Շիրակի մարզում ճանապարհատրանսպորտային հանցագործությունները կանխելու համար մարզի դատախազը միջնորդագիր է հասցեագրել ՃՈ պետին

Լուրեր

15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
15.08.2026 | 14:53
ՊՆ-ում քննարկում են բանակում ոչ կանոնագրքային հարաբերությունների կանխարգելումը
15.08.2026 | 14:00
Քեմբրիջի նախկին պրոֆեսոր Ջեյսոն Արդեյին մահացած են հայտնաբերել․ նա հեռացել էր համալսարանից գրագողության մեղադրանքներից հետո
15.08.2026 | 13:47
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
15.08.2026 | 13:34
Մեկ խաղափուլ է մնացել․ հայ շախմատիստները պայքարում են Եվրոպայի Մ20 առաջնության առաջատար դիրքերի համար
15.08.2026 | 13:18
Առցանց խաղերից մինչև կիբեռբուլինգ ու անձնական տվյալների արտահոսք․ ՆԳՆ-ն ծնողներին հորդորում է զգոն լինել
15.08.2026 | 12:59
Վթար Վայոց ձորի մարզում․ տուժածը հոսպիտալացվել է
15.08.2026 | 12:45
Ինդոնեզիայում 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել․ առնվազն 20 զոհ կա
15.08.2026 | 12:28
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
15.08.2026 | 12:13
ՀԱՊԿ անդամ երկրները Հայաստանին շարունակում են դիտարկել որպես դաշնակից․ գլխավոր քարտուղար
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը մարզում արձանագրված ճանապարհատրանսպորտային խախտումների, դրանց պատճառների և նպաստող պայմանների վերացման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու միջնորդագրով դիմել է ՀՀ «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության պետին:

«Ըստ մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությունների՝ 2019թ. առաջին կիսամյակում Շիրակի մարզի տարածքում ճանապարհային երթևեկության կանոնների հանցավոր խախտման 72 դեպք է արձանագրվել, որոնցից 5-ը՝ 5 անձանց մահվան ելքով: Մարմնական վնասվածք է ստացել 108 անձ։

 

Խախտումները եղել են տարաբնույթ: Մասնավորապես՝ արձանագրվել է ոչ սթափ վիճակում ավտոմեքենա վարելու 5 դեպք՝  2018թ. առաջին կիսամյակում արձանագրված 3 դեպքի դիմաց: Դրանց հետևանքով 7 անձ ստացել է տարբեր բնույթի մարմնական վնասվածքներ, ինչը ավելի քան երկու անգամ ավելի է նախորդ տարվա համեմատ: Արագության գերազանցման 22 դեպք է արձանագրվել, ինչը կրկնակի ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որի հետևանքով 2 դեպքով 2 անձ մահացել է, իսկ 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Մարդկանց փոխադրման կանոնների խախտմամբ 1 դեպք է արձանագրվել, որի հետևանքով 1 անձ ստացել է մարմնական վնասվածք, այն դեպքում, երբ 2018թ. նույն ընթացքում նման դեպք չի արձանագրվել։

 

Ուսումնասիրությունները  փաստել են նաև, որ Գյումրի քաղաքը սպասարկող երթուղու միկրոավտոբուսների և ավտոբուսների վարորդները, հաճախակի խախտելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման» մասին ՀՀ օրենքի, ինչպես նաև «Ճանապարհային երթևեկության կանոնների» պահանջները, ստեղծում են վթարային իրադրություններ, վթարներ, ինչի հետևանքով լրջորեն վտանգվում է թե´ հետիոտների, և թե´այլ վարորդների ու ուղևորների անվտանգությունը:

 

Մարզի քաղաքների՝ հատկապես կենտրոնական փողոցներում արձանագրվում են առերևույթ կոպիտ իրավախախտումներ, երբ կարգազանց վարորդները երթևեկում են բարձր արագությամբ, շատ դեպքերում նշված հատվածներում իրար մեջ ստեղծելով մրցակցություն՝ փորձարկում են իրենց ավտոմեքենաների արագությունը։

 

ՃՏՊ-ներով դեպքերը պայմանավորված են նաև վարչական իրավախախտումների նախականխման և կանխման ուղղությամբ գործուն միջոցներ չձեռնարկվելու, ՃՈ վերակարգերը ոչ արդյունավետ տեղաբաշխելու, ինչպես նաև երեկոյան և գիշերային ժամերին թույլ հսկողություն իրականացնելու, առավել հաճախ արձանագրված ՃՏՊ վայրերում ուժեղացված և համակարգված ծառայություն չիրականացնելու, խախտումներ թույլ տված յուրաքանչյուր անձի նկատմամբ վարչական ներգործության խիստ միջոցներ չձեռնարկելու  հանգամանքներով:

 

Դեռևս այս տարվա մարտ ամսին ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուշադրությունն է հրավիրել նշված հանգամանքների վրա: Առաջարկվել էր, ի թիվս նախականխմանն ուղղված այլ միջոցառումների, Գյումրի քաղաքում անցկացնել ստուգայց և իրականացնել մեկօրյա չնախատեսված ու անակնկալ ուժեղացված ծառայություն։ Չնայած անցել է տևական ժամանակ, սակայն մտահոգության տեղիք տվող խնդիրների լուծման ուղղությամբ բավարար գործուն ջանքեր չեն գործադրվել:

 

Նման դեպքերն արձանագրելու և կարգազանց վարորդներին վարչական պատասխանատվության ենթարկելու նկատառումներից ելնելով երբեմն անմիջական միջամտություն են ցուցաբերում Շիրակի մարզի դատախազության աշխատակիցները:

 

Հաշվի առնելով վերոնշյալը, մարզի դատախազ Կ. Գաբրիելյանը ՃՈ պետին միջնորդագիր է հասցեագրել՝ մարզի տարածքում ՃՈ գործուն և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու, մարզի տարածքում ՃՈ ծառայությունն ուժեղացնելու, դրա որակն էապես բարելավելու, առկա իրավախախտումները բացառելու և կարգազանց վարորդների նկատմամբ խիստ վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու համար։

 

Բացի այդ, մարզի դատախազի կողմից մարզի դատախազության դատախազների առջև խնդիր է դրվել, ելնելով այս ոլորտում գլխավոր դատախազության որդեգրած քրեական քաղաքականությունից, բոլոր այն դեպքերում, երբ արձանագրվում է ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնների կոպիտ խախտման արդյունքում առաջացած մահ կամ ծանր հետևանքներ, քրեաիրավական ներգործության միջոցների կիրառման, ինչպես նաև պատժի որոշման հարցում դրսևորել առավել խիստ մոտեցում»,- ասված է հաղորդագրությունում: