Էական բարելավում ենք անում 500 բժշկական կենտրոնի համար․ Արսեն Թորոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Ավելի քան 500 բժշկական հաստատությունների կողմից Առողջապահության նախարարություն ներկայացվող հաշվետվությունների տրամադրման կարգն այսուհետ կպարզեցվի․ եթե նախկինում այդ ԲԿ-ները տարվա մեջ մի քանի անգամ էին հաշվետվություն ներկայացնում, ապա այժմ կներկայացնեն ընդամենը մեկը՝ տարեկան հաշվետվությունը։

Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ի Կառավարության նիստի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Մենք սրանով  թույլ ենք տալիս ԲԿ-ներին կենտրոնանալ իրենց հիմնական գործի վրա, ոչ թե ամբողջ օրը թուղթ լրացնել, որոնցից շատերը երբևէ չեն օգտագործվել կամ հայտնել այնպիսի տվյալներ, որոնց կարիքը չկա»,- ասաց  Թորոսյանը՝ շեշտելով՝ «էական բարեփոխում կլինի 500 ԲԿ-ի համար»։

Նախարարը նաև հայտնեց, որ քայլեր են ձեռնարկում պետպատվերի տրամադրման կարգն առավել դյուրին դարձնելու ուղղությամբ՝ ձերբազատվելով  բյուրոկրատական քաշքշուկներից։

«Աշնանը կընդունենք այդ փոփոխությունները և մյուս տարի արդեն պետպատվերի տրամադրման կարգը կլինի առավել դյուրին, ինչի նպատակով  արդեն իսկ գործարկված է էլեկտրոնային առողջապահության համակարգը, որի շնորհիվ բազմաթիվ տվյալներ ստանում են օնլայն տարբերակով»,- մանրամասնեց նախարարը։

Մանարմասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան