Նախարարը խուսափեց գնահատականներ տալ Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի կայացրած որոշումների արդյունքում դատավորներին պատասխանատվության ենթարկելու նախագծին:

«Դատական օրենսգրքում փոփոխությունները նախատեսվում են, մենք արդեն իսկ մշակել ենք նախագիծը և կդնենք հանրային քննարկման, Ձեր նշած հիմքով՝ միջազգային դատարանների կողմից դատական ակտ կայացնելու հիմքով, դատարանների և դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքը կա, սակայն նույնիսկ հարուցման փուլում ոչ թե ինքնաբերաբար պետք է բերի հարուցման, այլ հարուցող մարմինը ինքը պետք է գնահատի տվյալ դեպքում առևերույթ դատավորի կողմից նյութական կամ դատավարական նորմի կոպիտ խախտում եղե՞լ է, թե՝ ոչ: Վերջում պետք է ԲԴԽ-ն գնահատի՝ կա՞ կարգապահական վարույթի հիմք, թե՝ ոչ»,- ասաց նախարարը։

Նա խուսափեց գնահատականներ տալ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցված քրեական գործին:

Նախարարն ասաց՝ չի կարող մեկնաբանել այս պահին և հորդորեց սպասել հրապարակային դատավարության, եթե, իհարկե, գործը հասնի այդ փուլին:

Խոսելով վեթինգի մասին՝ նախարարն ասաց.«Դատական օրենսգիրքը, ինչպես ասացի, մշակում է մի հատվածը, որով կարգավորվում է գույքային հիմքով դատավորների կարգապահական վարույթ հարուցելու և կարգապահական պատասխանատվության ենթարկելու նախագիծը գրեթե պատրաստ է»,- ասաց նա։

Լիլիթ Շաբոյան