Ապահովագրական մի շարք ընկերություններ ինքնուրույն հաշվարկել և ՊԵԿ են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ. ՊԵԿ

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի հատկանիշներով՝ հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարն առանձնապես խոշոր չափերով չվճարելու նպատակով՝ օրենքով սահմանված հաշվետվություններում, հաշվարկում, հայտարարագրում կամ հարկման հիմք հանդիսացող փաստաթղթում ակնհայտ կեղծ տվյալ մտցնելու դեպքի առթիվ մի շարք ապահովագրական ընկերությունների վերաբերյալ հարուցվել են քրեկան գործեր:

«Քննված և քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում վերջիններս շրջանառության հարկ վճարող հանդիսացող Ա/Ձ-ներից ստացել են ապահովագրական միջնորդի ծառայություններ, որոնք չեն ունեցել վարձու աշխատողներ և հաշվարկային փաստաթղթեր դուրս են գրել բացառապես ապահովագրական ընկերություններին՝ նման եղանակով ապահովելով ծառայությունների ստացման բարձր տոկոսայնություն: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն, Ա/Ձ-ների կողմից մատուցված ապահովագրական միջնորդի ծառայություններն  իրատեսական չեն եղել, ինչի արդյունքում էլ ապահովագրական ընկերությունների կողմից շահութահարկի հաշվարկներում համախառն եկամտից ցույց են տրվել չհիմնավորված նվազեցումներ:

Քննության ընթացքում որոշ ապահովագրական ընկերություններ, գիտակցելով և ընդունելով իրենց կողմից ծավալած գործունեության ընթացքում հարկերի հաշվարկման մեջ թույլ տված խախտումները, դրսևորել են պատշաճ հարկ վճարողի վարքագիծ, մասնավորապես, մինչև համալիր հարկային ստուգումներ իրականացնելը  վերջիններս ինքնուրույն հաշվարկել և հարկային մարմնին են ներկայացրել ճշգրտված հաշվետվություններ և վճարել դրանցից բխող շուրջ 218 միլիոն 483 հազար ՀՀ դրամի  հարկային պարտավորություն:

Միաժամանակ, որոշ ապահովագրական ընկերությունների վերաբերյալ քրեական գործերի նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով»,- ասված է հաղորդագրությունում: