուժեղացվի, որպեսզի ապագայում նման սրբապղծությունները բացառվեն։

Ավելի ուշ Ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ «Եռաբլուրում» շիրմաքարերը պղծողը հյատնաբերվել է։ Երևանի բնակիչ 51-ամյա կինը խոստովանել է, որ հալեցված մոմ է լցրել շիրմաքարերին՝ անեծքը հանելու համար։ Կինը հայտնել է նաև, որ նմանատիպ գործողություններ կատարել է նաև այլ գերեզմանոցներում։ Ոստիկանները կնոջն Աշտարակից են բերման ենթարկել՝ այն բանից հետո, երբ տեղեկություն է ՝ ստացվել, որ Աշտարակի գերեզմաններում մի կին տարօրինակ վարքագիծ է դրսևորում և շիրմաքարերի մոտ ինչ-որ գործողություններ կատարում։ Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզվում են։

 

Նելլի Մելքոնյան