Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել
Հասարակություն
30.07.2019 | 20:25Դատավոր Դավիթ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել։
Այս մասին Factor.am-ին փոխանցեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ նշելով, որ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 314-րդ հոդվածի 1-ին մասով՝ պաշտոնական կեղծիք կատարելը։
Հիշեցնենք, որ ժամանակավորապես կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:
Հատուկ քննչական ծառայությունը խուզարկություն էր իրականացրել դատավորի աշխատասենյակում և աշխատասենյակը կնքվել էր: