Դիմակավորված անձինք փորձել են գողություն կատարել առանձնատնից. մեկ անձ կալանավորվել է

Լուրեր

07.06.2026 | 00:08
Ձերբակալվել է Բյուրական համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Գրիգորյանը
06.06.2026 | 23:47
Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
06.06.2026 | 22:18
Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք
06.06.2026 | 21:59
Դավիթ Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով Դատախազությունը դիմել է ԿԸՀ
06.06.2026 | 21:45
Հենրիխ Մխիթարյան․ Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը
06.06.2026 | 21:42
Հակակոռուպցիոն կոմիտեն դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն՝ պատգամավորի թեկնածու գրանցված Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու նպատակով
06.06.2026 | 21:33
Կարկուտից ոչխարներ են սատկել, գառնարածը վնասվածքներ է ստացել․ արտակարգ դեպք՝ Լոռու մարզում
06.06.2026 | 21:21
Եղիշե Մելիքյանը՝ Ղազախստանի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 21:10
Ջրափի գյուղի ընտրատեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում էր․ ըստ ԿԸՀ-ի՝ խնդիրը տեխնիկական է
06.06.2026 | 20:00
Ում ենք ընտրում չընտրելով․ քվեարկության չԳնալու ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:51
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ղազախստանի հետ, Սպերցյանը գոլ խփեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 19:42
«10 հոգի գալում ենք միտինգի». նոր գաղտնալսում ընտրակաշառքի գործով
06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում բնակարանային գողության փորձի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Մեկ անձ կալանավորվել է:

«2019 թվականի հուլիսի 26-ին Երևան քաղաքի բնակչուհին Ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 04:20-ի սահմաններում, դիմակավորված երկու անձինք, տեխնիկական միջոցի գործադրմամբ բացելով Երևան քաղաքում գտնվող իրենց առանձնատան հյուրասենյակի պատուհանը, ապօրինի մուտք են գործել առանձնատուն, սակայն, հանկարծակիի գալով իր ամուսնու հետ հանդիպումից, դիմել են փախուստի:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով: Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը:

Իրականացվել են մի շարք քննչական և օպերատիվ-հետախուզական անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, կատարվել առգրավումներ, հարցաքննություններ:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից մեկի ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի բնակիչ՝ ծնված 1994 թվականին:

Քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 25-ամյա երիտասարդը, բնակարան ապօրինի մուտք գործելու եղանակով ուրիշի գույքի գաղտնի հափշտակություն կատարելու դիտավորության շուրջ նախնական համաձայնության գալով մի քանի այլ անձանց հետ, 2019 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, իր կողմից վարձակալած, այլ անձի անվամբ հաշվառված BMW X5 մակնիշի ավտոմեքենայով գնացել է նշված առանձնատան մոտ, դարպասի վրայով անցնելով ապօրինի մուտք գործել տան տարածք, աշխատանքային գործիքների գործադրմամբ բացել առանձնատան առաջին հարկի բաց պատշգամբի պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, սակայն, երկրորդ հարկի ննջասենյակներից մեկում հանդիպելով տանտիրոջը՝ դիմել է փախուստի՝ իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չհասցնելով:

Տանտերը, տեսնելով իր տուն ներխուժած դիմակավորված անձանցից մեկին, իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից նախազգուշական երկու կրակոց է արձակել օդ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 25-ամյա երիտասարդը հայտնաբերվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին: Վերջինս ձերբակալվել է՝ բնակարան ապօրինի մուտք գործելով գողության փորձ կատարելու կասկածանքով:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1994 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-րդ կետով:

Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատագենետիկական, դատամատնարոշմային փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակը և ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-որոնողական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ առերևույթ հանցագործություն կատարած մյուս անձանց ինքնությունը պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: