Ինչպե՞ս է ստացվել, որ մի ընկերություն, որը լավ կամ վատ կատարում էր իր աշխատանքը, հիմա չի կարողանում նույնն անել․ Արման Ղուկասյան

Լուրեր

08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
Բոլորը

«Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչներն այսօր առավոտյան բողոք-նամակ փոխանցեցին Երևանի քաղաքապետին՝ մայրաքաղաքում աղբահանության շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ աղբահանության խնդիրը Երևանում երբեք այսքան սուր չի եղել, որքան հիմա է, ուստի աղբահանություն իրականացնող ընկերությունը, ըստ նրա, պետք է փոխվի։

«Մեզ համար կան շատ անհասկանալի հարցեր․ «Սանիթեք» ընկերությունը մեղադրում է քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանն ամբողջ մեղքը բարդում է այդ ընկերության վրա։ Պարզ չէ, թե ինչպես է ստացվել, որ մի ընկերություն, որը լավ կամ վատ կատարում էր իր աշխատանքը, հիմա չի կարողանում նույնն անել»,- ասաց  Ղուկասյանը։

Վերջինիս խոսքով՝ Երևան քաղաքի բնակիչներին չի չհետաքրքրում այն հարցը, թե ինչ պատժամիջոցների և տուգանքների է ենթարկվում աղբահանող ընկերութունը, որովհետև յուրաքանչյուր ամիս Երևանի բնակիչները գումար են վճարում աղբահանության ծառայությունների դիմաց, սակայն փոխարենը  պատշաճ ծառայություն չի մատուցվում:

Կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին հիշեցրեց նաև նրա տված նախընտրական խոստումները։

«Ձեր նախընտրական քարոզարշավի շրջանակներում Դուք խոստացել էիք Երևանի բնակիչներին, որ մայրաքաղաքում կհայտնվեն աղբահանության նոր օպերատորներ: Սակայն այս ուղղությամբ դեռևս առաջընթաց չկա: Չե՞ք կարծում արդյոք, որ իր պարտականությունները չկատարող ընկերությունը պետք է փոխարինվի»,- ասաց  նա։

Աղավնի Սուքիասյան