Օպերայի շրջակայքում ապօրինաբար սրճարաններ տեղադրել թույլատրելու դեպքերի առթիվ քրգործ է հարուցվել

Լուրեր

09.10.2026 | 18:34
Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Թուրքմենստանում 15 րոպեանոց չծրագրված հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 18:30
Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:18
Մեզ դրդում են հանցագործության, թղթերը ձեռքներիս ուզում են քանդեն խանութները. տնտեսվարողների բողոքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 18:10
ՀՀ-ի համար ԵՄ արտոնությունները վաղը ուժի մեջ կմտնեն // Փաշինյանն անհետ կորածներից է խոսել․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 18:01
Կասպից ծովի ծանծաղումը կհանգեցնի աղետալի հետևանքների, մակերեսը կրճատվել է ավելի քան 20 հազար քառակուսի կմ-ով․ Ալիև
09.10.2026 | 17:55
Հրազդանում ԸԸՀ քարտուղարը քաշքշել և սպառնացել է դիտորդին․ «Ականատես»
09.10.2026 | 17:52
Գոյություն չունեցող ընկերությունները հաղթել են 80 մրցույթում և խափանել 3,2 մլրդ դրամի գնումներ․ ՊՎԾ
09.10.2026 | 17:40
Գերմանական ակումբը երկրպագուներին արգելել է ցատկել տրիբունաներում
09.10.2026 | 17:25
Էր Ռիադի օդանավակայանի վրա հութիների հարձակումների հետևանքով Սաուդյան Արաբիայի երեք քաղաքացի է զոհվել
09.10.2026 | 17:19
Միրզոյանն ու Ֆիդանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերություններին առնչվող հարցեր
09.10.2026 | 17:17
«Էվերթոնը» վաճառքի է հանվել
09.10.2026 | 17:08
Պուտինը, Ալիևն ու Փեզեշքիանը Թուրքմենստանում եռակողմ հանդիպում են անցկացրել
09.10.2026 | 16:59
Հաշմանդամությունից պաշտպանությունը չի կարող կախված լինել միայն պաշտոնական կարգավիճակից․ ՄԻՊ
09.10.2026 | 16:48
Կարեն Խաչանովը ծանր հաղթանակով մեկնարկեց Շանհայի «Մասթերսում»
09.10.2026 | 16:40
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ Երևան քաղաքի դատախազությունում, ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավական ակտերի լույսի ներքո ծավալուն ուսումնասիրության առարկա են դարձվել հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող Ազատության հրապարակի համալիրի, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում գտնվող տարածքներում սրճարանների և մյուս օբյեկտների  տեղադրման կամ շինարարության աշխատանքների, այդ նպատակով  հողամասեր տրամադրելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի իրավասությանն առնչվող բոլոր փաստաթղթերը:

«Ինչպես հայտնվել էր ավելի վաղ, ուսումնասիրության նպատակով համապատասխան փաստաթղթերը Երևան քաղաքի դատախազության կողմից պահանջվել և ստացվել են Երևանի քաղաքապետարանից: Նույն նպատակով համապատասխան փասատթղթեր և տեղեկատվություն է ստացվել նաև ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության  գործակալությունից:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության, ինչպես նաև Անշարժ գույքի կադաստրի  կոմիտեի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձանց գործողություններում կարող են առերևույթ առկա լինել կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, ինչից ելնելով՝ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը հանձնարարվել է քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և որոշել հետագա ընթացքը:

Նյութերի նախապատրաստման արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևանի քաղաքապետարանի, պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության և անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանման իրավասու պաշտոնատար անձինք 2002-2018թթ. ընթացքում առերևույթ չարաշահել են իրենց պաշտոնեական լիազորությունները, ինչի արդյունքում հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ ունեցող` Երևան քաղաքի Ազատության hրապարակի համալիրի, ինչպես նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և «Արամ Խաչատրյան» մեծ համերգասրահի պահպանության գոտիներում ապօրինաբար տեղադրվել են սրճարաններ, օրենքով սահմանված կարգի խախտմամբ թույլատրվել է իրականացնել առևտրային գործունեություն՝ այդ կերպ էական վնաս պատճառելով հասարակության և պետության օրինական շահերին:

Դեպքի առթիվ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ և նախաքննություն կատարելու համար հանձնվել ՀՀ քննչական կոմիտեին:

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեականդատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: