Արմեն Սարգսյանի առաջարկության հարցով երեք ամիս անց Երևանի քաղաքապետարանը հանրային քննարկում չի կազմակերպել

Լուրեր

30.11.2026 | 00:01
«Ապրելու երկիր» կուսակցությունը հայտարարում է Նոյեմբերյանի ՏԻՄ ընտրություններում հաղթանակի մասին
29.11.2026 | 23:54
44-օրյա պատերազմի ժամանակ Պուտինին ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ, գնամ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 23:41
Առանց մրցակիցների ընտրություններ Աշտարակում․ ըստ նախնական տվյալների՝ ՔՊ-ն ստացել է ձայների 96,8%-ը
29.11.2026 | 23:32
Խաղաղության համաձայնագիրը 50 տոկոսով լինելու է ալիևյան, 50 տոկոսով՝ փաշինյանական․ վարչապետ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 23:17
Ամասիայի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 66,8%-ը
29.11.2026 | 23:07
«Իսկ ո՞վ է ասել, որ ժողովուրդը չի կարող որոշել, որ 2031-ին, 2036-ին շարունակում եմ վարչապետ լինել»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:53
Մեծամորի ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 85%-ը
29.11.2026 | 22:27
Սպիտակի 12 ընտրատեղամասերի արդյունքներով «Բարոյական արժեքները» հաղթում է ՔՊ-ին․ նախնական տվյալներ
29.11.2026 | 22:15
Բացառում եմ, որ հանրաքվեից հետո Ադրբեջանի կողմից այլ նախապայմաններ լինեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
29.11.2026 | 22:10
Լեռնավանում «Բարոյական արժեքները» զգալի առավելություն ունի ՔՊ-ի նկատմամբ
29.11.2026 | 22:02
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
29.11.2026 | 21:57
Աշոցքի ՏԻՄ ընտրությունների առաջին արդյունքները․ մի շարք բնակավայրերում բոլոր ընտրողները կողմ են քվեարկել ՔՊ-ին
29.11.2026 | 21:45
Փաշինյանի հարցազրույցը Հանրայինին. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 21:18
ՏԻՄ ընտրություններում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 27 հաղորդում է ստացվել, 8 դեպքով փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին․ ՆԳՆ
29.11.2026 | 21:05
Կապանի ընտրությունների առաջին արդյունքները․ Փարսյանի գլխավորած «Շանթ դաշինքն» առաջատար է
Բոլորը

ՀՀ նախագահի նստավայրը՝ Բաղրամյան 26-ը, «Հանրապետության տուն» անվանակոչելու հարցով հանրային քննարկումն արդեն երեք ամիս է՝ չի կայանում։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանի առաջարկությամբ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը գրավոր դիմել էր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որ նախագահի նստավայրն անվանվի «Հանրապետության տուն»: Նախագիծը Երևանի ավագանու մշակույթի, կթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց հետո դրական եզրակացություն էր ստացել, բայց ապրիլի 23-ի ավագանու նիստի ժամանակ Հայկ Մարությանն առաջարկեց այն հանել օրակարգից:

Քաղաքապետի դիտարկմամբ՝  հարցը վերաբերում է ոչ միայն մայրաքաղաքին, այլև ամբողջ հանրությանը, ուստի ավելի լայն հանրային քննարկում է անհրաժեշտ՝ մինչ որոշում կայացնելը: «Երբ լինեն այդ հանրային քննարկումները, դրանից հետո հարցին կրկին կանդրադառնանք»,- ասել էր Հայկ Մարությանը:

Factor.am-ը Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց, թե ինչու չեն անցկացվում  այս հարցով հանրային քննարկումներ և արդյոք առաջիկայում դրանք կկայանան։  Ի պատասխան Հակոբ Կարապետյանը  փոխանցեց. «Ավագանին գնացել է… ինչ-որ պասիվ շրջան է, առաջիկայում, կարծում եմ, որ այդ հարցը նորից կբարձրացվի»:

Նարեկ Կիրակոսյան