«Եթե մեր ուզածը չեղավ, կենտրոնական ճանապարհ և երկաթգիծ կփակենք». Լոռու որոշ համայնքներում դեմ են խոշորացմանը

Լուրեր

15.07.2026 | 14:22
Մինչև 560 հազար դրամ հավելավճար․ Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
15.07.2026 | 14:10
ՌԴ-ում ծնված ներդրողին Պետդեպը նշանակել է TRIPP-ի հիմնադրամի ղեկավար․ նա ներդրումներ ունի նաև ՀՀ-ում․ The Guardian
15.07.2026 | 14:02
Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
15.07.2026 | 13:54
Զարթոնքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
15.07.2026 | 13:45
Իրանը հայտնում է, որ ԱՄՆ հարվածների հետևանքով 7 զինծառայող և առնվազն 30 քաղաքացիական անձ է զոհվել
15.07.2026 | 13:34
Դավթաշենի գերեզմանատան մոտ կասկածելի վարք դրսևորած վարորդը ձերբակալվել է․ հայտնաբերվել է մեթամֆետամին
15.07.2026 | 13:25
Կրակոցներ ու վրաերթ Վաղարշյան փողոցի բակում․ 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
15.07.2026 | 13:18
Հայ գիտնականը՝ Այնշտայնի տեսությունը հաստատող միջազգային հետազոտության հեղինակների թվում
15.07.2026 | 13:07
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Կերչը մնացել է առանց էլեկտրաէներգիայի
15.07.2026 | 12:56
Բազմաբնակարան շենքերի և ենթակայանների վերանորոգման համար ՀԷՑ-ը կապալառուներ կընտրի
15.07.2026 | 12:45
ԵՄ-ն պետք է աջակցի Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Բաքու մեկնելու նախաձեռնությունը․ Ջոել Վելդկամպ
15.07.2026 | 12:34
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Կիև է ժամանել
15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Բոլորը

Հայաստանում առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման ծրագրի հերթական փուլը: Լոռու մարզից, ի թիվս այլ համայնքների, խոշորացվողների մեջ կլինեն նաև Փամբակ և Ձորագյուղ համայնքները, որոնք պետք է միանան Դսեղին:

Փամբակը Վանաձորին կից համայնք է, հիմնադրվել է 1894 թվականին: Այժմ գյուղն ունի 420 բնակիչ և 172 տնտեսություն: Գյուղը մարզի հողազուրկ համայնքներից է համարվում: Վարելահողեր այստեղ չկան՝ համայնքն ունի ընդամենը 14 հա խոտհարք և 150 հա արոտավայր: Բնակիչները մշակում են միայն տնամերձ հողատարածքները:

«Մարդիկ տարիներ շարունակ նույն հողամասում, նույն բերքն են մշակել: Հողերը էռոզացվել են, հումուսը պակասել է, բերքը վատ է լինում, այլևս բերրի չեն հողերը: Ջուր չունենք, որ հողերը ջրենք, խմելու ջրով էլ չի կարելի, որովհետև ջրերը քլորացված են, եթե ջրեն, ամեն ինչ կփչանա: Այսինքն՝ մնում ենք անձրևի հույսին: Աստված տվեց՝ ունենք, չտվեց՝ չունենք: Ես ոռոգման ջուր բերելու իմաստը չեմ էլ տեսնում, զուտ նրա համար, որ ոռոգելու բան էլ չունենք, այսինքն՝ վարելահող չունենք: Ընդամենը տնամերձի համար բերենք, ծախսը շատ կլինի»,- ասում է Փամբակի համայնքապետ Սամսոն Ուլիխանյանը:

Այստեղ տարեցտարի նվազում է նաև անասնապահությամբ զբաղվողների թիվը, ասում են՝ այլևս եկամտաբեր չէ: Այժմ գյուղում կա 104 խոշոր եղջերավոր անասուն և 10 ոչխար:

Համայնքապետն ասում է, որ գյուղում դեմ են համայնքների խոշորացմանը, հատկապես, եթե համայնքը պետք է միանա Դսեղին: Ուլիխանյանի խոսքով՝ եթե խոշորացնեն, ապա միայն Վանաձորի հետ միավորվելու դեպքում համաձայն կլինեն. «Վանաձորի ցուցանակը Փամբակի ցուցանակից 3 կմ է հեռու, իսկ մինչև գուղապետարան՝ 6 կմ: Էս 6 կմ թողնում են, մեզ ուզում են միացնեն Դսեղ համայնքին, որը մեզնից հեռու է մոտ 25 կմ: Մեր ամեն ինչն է կապված Վանաձոր քաղաքի հետ՝ առևտուրը, երեխաների սովորելը, սպորտային պարապմունքները»:

