«Ֆերմերն ահազանգում է, իսկ ՍԱՏՄ-ից դեսանտ է իջնում և հորդորում չասել՝ ինչ հիվանդությունից է սատկել կենդանին»․ Գրիգոր Գրիգորյան

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Հայաստանում սանիտարա-համաճարակային և անասնահամաճարակային իրավիճակը պայթյունավտանգ է, սակայն պատկան մարմինները որևէ բան չեն ձեռնարկում և ավելին՝ փորձում են այն թաքցնել։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի նախկին ղեկավար Գրիգոր Գրիգորյանը։

«Այս մամուլի ակումբում ֆերմերը հնչեցրեց խնդիր և ահազանգեց բրուցելյոզի մասին։ Բոլորը սրա մասին գիտեն, որ բրուցելյոզի վարակվածության ստույգ աստիճանը դեռ պարզված չէ, բայց չէ՞ որ այդ խնդիրը կա ամբողջ երկրով։ Խնդիրը կա, բայց հստակ տվյալ ՍԱՏՄ-ն չունի։ Ինձ համար անհասկանալի է այդ ֆերմերի ահազանգի հետ կապված ՍԱՏՄ-ի տարածած հաղորդագրությունը, որտեղ մանիպուլյատիվ խաղ է գնում ընդամենը։ ՍԱՏՄ-ն ժխտում է ֆերմերի ահազանգը, բայց այն առկա է և՛ Վայոց ձորում,  և՛ բոլոր մարզերում»,- ասաց  Գևորգյանը։

Վերջինս նաև նշեց, որ ինքն անձամբ իրականացրել է մոնիթորինգ և, ըստ իր ունեցած ուսումնասիրության, Հայաստանի մի շարք մարզերում աֆրիկյան ժանտախտն է վխտում։

«Լոռու և Տավուշի մարզերում վխտում է աֆրիկական ժանտախտը, բայց իրենց աշխատակիցները գնում և ասում են՝ հանկարծ չասեք, թե ինչ հիվանդությունից է սատկել կենդանին, այսինքն, երբ ֆերմերներն ահազանգում են, որ կենդանին անկել է, այդ ժամանակ ՍԱՏՄ-ից դեսանտ է իջնում և նրանց հորդորում ասել, որ կենդանին սատկել է անհայտ հիվանդությունից։ Վերջին շրջանում Գյումրիում էլ, օրինակ, կենդանիների անկում գրանցվեց պատվաստում չանցնելու պատճառով, իսկ այս ամենը վկայում է, որ մենք գործ ունենք ոչ պատշաճ աշխատանքի և դեպքերը կոծկելու հետ»,- ասաց Գևորգյանը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ՝ հուլիսի 22-ին, ֆերմեր Տիգրան Եղոյանը հայտնել էր, որ մի քանի ամիս է՝ Վայոձ ձորում սարսափելի իրավիճակ է տիրում․ մարզի Քարագլուխ, Շատին և մի քանի այլ գյուղերում բրուցելյոզ հիվանդությամբ տառապած կենդանիների միսը տանում վաճառում են, իսկ Մարտունու շրջանում հիվանդ կենդանիներին վաճառում են, որտեղից գնված միսը տեղափոխում են Երևան։

Այս ահազանգից միայն 3 օր անց՝ հուլիսի 25-ին, ՍԱՏՄ-ն տարածեց հայտարարություն՝ նշելով, որ ֆերմերն ապատեղեկատվություն է տարածել։

Աղավնի Սուքիասյան