«Հայրենիքի պաշտպան» ծրագրին մասնակցած զինհաշմանդամը աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

«Երևան իմ սեր» հիմնադրամից տեղեկացնում են, որ 21-ամյա Տիգրան Սարգսյանը մասնակցել է «Հայրենիքի պաշտպան» ծրագրին, որի մասին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել էր 2019թ.-ի հունվարի 28-ին:  Այն իրականացնում է «Երևան իմ սեր» հիմնադրամը: Նպատակն է աջակցել ծառայության ընթացքում վիրավորված, հիվանդություններ ստացած զինծառայողներին՝ նրանց ուսուցանել նոր հմտություններ և ընձեռել աշխատանք ունենալու հնարավորություն:

««2017թ-ին Արցախում՝ Թալիշում, ծառայության ընթացքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով կորցրեցի ձախ ձեռքիս թաթի հիմնական հատվածը: Հետո այդ ձեռքս անշարժացավ»,-ասել է Տիգրանը: Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժվելուն զուգահեռ, այս տարվա մարտից նա մասնակցել է  «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլին: Եռամսյա դասընթացի ընթացքում սովորել է լուսանկարչություն, օպերատորություն ու համակարգչային մոնտաժ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի որոշմամբ, Տիգրան Սարգսյանը որպես լուսանկարիչ աշխատանքի է ընդունվել «Երևան իմ սեր» հիմնադրամում: Հետագայում մասնակցելու է նաև զինհաշմանդամների համար իրականացվող ծրագրերին:    «Երևան իմ սեր» հիմնադրամը «Հայրենիքի պաշտպան» ծրագրի առաջին փուլի արդյունքներն ամփոփելու և ծրագրի հետագա ընթացքի մասին մանրամասներ է ներկայացնելու աշնանը, քանի որ ծրագրին մասնակցած տղաների մի մասը բնակվում են մարզերում և այս պահին Երևանում չեն»,- ասված է հաղորդագրությունում: