ԱԱԾ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանի պաշտպանի բողոքի հիման վրա քրգործի հարուցումը. Գոռ Աբրահամյան

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուայն գրառմամբ անդրադարձել է դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ ԲԴԽ-ի դիրքորոշմանը:

«Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի աշխատասենյակի դուռը կնքելու և այն ոստիկանների կողմից պահպանելու գործողությունների իրավաչափության վերաբերյալ Բարձագույն դատական խորհրդի կողմից արտահայտված դիրքորոման վերաբերյալ հարկ եմ համարում նշել հետևյալը:

Դեռևս 2019թ. հուլիսի 17-ին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայություն է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վերաբերյալ նախորդ օրը ՀՀ ոստիկանությունում, դատավորի շահերի ներկայացուցչի տված հաղորդումը՝ դրանում նշված հանգամանքները ստուգելու նպատակով:


Հաղորդմամբ պաշտպանը վիճարկել է այն հանգամանքը, որ դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակի դուռը կնքվել է ապօրինի, ինչով խախտվել է վերջինիս բնակարանի անձեռնմխելիությունը, քանի որ աշխատասենյակն օրենքով սահմանված կարգով հավասարեցված է բնակարանին:


Նյութերի նախապատրաստման արդյունքում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում կայացվել է որոշում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածով և 308-րդ հոդվածով նախատեսված հանցագործությունների հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին:


Հարկ եմ համարում ընդգծել, որ ԲԴԽ հայտարարության լույսի ներքո նկատի ունենալով, որ հնարավոր է՝ սույն որոշումը բողոքարկվի վերադաս դատախազին, ներկա պահին ձեռնպահ ենք մնում այս առնչությամբ որևէ մեկնաբանություն անելուց կամ դիրքորոշում արտահայտելուց:
Ինչ վերաբերում է ԲԴԽ հայտարարությամբ նշված այն հանգամանքին, որ միջնորդություն է ներկայացվել ձեռնարկելու օրենքով սահմանված համապատասխան միջոցներ, ապա նման փաստաթուղթ ՀՀ դատախազությունը դեռևս չի ստացել և առայժմ տեղեկացված չենք, թե ինչին է վերջինս վերաբերում»,- գրել է նա: