Նորքի տուն-ինտերնատին մատակարարվել է թթվասեր և մածուն, որոնք պատրաստված չեն եղել կաթից

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարության ենթակայությամբ գործող «Նորքի տուն-ինտերնատին» մատակարարվել է ՊՈԱԿ-ի և «Գալիմա» մատակարար ընկերության միջև կնքված գնման պայմանագրի տեխնիկական բնութագրին չհամապատասխանող թթվասեր: Մատակարարված տարրաների պիտակների վրա նշված է եղել, որ արտադրանքը պատրաստված է կաթի փոխարինիչից:

«Տուն-ինտերնատի տնօրինության կողմից անմիջապես կազմվել է համապատասխան արձանագրություն: Տնօրեն Արթուր Մելքոնյանը հրաժարվել է ընդունել թթվասեր ապրանքատեսակի խմբաքանակը, իսկ մածուն ապրանքատեսակից տեղում կատարված նմուշառության արդյունքներն ուղարկել է «Ստանդարտ դիալոգ» ընկերության լաբորատորիա՝ համապատասխան փորձաքննություն իրականացնելու խնդրանքով:

«Գալիմա» ընկերությունը պարտավորվել է 1-օրյա ժամկետում փոխարինել մատակարարված թթվասերը՝ տեխբնութագրին համապատասխանող ապրանքատեսակով:

Լաբորատոր փորձաքննության արդյունքներից պարզվել է, որ մածուն ապրանքատեսակը ևս չի համապատասխանում սահմանված տեխնիկական պահանջներին. Այն ևս պատրաստված է ոչ թե բնական կաթից, այլ կաթի փոխարինիչից:

Այս խմբաքանակի փոխարինման համար ևս «Գալիմա» ընկերությանը տրվել է մեկօրյա ժամկետ, որի խախտման դեպքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը դիմելու է պայմանագրով նախատեսված պատժի միջոցներին»,- ասված է հաղորդագրությունում: