Սատկած ձին մորթել տարել են երշիկի արտադրամաս, «Գումի» շուկայում վաճառում են սատկած կենդանու միս․ ֆերմերն ահազանգում է

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

Ցանկացած նորմալ երկրում գյուղատնտեսությունը համարվում է երկրի տնտեսության ամենակարևոր ոլորտներից մեկը, իսկ Հայաստանում գյուղատնտեսական ոլորտ ընդհանրապես գոյություն չունի։ Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ֆերմեր Տիգրան Եղոյանը։

«Կառավարության ցանկացած ներկայացուցչի՝ այդ թվում և Կառավարության ղեկավարի, ցանկացած հայտարարություն, որը վերաբերում է գյուղատնտեսության զարգացման ինչ-որ տոկոսների, բլեֆ է։ Նույնն ասում եմ նաև անասնապահության մասին․ այդ ոլորտը Հայաստանում գտնվում է ոչնչացման եզրին»,- ասաց ֆերմերը։

Նրա փոխանցմամբ՝ եթե Իջևանում մի քանի օր առաջ անտառն ապօրինի  հատելու պատճառով ականատես եղանք բախումների և եղան ձերբակալվածներ, ապա նույնը չի կարելի ասել գյուղացիների չորացած այգիների մասին, որոնք այդպիսին են դառնում ՀԷԿ-երի պատճառով:

«Զարմանում եմ, երբ վարչապետը գնում է Սյունիք և Վանաձոր ու հանդիպում է պանրի արտադրությամբ զբաղվողների հետ։ Եթե անասնապահություն չկա, ուրեմն պանրի արտադրություն գոյություն չունի․ արհեստական կաթի փոշիներով  պանրի արտադրությունը թող մեր ժողովրդին չհրամցնեն որպես գյուղատնտեսության աճ։ Երևանում և Երևանի շրջակայքում տեղադրել են ջերմոցներ, պոմիդոր են արտահանում ու դա որպես տնտեսական աճ ներկայացնում, բայց դա դարձյալ բլեֆ է, որովհետև գյուղացին զրկվել է իր կենսական ապրուստից՝ հողագործությունից ու անասնապահությունից և, հետևաբար, գյուղատնտեսության զարգացման մասին խոսելն է անիմաստ»,- ասաց  ֆերմերը՝ շեշտելով  անասնաբույժների աշխատավարձի խիստ ցածր լինելու հանգամանքը։

«50 հազար դրամ աշխատավարձ է ստանում անասնաբույժը, իսկ նա ի՞նչ է կարող է անել այդ խայտառակ գումարով»,- ասաց Եղոյանը։

Ֆերմերը նաև հայտնեց, որ անասնապահությանը վտանգ է սպառնում նաև բռնկված բրուցելյոզ  հիվանդության պատճառով։

«Մի քանի ամիս է՝ Վայոձ ձորում սարսափելի իրավիճակ է տիրում։ Մարզի Քարագլուխ, Շատին և մի քանի այլ գյուղերում բրուցելյոզ հիվանդությամբ տառապած կենդանիների միսը տանում վաճառում են։  Մարտունու շրջանում հիվանդ կենդանիներին վաճառում են, որտեղից գնված միսը տեղափոխում են Երևան։ Անասնաբուժական ծառայությունը չի կարողանում ստուգայցեր իրականացնել․ այդ աշխատավարձով  դա հնարավոր չէ։ Սատկած ձին մեկ օր մնացել է այս շոգին, որից հետո ականտես եմ եղել, որ եկել մորթել են, իմ հարցին՝ էս ո՞ւր եք տանում, ասել են՝ երշիկի ցեխ․ իսկ երշիկն ուտում է մեր հասարակությունը։  Եթե իմ հայտարարության մեջ կա զրպարտանք, ինձ թող դատի տան։ Մարտունու շուկայում էլ վաճառում են վարակված կենդանիներ․ անկառավարելի իրավիճակ։ Նույնն է վիճակը Գումի շուկայում, որտեղ վաճառում են սատկած կենդանու միս, այդ միսը նախ թողնում են կալիումի պերմանգանատի (մարգանցովկա) լուծույթի մեջ, ապա հանում վաճառքի»,- իր դժգոհությունները ներկայացրեց Եղոյանը։

Աղավնի Սուքիասյան