Գյուղապետն ասում է, որ եթե իրենց կարծիքը հաշվի չառնեն, բնակիչները պատրաստ են իրենց ձայնը տեղ հասցնելու համար այլ քայլերի դիմել. «Դա ես չեմ ասում, ժողովուրդն է ասում: Եթե մեր ուզածը չեղավ, ժողովուրդն արդեն բողոքելու պրակտիկ ձև ունի՝ կենտրոնական ճանապարհ ու երկաթգիծ կփակենք: Ես այդ գաղափարին դեմ եմ, բայց ոչ մեկը չի ուզում, որ դեպի Դսեղ գնանք: Առաջ տանելու փոխարեն հետ քայլ ենք անում, դա ճիշտ չէ»,- ասում է Սամսոն Ուլիխանյանն ու շարունակում. «Ես գիտակցում եմ, որ խոշորացումը որոշ չափով կարդարացնի իրեն: Խոշորացման արդյունքում մարդիկ կրճատվում են, գոնե այդ աշխատավարձով կոմունալ ծախսերն են վճարում, բայց եթե խոշորացման արդյունքում տնտեսած գումարներն արդյունավետ չօգտագործեն, դա ի վնաս մեզ է լինում: Բայց եթե ճիշտ օգտագործեն, ամեն տարի մի գյուղում գոնե մի մեծ գործ կանեն: Խոշորացման գաղափարը, երևի թե, դրա համար է: Բայց կարծում եմ, որ խոշորացումից հետո գյուղերը լքվելու են: Աստված տա՝ այդպես չլինի, բայց ովքեր հնարավորություն ունենան, հաստատ ավելի խոշոր համայնքներ են գնալու: Սովորած երեխաներն էլ գնալու են այլ քաղաքներ կամ երկրից դուրս՝ գործ որոնելու, հաստատ գյուղում չեն մնալու»:

Վահագնաձոր համայնքի ղեկավար Էդիկ Եղոյանն էլ ասում է, որ խոշորացման փորձ իրենք ունեցել են, իսկ համայնքներն առանձնացնելուց հետո կանգնել են բազում խնդիրների առջև: 1990-ական թվականներին Վահագնաձոր ու Վահագնի համայնքները միասին են եղել, բայց երբ համայնքներն առանձնացրել են և սեփականաշնորհում է կատարվել, Վահագնաձոր համայնքը ոչինչ չի ստացել՝ ո՛չ վարելահող, ո՛չ այգի, ո՛չ խոտհարք:

«Պատճառն այն է, որ մենք Վահագնի համայնքից չենք, մենք իրենց համայնքի մեջ ենք, բայց բնակիչ չենք: Բայց չէ՞ որ մենք տարիներով միացած համայնք ենք եղել: Մենք ունենք միայն տնամերձ հողատարածք: Նախկինում գյուղում  անասնապահությամբ էին զբաղվում: Անտառներում միրգ կար, դրա հաշվին խոզ էին պահում: Բայց հիմա դրանով չեն կարողանում զբաղվել: Մոտ 10 տարի առաջ հիվանդություն ընկավ, սատկեցին»,- նշում է Էդիկ Եղոյանը:

Հիմա արդեն 480 բնակիչ ունեցող համայնքում նույնը կրկնել չեն ուզում: Վստահ են՝ հատկապես Դսեղի հետ խոշորացման արդյունքում համայնքում դրական տեղաշարժ չի լինելու:

«Եթե խոշորացանք, խոշորացված համայնքն ինչո՞վ է մեր համայնքին օգնելու, աշխատատեղ պետք է բացի, թե՞ ինչ պետք է անի: Իմաստը չեմ հասկանում: Դեռ որոշված չէ, բայց խոսք է գնում, որ մենք Դսեղ համայնքին ենք միանալու: Դսեղի հետ որ միանանք, ի՞նչն է փոխվելու: Դսեղը նույնիսկ իր հոգսերը չի կարողանում հոգալ, ի՞նչ է նշանակում՝ միանանք, որ մեզ օգնեն: Չեմ կարող ասել՝ խոշորացումից ինչ վնասներ կլինեն, բայց օգուտ մենք հաստատ չենք ունենալու»,- ասում է գյուղապետը:

Տաթևիկ Ղազարյան