Հրայր Թովմասյանի հետ կապված իրավապահները որևէ ուսումնասիրություն չեն իրականացնում․ կառույցներից արձագանքում են

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Իրավապահ մարմինների խոսնակները միաձայն պնդում են՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին առնչվող որևէ գործողություն իրենց կառույցներում չի իրականացվում։

Մամուլը վերջին օրերին, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ իրավապահները ուսումնասիրություններ են սկսել Ազգային ժողովում և արդարադատության նախարար աշխատած տարիներին Հրայր Թովմասյանի թույլ տված հնարավոր չարաշահումների և ենթադրյալ ապօրինի սեփականաշնորհման գործարքների հետ կապված։

Factor.am-ը հարցի առնչությամբ փորձեց պարզաբանումներ ստանալ իրավապահ մարմինների խոսնակներից, նախ դիմեցինք Գլխավոր դատախազության, Հատուկ քննչական ծառայության և Ազգային անվտանգության ծառայության մամուլի խոսնակներին, երեք մարմիններն էլ հերքեցին այս լուրերը՝ պնդելով, որ Թովմասյանի հետ կապված որևէ գործողություն չի իրականացվում։

Թեև պաշտոնյաներին առնչվող գործերը քննում են այս կառույցները, բայց այնուամենայնիվ դիմեցինք նաև Քննչական կոմիտե և Ոստիկանություն, սակայն պատասխանը կրկին բացասական էր։ Ստացվում է, որ ՍԴ գործող նախագահ Հրայր Թովմասյանի հետ կապված իրավապահները որևէ ուսումնասիրություն չեն իրականացնում։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանի նախագահի շուրջ ստեղծված իրավիճակը դեռևս հանգուցալուծման չի հասել։ Իշխանության տարբեր ներկայացուցիչներ պնդում են՝ նա պետք է հրաժարական տա, իսկ Թովմասյանը հրաժարական տալու մտադրություն չունի։

Շողիկ Գալստյան