ՍԱՊԾ-ն հերքում է ֆերմերի տեղեկությունն այն մասին, որ Վայոց ձորի մարզում բրուցելյոզով հիվանդ կենդանիներ են հայտնաբերվել

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունից տեղեկացնում են, որ 2019թ. հուլիսի 22-ին լրագրողներին ասուլիսի հրավիրած ֆերմեր Տիգրան Եղոյանը բարձրաձայնել և իբրև իրականություն է ներկայացրել «փաստեր», որոնք չեն համապատասխանում իրականությանը:

Այսպես՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Վայոց Ձորի մարզում բրուցելոզով հիվանդ կենդանիներ հայտնաբերվել են հիմնականում Քարագլուխ բնակավայրում և Գնիշիկ բնակավայրի միայն մեկ ընտանիքում: Քարագլուխ բնակավայրում կատարվել են մանր և խոշոր եղջերավոր կենդանիների ամբողջ գլխաքանակի բազմակի ստուգումներ՝ 5 անգամ ստուգվել են մանր եղջերավոր կենդանիները, 3 անգամ խոշոր եղջերավորները, թեև պետպատվերով նախատեսված են ԽԵԿ-ի և ՄԵԿ-ի համապատասխանաբար տարեկան երկու և մեկ անգամյա ստուգումներ:

2019թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ Վայոց Ձորի մարզում ստուգվել է 11140 գլուխ մանր և 9690 գլուխ խոշոր եղջերավոր կենդանի: Արդյունքում գրանցվել է բրուցելոզով հիվանդ՝ համապատասխանաբար 146 և 60 գլուխ կենդանի, որը կազմում է մարզի ընդհանուր անասնագլխաքանակի (14800 գլուխ) ընդամենը 1.3 տոկոսը (հիվանդ կենդանիները ենթարկվել են սպանդի):

Ի գիտություն

Բրուցելոզի հարուցիչը 60 աստիճան և ավելի եփելու դեպքում ոչնչանում է, ջերմային մշակումից հետո միսը դառնում էանվտանգ:

Ընդհանուր առմամբ հանրապետությունում 2019թ. առաջին կիսամյակին ստուգված խոշոր եղջերավոր 281764 գլուխ կենդանիներից միայն 1813-ի, այսինքն՝ 0,64%-ի, մոտ է հայտնաբերվել բրուցելոզ, իսկ մանր եղջերավոր կենդանիներից՝ ընդամենը 1.04%-ի մոտ (222546-ը 2318-ը): Սա նշանակում է, որ 50% վարակվածության մասին խոսելն ապատեղեկատվություն է, հանրապետությունում այդ թիվը չի գերազանցել 3%: Տարվա վերջին կներկայացվի առավել ամբողջական պատկեր:

Ի դեպ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայություններիկենտրոն» ՊՈԱԿ–ի Վայոց Ձորի մարզային մասնաճյուղի կողմից ֆերմերներին անվճար տրամադրվում ենախտահանիչներ՝ անասնագոմերի, ինչպես նաև սպանդի տարածքների ընթացիկ և վերջնական ախտահանությունկատարելու նպատակով:

Ֆերմերի հայտարարությունը, թե Քարագլուխ համայնքում բրուցելոզով հիվանդ է 38 քաղաքացի, նույնպես իրականությանը չի համապատասխանում: Այդ համայնքում հիվանդ է երեք մարդ, որոնք նույն ընտանիքի անդամներ են:

ՍԱՏՄ վերահսկողության շրջանակներում բազմիցս հայտնաբերվել է ոչ պատշաճ մսեղիք՝ ձիու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննություն չանցած միս: Խնդիրը համակարգային լուծում է պահանջում, որի ուղղությամբ քայլեր արդեն արվում են: Կենդանիների տեղաշարժն ու հիվանդություններն ամբողջությամբ վերահսկելի կլինեն, երբ կհամարակալվեն բոլոր կենդանիները (ծրագիրն արդեն ներկայացված է և շուտով կմեկնարկի) և անցում կլինի 100 տոկոսանոց սպանդանոցային մորթի (2019թ. oգոստոսի 1-ից` հանրային սննդի ողջ ցանցում, իսկ 2020թ. հունվարի 15-ից՝ իրացման ողջ շուկայում պետք է իրացվի միայն սպանդանոցային ծագման թարմ միս): Իսկ այս պահին հանրապետության տարածքում իրականացվում է մսի շուկայի վերահսկողություն (Գյումրի, Արթիկ, Կապան, Մեղրի):

Ֆերմերի կողմից նաև հրապարակվել է կոնկրետ ապատեղեկատվություն անասնաբուժական թուրքական դեղերի և Վիետնամից ներմուծվող անորակ խոզի մսի ներմուծման վերաբերյալ: Հայաստանում անասնաբուժական թուրքական դեղերչեն վաճառվում, Վիետնամից խոզի միս չի ներմուծվում:

Ֆերմերն անջատել է հեռախոսը և չի պատասխանում մեր զանգերին, ուստի «ծանոթ մսավաճառի» և սատկած ձիու մսի վաճառքի մասին իր հայտարարությունը ճշտել չի հաջողվել: Այդ տեղեկատվության հավաստիությունը կփորձենք պարզել իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ: