Հալեպում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կան զոհեր և վիրավորներ, հայ մասնագետները չեն տուժել

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

Երեկ Սիրիայի Հալեպ քաղաքում պայթյունի հետևանքով մոտ 7 մարդ է զոհվել, մոտ 20-ը ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ճշտելու համար, թե քաղաքի որ հատվածում է եղել դեպքը և Սիրիայում հումանիտար առաքելություն իրականացնող հայ մասնագետներն արդյոք չեն տուժել, Factor.am-ը կապ հաստատեց ՀՀ հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Նազելի Էլբակյանի հետ։

Վերջինս նշեց, որ հայ մասնագետները չեն տուժել, նրանց մշտական տեղակայման վայրը բավական հեռու է այդ հատվածից։

«Երեկ խոսել ենք մեր խմբի ղեկավարի հետ, հայ մասնագետների հետ կապված որևէ խնդիր չկա։ Հայկական խմբի մշտական տեղակայման վայրը մուսուլման արաբների թաղամասում է՝ կենտրոնից բավական հեռու, իսկ դեպքը տեղի է ունեցել Հալեպի կենտրոնական հատվածին մոտ գտնվող փողոցներից մեկում»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Հավելենք, որ Սիրիա մեկնած սակրավորներից մեկը վնասել էր ոտքը: Նա վերադարձել է Երևան և շարունակում է իր բուժումը:

 

Նարեկ Կիրակոսյան