Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ սահմանամերձ գյուղերի 700 երեխա Երևանում կմասնակցի մշակութային և ժամանցային միջոցառումների
Հասարակություն
29.07.2019 | 11:36ՀՀ վարչապետի տիկնոջ գրասենյակից տեղեկացնում են, որ «Իմ քայլը» և «City of smile/ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ հուլիսի 26-ից սկսած ՀՀ սահմանամերձ գյուղերի ավելի քան 700 9-13 տարեկան երեխաներ ամառային արձակուրդների շրջանակում կայցելեն Երևան։
«Ծրագրի շրջանակում երեխաները կայցելեն Հայաստանի Ազգային պատկերասրահ՝ կմասնակցեն պատկերասրահի ինտերակտիվ-կրթական ծրագրին, կլինեն ‹‹Հաղթանակի›› զբոսայգում, Երևանի կենդանաբանական այգում, կշրջեն քաղաքի նորաբաց այգիներում, ինչպես նաև կայցելեն «Տաշիր պիցցա» և «Պոնչիկանոց»»,- ասված է հաղորդագրությունում