Մեքենայի ընթացքի հարցով վիճաբանել է, դանակահարել երկու տղամարդու ու դիմել փախուստի. ՔԿ

Լուրեր

08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու անձի դանակահարության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 28-ամյա երիտասարդի:

«Նախաքննության ընթացքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, շարժառիթը:

Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2018թ. հուլիսի 24-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Կոտայքի մարզի՝ 1991թ. ծնված բնակիչն իր կողմից վարած «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայով Կոտայքի մարզի Պտղնի գյուղից ուղևորվել է Երևան-Սևան մայրուղու սկզբնամասում գտնվող հացատուն:

Ճանապարհին նա դուրս է եկել «Mersedes Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմաց, ինչի արդյունքում վերջինիս վարորդին թվացել է, որ «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենան հարվածել է իր ավտոմեքենային:

Հասնելով հացատան մոտ՝ 28-ամյա երիտասարդն ավտոմեքենան կայանել է և մտել հացատուն, իսկ «Mersedes Benz»-ի վարորդն ընկերոջ հետ, իր մեքենան կայանելով նույն վայրում, սպասել է նրան՝ իր ավտոմեքենայի ընթացքը խանգարելու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, ինչը վերաճել է վիճաբանության, որի ժամանկ էլ երիտասարդն իր «ՎԱԶ 2108» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է դանակ և հարվածել «Mersedes Benz»-ի վարորդի աջ աճուկային շրջանին՝ նրա առողջությանը պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Մարմնական վնասվածք ստանալուց հետո վերջինս ընկերոջ հետ դիմել է փախուստի, սակայն 28-ամյա երիտասարդը նույն դանակով հարվածել է նաև «Mersedes Benz»-ի վարորդի ընկերոջը՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 28-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: