Արարատի մարզում կոռուպցիոն բացահայտված հանցագործության դեպքերով 2019թ. առաջին կիսամյակում 7 անգամ ավելի վնաս է հայտնաբերվել

Լուրեր

28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 20:00
Կկորցնի՞ Հայաստանը էներգետիկ անկախությունը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի ցանցերին միանալով․ ԱՉՔԻ ՏԱԿ
28.11.2026 | 19:39
Անտարկտիդայի ծովային սառույցի մակերեսը հասել է նոր նվազագույն ցուցանիշի. Ազիզյան
28.11.2026 | 19:00
Նոր Սահմանադրության նախագիծն իշխանությանը թույլ է տալիս մշտապես վերարտադրվել. Վահան Արծրունի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 18:57
Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:50
Աննա Խաչատրյանը՝ պարածանրամարտի աշխարհի չեմպիոն
28.11.2026 | 18:46
Վթարային ջրանջատում՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում
28.11.2026 | 18:22
Նոյեմբերի 30-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.11.2026 | 17:41
Արտաշատում «Toyota Camry» են հրկիզել․ երկու երիտասարդ ձերբակալվել է
28.11.2026 | 16:50
Ոսկեպարում հրդեհ է բռնկվել․ այրվել է 2.5-3 հեկտար խոտածածկ տարածք
28.11.2026 | 16:28
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը
28.11.2026 | 16:00
Ձմռանը մեծանում է շմոլ գազից թունավորման վտանգը․ ինչ է հորդորում Փրկարար ծառայությունը
28.11.2026 | 15:45
Աֆղանստանում դպրոցի մոտ պայթյունի հետևանքով 7 աշակերտ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել. Associated Press
28.11.2026 | 15:21
Երևանում որոշ փողոցներ ժամանակավորապես կփակվեն Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ 2019 թվականի 1-ին կիսամյակում ՀՀ Արարատի մարզի դատախազության դատախազների դատավարական հսկողության կամ ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում գտնվել է նույն ժամանակահատվածում հարուցված կոռուպցիոն բնույթի 33 քրեական գործ:

 

«Մարզի տարածքում կոռուպցիայի դեմ պայաքարին մեծ աջակցություն է ցուցաբերվում բնակչության կողմից: Դրա մասին է փաստում այն իրողությունը, որ այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում քրեական գործերից 28-ը կամ 84 տոկոսը հարուցվել են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց հաղորդումների հիման վրա, 4-ը կամ 12 տոկոսը՝ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից՝ իրենց լիազորություններն իրականացնելու արդյունքում, իսկ 1-ը՝ լրատվամիջոցների հրապարակումների հիման վրա:

 

Հայտնաբերված կոռուպցիոն դեպքերն արձանագրվել են տեղական ինքնակառավարման ոլորտում՝ 18 դեպք, սոցիալական ապահովության ոլորտում՝ 5 դեպք, կրթության ոլորտում՝ 4 դեպք, առողջապահության ոլորտում՝ 2 դեպք, պրոբացիայի պետական ծառայության ոլորտում՝ 2 դեպք,  քրեակատարողական ծառայության ոլորտում և այլ ոլորտներում 1-ական դեպքեր:

 

Նույն ժամանակահատվածում քրեական հետապնդման մարմինների վարույթում քննվել են կոռուպցիոն բնույթի 60 քրեական գործեր՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16-ի փոխարեն, ինչը վկայում է կոռոպցիոն հանցագործության դեպքերի բացահայտման կտրուկ աճի և որպես հետևանք՝ քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության մեծացման մասին: Նշված 60 գործերով քրեական հետապնդման է ենթարկվել 22 անձ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1-ի փոխարեն: Քրեական հետապնդում է հարուցվել մասնավորապես՝ Գետազատ համայնքի ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Ջրահովիտ, Սուրենավան համայնքերի ղեկավարների, Արգավանդ համայնքի ղեկավարի և համայնքի նախկին ղեկավարի, Փոքր Վեդի համայնքի ղեկավարի և համայնքի մանկապարտեզի աշխատակցի, Արևաբույր համայնքի նախկին ղեկավարի և համայնքապետարանի աշխատակցի, Բերքանուշ համայնքի ղեկավար և գրադարանավարի, «Մասիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի, «Ազատավանի ԱԱՊԿ» ՓԲԸ-ի տնօրենի և հաշվապահի, Պարույր Սևակ համայնքի հիմնական դպրոցի տնօրենի, նախկին տնօրենի և աշխատակցի, Դալար համայնքի հիմնական դպրոցի տնօրենի և աշխատակցի, «Արմավիր» ՔԿՀ-ի բժշկի, Մասիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության  մասնագետի նկատմամբ:

 

Նշված ժամանակահատվածում դատարան է ուղարկվել կոռուպցիոն բնույթի 2 քրեական գործ՝ 2 անձի վերաբերյալ։ Նույն ժամանակահատվածում դատարանում քննվել և մեղադրական դատավճռով ավարտվել են նշված բնույթի 2 գործ՝ 2 անձի վերաբերյալ:

 

2019 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ դեպքերով հարուցված և քննված քրեական գործերով նախնական արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է 14.775.000 ՀՀ դրամ, որից արդեն իսկ վերականգնվել է 2.884.000 ՀՀ դրամը։

 

Համեմատության համար նշենք, որ 2018թ. առաջին կիսամյակում հարուցված քրեական գործերով բացահայտված՝ պետությանը պատճառված վնասը մոտ 7 անգամ ավելի քիչ է եղել՝ կազմելով 2.102.000 դրամ, որից այդ ընթացքում վերականգնվել է 460.000 ՀՀ դրամը, այսինքն այս տարվա համեմատ 6.2 անգամ քիչ:

 

Նշված կոռուպցիոն բնույթի քրեական գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքների վերացման նպատակով Արարատի մարզի դատախազի կողմից ՀՀ Արարատի մարզպետին ներկայացվել է ընդհանուր առմամբ 7 միջնորդագիր: Վերջիններս քննարկվել են մարզխորհրդի   նիստերում,  ինչպես   նաև  համայնքապետարանների  աշխատակազմերի քարտուղարների խորհրդակցության ժամանակ՝ համայնքների ղեկավարների և համայնքապետարանների աշխատակազմերի  աշխատակիցների, մարզպետարանի ենթակայության տակ գտնվող բուժհաստատությունների աշխատակիցների կողմից միջնորդագրերում   ներկայացված  նմանատիպ դեպքերը բացառելու համար»,- ասված է հաղորդագրությունում: